• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Կարեն Խաչանովը պահպանել է դիրքը ATP դասակարգման աղյուսակում

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը պահպանել է դիրքը ATP դասակարգման նոր աղյուսակում:

Ապրիլի 15-ին վարկանիշային աղյուսակում Խաչանովը կրկին 17-րդն է, ինչպես նախորդ շաբաթ: Առաջին հնգյակում փոփոխություն չկա, միմյանց հաջորդում են Նովակ Ջոկովիչը, Յանիկ Սիները, Կարլոս Ալկարասը, Դանիել Մեդվեդևը, Ալեքսանդր Զվերևը:

Լավագույն տասնյակում են նաև Կասպեր Ռուդը, Ստեֆանոս Ցիցիպասը, Անդրեյ Ռուբլյովը, Հուբերտ Հուրկաշը, Գրիգոր Դիմիտրովը: