Մ-4 միջպետական ճանապարհին կիրականացվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ճանապարհային դեպարտամենտը: «Իրականացրել ենք Մ-4 (Երևան-Սևան) միջպետական նշանակության ավտոճանապարհի որոշ տեղամասերի ուսումնասիրություններ‚ և երթևեկության անվտանգության բարելավման նպատակով պատրաստվել են կմ10+300, կմ12+150, կմ14+660 և կմ16+330 տեղամասերի երթևեկության կազմակերպման նոր սխեմաներ։ Երթևեկության կազմակերպման առաջարկվող նոր սխեմաների համաձայն՝ առաջիկայում նախատեսվում է նշված տեղամասերում փակել հետադարձները. փոխարենը վարորդները հետադարձի համար կարող են օգտվել ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
ՇՄԶ հավաստագրի պահանջը մինչև 2025 թվականի հունվարի 1-ը չի տարածվի ԼՂ- ից բռնի տեղահանված միջին և ավագ բուժաշխատողների վրա
Կառավարությունը առաջարկում է շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) հավաստագիր ունենալու պահանջը չտարածել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված միջին և ավագ բուժաշխատողների վրա՝ մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը: Ազգային ժողովում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։ Նրա խոսքով՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար ավագ և միջին բուժաշխատողները ներկա իրավակարգավորումներով պետք է ունենան շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) հավաստագիր, որն աշխատանքի ...
Կարդալ ավելին »Վրաստանը հաստատել է ֆրանսիական Bastion զրահամեքենաների տարանցումը Հայաստան
Վրաստանի «Փոթի» նավահանգիստը կառավարող APM Terminals Poti ընկերությունը հաստատել է ֆրանսիական Bastion տեսակի զրահամեքենաների տարանցումը՝ նախատեսված Հայաստանի համար։ Այդ մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը։ «Այդ կոնկրետ դեպքում բեռը եկել է ԵՄ անդամ երկրից՝ Ֆրանսիայից և ուղարկվել է Հայաստան. երկիր, որի վրա պատժամիջոցներ չեն տարածվում։ Բացի այդ, Վրաստանի կառավարության կողմից հստակ ցուցումների և միջազգային կարգավորողների կողմից սահմանված սահմանափակումների բացակայության պայմաններում APM ...
Կարդալ ավելին »Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ խորհրդի նիստին
Բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ քննարկվել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք նիստի կազմակերպման հետ կապված հարցեր: Վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը:
Կարդալ ավելին »Սահմանամերձ համայնքների բնակիչները կշարունակեն աջակցություն ստանալ կոմունալ վճարումների և այլ ծախսերի համար
Կառավարությունն առաջարկում է երկարաձգել Հայաստանի Հանրապետության սահմանամերձ 82 համայնքների և բնակավայրերի սոցիալական աջակցության տրամադրումը։ Ազգային ժողովի հերթական նիստին «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Ըստ օրենքի նախագծի՝ սահմանամերձ համայնքների և բնակավայրերի բնակիչները կշարունակեն ստանալ փոխհատուցում բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի դիմաց, ինչպես նաեւ օգտվել ՀՀ ...
Կարդալ ավելին »Իսրայելի պաշտպանության բանակը գործողության սկզբից 15 հազար թիրախ է ոչնչացրել Գազայում
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) Գազայի հատվածում ցամաքային գործողության մեկնարկից ի վեր ոչնչացրել է 15 հազար թիրախ, այդ թվում՝ 300 ստորգետնյա թունել։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին ճեպազրույցի ընթացքում ասել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Փիթեր Լեռները։ «Կարող եմ հայտնել, որ Գազայում հարձակման 38 օրվա ընթացքում մենք հասել ենք որոշ նշանակալի արդյունքների, այդ թովում՝ ոչնչացրել ենք 15 հազար թիրախ, ներառյալ 300 ստորգետնյա ...
Կարդալ ավելին »Հայաստանի շախմատի թիմերը հաղթել են ԵԱ-ի 3-րդ տուրում
Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը շարունակում են ելույթները Եվրոպայի թիմային առաջնությունում: Մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին մրցեց Ավստրիայի հավաքականի հետ և առավելության հասավ 1,5-2,5 հաշվով: Հայաստանի ընտրանու կազմում միակ հաղթանակը տոնեց Սամվել Տեր-Սահակյանը: Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Շանթ Սարգսյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիաները: Կանանց հավաքականը 3,5-0,5 հաշվով հաղթանակի հասավ Իտալիայի նկատմամբ: Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը ...
Կարդալ ավելին »Ճանապարհների ապաշրջափակումը կարող է ծառայել որպես Պարսից ծոցը՝ Սև ծովին, Կասպից ծովը՝ Միջերկրական ծովին միացնող խաչմերուկ. Հակոբ Արշակյան
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի անդամներ Ռուստամ Բաքոյանը, Շիրակ Թորոսյանը եւ Արեն Մկրտչյանը, աշխատանքային այցով Սիրիայի Արաբական Հանրապետությունում է: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, պատվիրակության անդամները հանդիպել են Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի նախագահ Համմուդահ Սաբբաղի հետ: Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ ...
Կարդալ ավելին »Նավթի գներն աճել են․ 14-11-23
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.72%-ով և կազմել 78.54 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.59%-ով և կազմել 82.82 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են․ 14-11-23
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.41%-ով և կազմել 1948.70 դոլար, արծաթի գինն աճել է 1.36%-ով և կազմել 22.40 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.72%-ով և կազմել 869.80 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ