Նկատելի է, որ հայաստանյան ԶԼՄ-ներում որոշակի շփոթ կա տարածաշրջանի տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման թեմայով ՀՀ դիրքորոշումների վերաբերյալ, եւ լրատվամիջոցները հակասություններ են տեսնում հայաստանյան պաշտոնյաների հայտարարություններում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: Սա ինչ-որ տեղ հասկանալի է, որովհետեւ թեման բազմաթիվ նրբություններ ունի, որոնք երբեմն ավելի են բարդանում որոշակի տերմիններով զուգորդվելու դեպքում՝ վարձակալություն, լիզինգ, կառուցապատման ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Վերականգնվել է պետությանը պատճառված` 650 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի վնասը
Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ Ա.Թ.-ն, հանդիսանալով կոմերցիոն և պաշտպանիչ տպագրությամբ զբաղվող ընկերության տնօրենը, տիրապետելով 2014-2016 թվականների ընթացքում ընկերության համախառն եկամտի և հարկվող շահույթի իրական տվյալներին, առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու նպատակով, հարկային մարմին ներկայացված հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ: Դատախազությունից հայտնում են, որ ...
Կարդալ ավելին »Վթարի պատճառով 10 ժամ ջուր չի լինելու Նոր Նորքի 1-ին, 2-րդ և 5-րդ զանգվածներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 31-ին ժամը 10:00-20:00-ն, կդադարեցվի Նոր Նորքի 1-ին, 2-րդ և 5-րդ զանգվածների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Կարդալ ավելին »Գյումրիում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Պարույր Հովակիմյանին պատկանող հացի արտադրամասում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրությունն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Շիրակի մարզ, ք․ Գյումրի)։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ – արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը, – ...
Կարդալ ավելին »Հեղուկ գազի շուկայում չկան գերիշխող դիրք ունեցողներ. ՄՊՀ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել հեղուկ գազի շուկայում՝ հաշվի առնելով վերջին շրջանում հեղուկ գազի գների բարձրացման հանգամանքը։ Հանձնաժողովից հայտնում են, որ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հեղուկ գազ ներմուծում է ավելի քան 170 տնտեսավարող սուբյեկտ, որոնցից ամենախոշոր ներմուծողի ծավալը չի գերազանցում 7 տոկոսը։ Ավելին, ավելի քան 170 սուբյեկտից ներմուծման ծավալներով 3 տոկոս և ավելի կշիռ ունեն ...
Կարդալ ավելին »Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 250 մլն դրամը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է սպորտային ակումբի գործունեությունը կազմակերպող ընկերության կողմից իրացման իրական շրջանառությունը թաքցնելու և պետական բյուջե առանաձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ և բազմակողմանի վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում միայն 2025 թվականի հուլիսին ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված առանձնապես ...
Կարդալ ավելին »Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային կապերի նախաձեռնություններ
ՀՀ դեսպան Վահագն Աֆյանին Հնդկաստանի մշակութային կապերի խորհրդի կենտրոնական գրասենյակում ընդունել է խորհրդի գլխավոր տնօրեն Կ. Նանդինի Սինգլան։ Այդ մասին հայտնում են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններ, այդ թվում՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին կայանալիք Հնդկական միջազգային ժողովրդական 9-րդ փառատոնին հայկական մշակութային խմբերի մասնակցությանն առնչվող հարցեր։ Երկուստեք կարևորվել են ...
Կարդալ ավելին »Նախորդող 3 օրերին Վրաստանից ՌԴ է մտել հայկական կոնյակով բարձված 55 բեռնատար
Նախորդող 3 օրերին Վրաստանից ՌԴ է մտել հայկական կոնյակով (բրենդի) բարձված 55 բեռնատար։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Այս ցուցանիշը ևս մեկ անգամ ապացուցում է, որ կոնյակի արտահանման հիմնախնդիրը էականորեն լուծված է։ Առաջիկայում մեզ սպասվում է խաղողի առատ բերք, որի մթերումը, ինչպես անցած տարի, ևս պետք է բարձր մակարդակով կազմակերպենք՝ կառավարության, մթերողների և խաղող ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ը գնահատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հետևանքները
Վաշինգտոնը գնահատել է հակառուսական պատժամիջոցների բոլոր բացասական հետևանքները, նույնիսկ նրանք, որոնք կարող են վնաս հասցնել հենց ԱՄՆ-ին: Այդ մասին հայտարարել է Պետքարտուղարության ներկայացուցիչ Թեմի Բրյուսը։ «Նախագահն այն մարդը չէ, որն ընթացքից որոշումներ է կայացնում։ Սա հստակորեն հաշվի է առնվել հենց սկզբից։ Եվ մենք պատրաստ ենք անել այն, ինչն անհրաժեշտ է», – ասել է նա ճեպազրույցում։ Բրյուսի խոսքով՝ ամբողջ ազդեցությունը հաշվի ...
Կարդալ ավելին »Գառնի համայնքի սեփականության իրավունքը վերականգնվել է «Քարերի սիմֆոնիայի» տարածքում օտարված հողամասի նկատմամբ
Կոտայքի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակում, քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված շուրջ 1 միլիոն 255 հազար ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 483 միլիոն 500 հազար դրամի վնաս, ինչպես նաև պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում, դատախազի միջնորդագրի հիման վրա, համայնքին է վերադարձվել 1 անշարժ գույք: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ Մասնավորապես՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ