Սիլեզիայի վոևոդությունում (Լեհաստան) ուժեղ անձրևների պատճառով տարհանվել են սկաուտական 18 ճամբարներ, գրում է RMF24-ը։ Լեհաստանի հրշեջները մոտ 500 կանչ են ստացել տեղատարափ անձրևների պատճառով։ Տարածաշրջանում ջրով է ծածկվել ավելի քան 70 փողոց և ճանապարհ։ Սկաուտների մեծ մասը տարհանվել է Զավերցեի շրջանից, որտեղ գտնվում է վեց ճամբար։ Չորս ճամբար տարհանվել է Չենստոխովայի շրջանից և ևս չորսը՝ Բելսկոյի շրջանից։ Սկաուտները տարհանվել են ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Սեպտեմբերին Լուվրի հավաքածուից Հայաստան կբերվեն ցուցանմուշներ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ողջունելով դեսպանին, նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և ընդգծել Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական և պատմականորեն ամուր հարաբերությունները՝ վերահաստատելով փոխգործակցության ընդլայնման և խորացման պատրաստակամությունը կրթության, գիտության, մշակույթի, ...
Կարդալ ավելին »Գազ չի լինի Վերին Պտղնիում, Երևանում, Կապանում, Կոտայքի, Լոռու որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վերատեղադրված գազատարը գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 29-ին ժամը 12:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Վերին Պտղնի բնակավայրի 1-ին փողոցի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 30-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Արաբկիր 29-րդ փողոցի, Բաբայան փողոցով և Ազատության պողոտայով պարփակված թաղամասի ...
Կարդալ ավելին »Ավելի վառ, ավելի թանկ․ Toyota Tundra 2026
2026 թվականի համար ԱՄՆ-ում թարմացվել է ոչ միայն Sequoia ամենագնացը, այլև Toyota Tundra լիաչափ պիկապը։ Թարմացումները շատ չեն, բայց դրանք վերաբերում են ինչպես արտաքին տեսքին, այնպես էլ սարքավորումներին։ Միևնույն ժամանակ մեքենայի գինը բարձրացել է․ հիմա ԱՄՆ-ում բազային տարբերակն արժե 41 260 դոլար, ինչը 1170 դոլարով ավելի է: Ինչպես Sequoia-ի դեպքում, Tundra-ի արտաքին ձևավորման գլխավոր նորույթը դարձյալ Wave Maker անվանումը ստացած ...
Կարդալ ավելին »Առաջին անգամ Netflix-ը կիրառել է AI էֆեկտներ
Netflix-ն առաջին անգամ օգտագործել է գեներատիվ արհեստական բանականությամբ ստեղծված տեսողական էֆեկտներ իր հեռուստասերիալներից մեկում: Սթրիմինգային հարթակի համատեղ գործադիր տնօրեն Թեդ Սարանդոսը հայտնել է, որ ԱԲ-ն օգտագործվել է շենքի փլուզման տեսարանի ստեղծման համար՝ «The Eternaut» անվանումը կրող արգենտինական գիտաֆանտաստիկ շոուում: Նրա խոսքով՝ այս տեխնոլոգիան հնարավորություն է տվել արտադրական թիմին ավարտել տեսարաններն ավելի արագ և քիչ ծախսերով: Գեներատիվ ԱԲ-ի կիրառումը համարվում է ...
Կարդալ ավելին »Շոգ, կարճատև ամպրոպ․ եղանակը Հայաստանում
Հայաստանի որոշ շրջաններում հուլիսի 29-ի կեսօրին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերևութաբանները կանխատեսում են, որ արևմտյան քամին կուժեղանան մինչև 17-20 մ/վրկ: Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում երեկոյան ժամերին քամու ուժգնացումը կհասնի 15-18 մ/վրկ-ի։ Օդի ջերմաստիճանը մի քանի աստիճանով կբարձրանա։ Ինչպես հայտնեցին «Հայգհիդրոմետ»-ից, Երևանում տեղումներ չեն սպասվում։ Գիշերը մայրաքաղաքում կլինի +23+25, ...
Կարդալ ավելին »Մեկ շաբաթում գրանցվել է 925 դեպք, որից 420–ը՝ արտակարգ
Հուլիսի 21-27-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 925 դեպք, որից 420-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 328, փլուզման, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի, վայրի կենդանիների հարձակման՝ 5-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, զինամթերքի և դիակի հայտնաբերման` 1-ական, քարաթափման, ջրահեղձման, դժբախտ պատահարի՝ 2-ական, տեղատարափ անձրևի, բնական հրդեհի, որոնողափրկարարական՝ 3-ական, ուժեղ քամու՝ 4, կեղծ ահազանգի՝ 9, թունավորման` 10, օձի նկատման՝ 49, ինքնասպանության փորձի՝ ...
Կարդալ ավելին »Մեծ Բրիտանիան անօդաչու աերոստատներ է մշակում
Մեծ Բրիտանիան անօդաչու հետախուզական աերոստատներ է մշակում։ Այդ մասին հայտնում է երկրի պաշտպանության նախարարության կայքը։ Ռազմական գերատեսչությունը մտադիր է անօդաչու բարձրադիր աերոստատներ օգտագործել հետախուզական, դիտորդական և ճանաչողական առաջադրանքներ կատարելու համար։ Այս տարի աերոստատներ են փորձարկվել ԱՄՆ Հարավային Դակոտա նահանգում։ Դրանք կարող են անցնել ավելի քան երկու հազար ծովային մղոն (ավելի քան 3700 կիլոմետր)՝ 18-ից 24 կիլոմետր բարձրության վրա։ Աերոստատները կարող ...
Կարդալ ավելին »Փրկարարներն անտառային տարածքներում անցել են ուժեղացված ծառայության
ՆԳՆ ՓԾ-ն հաղորդագրություն է տարածել՝ զգուշացնելով անտառների տարածքներում հրդեհների բռնկման վտանգի մասին: «Մինչ ամառը շարունակում է իր հաղթական ընթացքը՝ ՆԳՆ փրկարար ծառայությունից հիշեցնում են՝ հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ն անտառային տարածքներում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան։ Հիշեցնում են ու անցնում ուժեղացված ծառայության։ Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատի համանատար Շավարշ Գրիգորյանի խոսքով՝ սպասվող բարձր ջերմային ֆոնով պայմանավորված՝ անտառային տարածքներում հրդեհների առաջացման ու տարածման կանխարգելման, դրանց ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ը սառեցրել է արտահանման սահմանափակումները՝ Չինաստանի հետ առևտրային բանակցությունների նախօրեին
ԱՄՆ-ի և Չինաստանի պատվիրակությունները կփորձեն լուծել իրենց տնտեսական տարաձայնությունները՝ բանակցությունների հերթական փուլում։ Հանդիպումը, որի նպատակն է երեք ամսով երկարաձգել աշխարհի առաջին և երկրորդ տնտեսությունների միջև առևտրային հրադադարը և կանխել մաքսատուրքերի կտրուկ բարձրացումը՝ տեղի կունենա երկուշաբթի օրը Ստոկհոլմում։ Չինական ներմուծման ապրանքների վրա գերբարձր մաքսատուրքերի ներդրման ներկայիս հետաձգումը Միացյալ Նահանգներում լրանում է օգոստոսի 12-ին։ Վերլուծաբանները հավանական են համարում այն ևս 90 օրով ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ