• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

NYMEX. թանկարժեք մետաղների գները նվազել են․ 09-08-23

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.19%-ով և կազմել 1964.00 դոլար, արծաթի գինը նվազել է 1.03%-ով և կազմել 22.96 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.52%-ով և կազմել 909.00 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են. 09-08-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.82%-ով և կազմել 82.73 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.63%-ով և կազմել 85.99 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

LME. գունավոր մետաղների գներ․ 09-08-23

Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը նվազել է 1.57%-ով և կազմել 2195.00 դոլար, պղնձի գինը նվազել է 2.54%-ով և կազմել 8325.00 դոլար, կապարի գինը նվազել է 1.60%-ով և կազմել 2119.50 դոլար, նիկելի գինը նվազել է 3.25%-ով և կազմել 20850.00 դոլար, անագի գինը նվազել է 0.54%-ով և կազմել 27600.00 ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսները նվազել են․ 09-08-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.45%-ով և կազմել 35314.49 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.42%-ով և կազմել 4499.38 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.79%-ով և կազմել 13884.32 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսները նվազել են․ 09-08-23

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.10%-ով և կազմել 15774.93 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.69%-ով և կազմել 7269.47 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.36%-ով և կազմել 7527.42 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.69%-ով և կազմել 999.80 կետ:

Կարդալ ավելին »

Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կա զոհ

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն oգոստոսի 8-ին, ժամը 21։24-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Քաղսի գյուղի կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ: Ինչպես հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 41-րդ կմ-ին բախվել են «Opel Vectra» (վարորդ՝ ...

Կարդալ ավելին »

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Մալաթիա-Սեբաստիայի ընդհանուր օգտագործման հողերի օտարման որոշումները

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության ուսումնասիրության շրջանակում արձանագրվել են օտարման ոչ ենթակա ընդհանուր օգտագործման հողերը սեփականության իրավունքով քաղաքացիներին և իրավաբանական անձանց օտարելու դեպքեր: Ինչպես հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, 2023 թվականի մայիս-հունիս ամիսներին Դատախազությունը մի շարք հայցադիմումներ է ներկայացրել ՀՀ վարչական և հակակոռուպցիոն դատարաններ: Մասնավորապես՝ Րաֆֆի 22 հասցեում գտնվող Վահան Զատիկյանի անվան այգու 290.0 ...

Կարդալ ավելին »

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության հիմնադիր նախագահ Մաքսիմ Հակոբյանի ծննդյան օրն է

Օգոստոսի 8-ին լրանում է անվանի լեռնագործ, ԶՊՄԿ երկարամյա (1998-2014թթ.) գլխավոր տնօրեն, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության հիմնադիր նախագահ Մաքսիմ Հակոբյանի ծննդյան 74- ամյակը: Անուրանալի է նրա ներդրումը հանրապետության հանքարդյունաբերության և ոլորտի առաջատարի` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի զարգացման գործում։ Մաքսիմ Հակոբյանը երկրային կյանքին հրաժեշտ է տվել 2018 թ. դեկտեմբերի 9-ին:

Կարդալ ավելին »

Հայաստանը պատասխանել է Երասխի գործարանի վերաբերյալ Ադրբեջանի նամակին

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը ստացել է Ադրբեջանի նամակը Երասխում կառուցվող մետաղաձուլարանի վերաբերյալ և պատասխանել դրան։ Հայաստանը պատասխան նամակում հերքել է Ադրբեջանի մեղադրանքները, թե գործարանը կառուցվում է բնապահպանական նորմերի խախտումներով և իր հերթին պահանջել, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի անօրինական ուժի կիրառումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանը, Ադրբեջանը Հայաստանին մեղադրում ...

Կարդալ ավելին »

Bloomberg. նավթի գինը բարձրանում է Սեւ ծովում ռուսական նավերի դեմ գրհոհների պատճառով

Նավթի գինը շարունակում է բարձրանալ այն բանից հետո, երբ Ուկրաինան գրոհել է հերթական ռուսական նավը՝ սպառնալիքի տակ դնելով հումքային ապրանքների, ինչպիսին են նավթը եւ հացահատիկը, զգալի հոսքը Սեւ ծովից գրել է Bloomberg գործակալությունը։ West Texas Intermediate մակնիշի նավթի ֆյուչերսները վաճառվել են մեկ բարելը 83 դոլարով, որը 4 տոկոսով ավելին է նախորդ աճուրդի համեմատ։ Շաբաթ օրը ծովային դրոնը խփել էր ռուսական ...

Կարդալ ավելին »