10 միլրդ դրամ լրացուցիչ հարկային եկամուտների ծրագրային ցուցանիշի ավելացման հաշվին համալրվեց ՀՀ կառավարության պահուստային ֆոնդը: Կառավարության հերթական նիստի ժամանակ համատասխան նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ «Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2023 թվականին առաջին կիսամյակի արդյունքներով բյուջեի եկամուտների գերակատարմամբ. առաջին կիսամյակի պլանի նկատմամբ գերակատարվել է շուրջ 50 միլիարդ դրամով, և սրա արդյունքում 10 միլիարդ դրամով լրացուցիչ հարկային եկամուտների ծրագրային ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հայտնի է Երևանի ավագանու ընտրության օրը
Երևանի ավագանու հերթական ընտրությունները նշանակվել են 2023 թվականի սեպտեմբերի 17-ին։ Նախագիծն ընդունվել է կառավարության հերթական նիստի ժամանակ։ «Երևանի ավագանու վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին: Ավագանին իր լիազորությունները ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին: Վերջինիս լիազորությունների ժամկետը լրանում է 2023 թվականի հոկտեմբերի 10-ին: «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 127-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Երևանի ավագանու հերթական ...
Կարդալ ավելին »Կներդնի թատրոնների և համերգասրահների ֆինանսավորման նոր մոդել
Մշակութային կազմակերպությունները, ստանալով ֆինանսավորում պետական բյուջեից, պետք է հոգ տանեն սեփական եկամուտների ավելացման ուղղությամբ, և այս չափանիշով պետք է իրականացվի մշակութային կազմակերպությունների կառավարման որակի գնահատումը: Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` ներկայացնելով թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման փորձնական մոդելի ներդրման ծրագիրը։ «Թատերական ներկայացումներից ստացված հասույթը 2021 թվականին կազմել է 773,9 միլիոն դրամ, միջին ...
Կարդալ ավելին »Միջազգային դատարանի որոշմամբ ամրապնդվում է Ադրբեջանի պատասխանատվությունը ԼՂ խորացող ճգնաժամի համար․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հուլիսի 6-ի որոշմանը՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու վերաբերյալ Հայաստանի դիմումի վերաբերյալ: Փաշինյանը նշեց, որ Արդարադատության միջազգային դատարանը նախորդ շաբաթ կարևոր որոշում է կայացրել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության դիմումի հիման վրա դատարանը վերահաստատել է փետրվարի 22-ին կայացրած իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը, որով Ադրբեջանին պարտավորեցրել է ...
Կարդալ ավելին »Ադրբեջանի բնապահպանական մեղադրանքները Հայաստանի հասցեին մտացածին են․ ՀՀ վարչապետ
Ադբրեջանի «բնապահպանական» ակտիվությունը շարունակվում է, և հիմա էլ այդ երկիրը փորձում է Հայաստանին բնապահպանական բնույթի մեղադրանքներ ներկայացնել պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակով։ Կառավարության նիստի ժամանակ այդ մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ընդ որում, սրա համար Ադրբեջանը Հայաստանին վերագրում է հանքավայրեր, որոնք պարզապես գոյություն չունեն, բարձրաձայնում է հանգամանքներ, որոնք մտացածին են, մատնանշում է որոշումներ, որոնք բոլորովին ուրիշ բանի մասին են, հիշատակում է ...
Կարդալ ավելին »Հայաստանից արտահանման մոտ 51 տոկոսը բաժին է ընկել ԵԱՏՄ-ին. ի՞նչ գործոններ են նպաստել
Հայաստանից այս տարվա առաջին 5 ամսում կատարվել է 2 մլրդ 689 մլն 637.2 հազար դոլարի արտահանում՝ 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 93.3 տոկոսով: Նման աճը պայմանավորված է ինչպես վերաարտահանման, այնպես էլ արտահանվող հիմնական ապրանքատեսակների պահպանման ու աճի շնորհիվ: ԵԱՏՄ արտահանումն աճել է, ԵՄ արտահանումը՝ նվազել, թեև ԵՄ առանձին երկրներ արտահանումը նույնիսկ անգամներով է աճել: «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այդ մասին ասաց տնտեսագետ Մերի ...
Կարդալ ավելին »Բրյուսելում հուլիսի 15-ին նախատեսված է Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումը
Բրյուսելում հուլիսի 15-ին նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ ձևաչափով հանդիպումը։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հուլիսի 15-ին Բրյուսելում նախատեսված է իմ հանդիպումը Եվրամիության խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հետ։ Ես հաստատել եմ իմ մասնակցությունը այդ հանդիպմանը։ Հույս ունեմ այդ հանդիպման ընթացքում առաջընթաց արձանագրել խաղաղության ...
Կարդալ ավելին »Նավթի գներն աճել են. 13-07-23
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.55%-ով և կազմել 76.04 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.30%-ով և կազմել 80.47 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են. 13-07-23
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 1.10%-ով և կազմել 1965.10 դոլար, արծաթի գինն աճել է 4.36%-ով և կազմել 24.44 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 3.07%-ով և կազմել 964.60 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »LME. գունավոր մետաղների գներ. 13-07-23
Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինն աճել է 3.11%-ով և կազմել 2236.00 դոլար, պղնձի գինն աճել է 2.13%-ով և կազմել 8499.50 դոլար, կապարի գինն աճել է 1.63%-ով և կազմել 2085.50 դոլար, նիկելի գինն աճել է 4.74%-ով և կազմել 21685.00 դոլար, անագի գինն աճել է 3.98%-ով և կազմել 29069.00 ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ