• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Ամերիկյան ինդեքսներ. 08-06-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.27%-ով և կազմել 33665.02 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.38%-ով և կազմել 4267.52 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.29%-ով և կազմել 13104.90 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսները նվազել են․ 08-06-23

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.20%-ով և կազմել 15960.56 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.09%-ով և կազմել 7202.79 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.05%-ով և կազմել 7624.34 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.22%-ով և կազմել 1035.93 կետ:

Կարդալ ավելին »

Հայաստանի տարածքում ճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Կարդալ ավելին »

Ադրբեջանը կրակ է բացել Խոզնավարի հայկական դիրքերի ուղղությամբ. մեր կողմը կորուստներ չունի

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 7-ին ժամը 22:35-ին կրակ են բացել Խոզնավարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 10:00-ի դրությամբ առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է:

Կարդալ ավելին »

Երևան-Բաթումի-Երևան գնացքը կգործի հունիսի 14-ից

«Հարավկովկասյան երկաթուղի» և «Վրացական երկաթուղի» ընկերությունների ներկայացուցիչները Երևանում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են երկու երկրների երկաթուղային կազմակերպությունների միջև առկա փոխգործակցության և առավել սերտ համագործակցության հնարավորությունները։ Կողմերը պայմանավորվել են նաև  ուղևորափոխադրումների 2023 թվականի ամառային սեզոնի մեկնարկի մասին։ Երևան-Բաթումի-Երևան միջազգային երթուղով երթևեկությունը կսկսվի հունիսի 14-ից, իսկ տոմսերը հնարավոր կլինի գնել հունիսի 10-ից ինչպես առցանց, այնպես էլ Հայաստանի և Վրաստանի հիմնական կայարանների տոմսարկղերից: ...

Կարդալ ավելին »

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-9-ն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:  Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Սոչիում վարչապետը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստերին, ինչպես նաև Եվրասիական կոնգրեսին: 

Կարդալ ավելին »

Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են մեքենաներ. կա մեկ զոհ

Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին հունիսի 7-ի ժամը 11:10-ի սահմանում բախվել են «VAZ» (վարորդ՝ Գ. Փ., ծնված 1973 թ.) և «BMW» (վարորդ՝ Տ. Շ., ծնված 1997 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Ինչպես ըեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, բախման հետևանքով «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ. Դ.-ն տեղում մահացել է, իսկ վարորդը և ուղևոր Դ. Մ.-ն ( ծնված 2005 թ.) հոսպիտալացվել են «Արարատի հիվանդանոց» ...

Կարդալ ավելին »

Իրանը ցանկանում է իր տարածքում գազային հանգույց ստեղծել ՌԴ-ի, Թուրքմենստանի և Կատարի հետ

Իրանը փորձում է գազային հանգույց ստեղծել Բուշեհր նահանգի Էսելույե շրջանում՝ Ռուսաստանի, Թուրքմենստանի և Կատարի հետ համագործակցությամբ: Ինչպես տեղեկացնում է իրանական Tasnim գործակալությունը, այդ մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին։ «Հաշվի առնելով, որ Իրանն ունի գազի՝ մեծությամբ երկրորդ պաշարներն աշխարհում, Ռուսաստանի, Կատարի և Թուրքմենստանի հետ համագործակցությամբ մենք նախատեսում ենք Էսելույեում գազային հանգույց ստեղծել»,- ասել է նա: Ջավադ Օուջին շեշտել ...

Կարդալ ավելին »

Հայաստանում ԵՄ առաքելությունը ծրագրում է երեք նոր կետ բացել՝ Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում

Առաջիկա ամիսներին Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը նախատեսում է բացել երեք լրացուցիչ օպերատիվ կետեր՝ Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչության տարածած հաղորդագրությունից։ Նշվում է, որ հունիսի 1-ին Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) ղեկավար Մարկուս Ռիտերը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ Մարտունիում ընդունել է COEST աշխատանքային խմբի պատվիրակությանը: Ռիտերը ներկայացրել է առաքելության մանդատը և ...

Կարդալ ավելին »

Սպորտային ավանդույթներ. հանքագործները՝ բասկետբոլի առաջնությունում

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրամասերի միջև կայացել է բասկետբոլի առաջնություն, հաղթել է մարզահամալիրի թիմը։ Այդ մասին տեղեկացնում է ԶՊՄԿ ֆեյսբուքյան էջը։ Տարածած հաղորդագրության մեջ նշված է․ «Սպորտային ավանդույթները շարունակվում են և այս անգամ ընկերության արտադրամասերի միջև կայացած բասկետբոլի առաջնության հաղթողը մարզահամալիրի թիմն է: Համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են հանքաքարի ջարդման եվ տեղափոխման արտադրամասի ու վարչության թիմերը: Շնորհավորում ենք մեր ...

Կարդալ ավելին »