Հունաստանի հետ համագործակցությամբ Հայաստանում հիմնվում է Պտղի բժշկության կենտրոն։ Աշխատանքներն իրականացվում են Հայաստանի առողջապահության նախարարության, Հունաստանի արտաքին գործերի նախարարության և Պտղի բժշկության հիմնադրամի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում։ Պտղի բժշկության կենտրոնի հիմնման նպատակն է խթանել հղի կանանց մասնագիտացված խնամքի աշխատանքները, նվազագույնի հասցնել թե մայրական, թե մանկական մահացությունը։ Հրավիրած ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության Միջազգային հարաբերությունների վարչության պետ Արմեն Մելքոնյանը նշեց, որ ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Մայիսին Գեղարքունիքում ծնվել է 109 երեխա
2023 թվականի մայիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 109 երեխա՝ 57 տղա, 52 աղջիկ: Ինչպես տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը, 109 երեխաներից 22-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 21-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 41-ը՝ Մարտունու ծննդատանը, 22-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 3-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ Նույն աղբյուրի համաձայն՝ 2022 թվականի մայիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն ...
Կարդալ ավելին »Փաշինյանն ու Մակրոնը Քիշնևում կարճատև զրույց են ունեցել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Քիշնևում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում կարճատև զրույց ունեցան: Փաշինյանն ու Մակրոնը զրուցում էին մասնակից երկրների ղեկավարների արարողակարգային լուսանկարահանման գնալու ճանապարհին: Ավելի վաղ կայացել էր գագաթնաժողովի բացման արարողությունը: Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն կարմիր գորգի վրա առանձին-առանձին դիմավորեց, ողջունեց և լուսանկարվեց մասնակից երկրների ղեկավարների հետ, որից հետո սեղանի շուրջ Մայա Սանդուն ...
Կարդալ ավելին »Բաքվի և Երևանի միջև խաղաղության բանակցությունները բխում են տարածաշրջանի շահերից. Վրաստանի վարչապետ
Վրաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին: Դրանք բխում են ողջ Անդրկովկասի շահերից: Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում։ «Կարծում եմ՝ Վրաստանը չեզոք, անկողմնակալ դեր է խաղացել և խաղում մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման գործում: Մենք հիանալի հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ: Վրաստանը շատ կարևոր միջնորդական դեր խաղաց ...
Կարդալ ավելին »Երևանի մետրոպոլիտենի նորոգման համար կհատկացվի 111 մլն դրամ
Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում եւ փոփոխություն ու լրացում՝ նախկինում ընդունած որոշման մեջ, որը պայմանավորված է «Երեւանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգում» միջոցառմանը 111 մլն դրամ հատկացնելու անհրաժեշտությամբ: Մետրոպոլիտենը հայտարարել է մրցույթ՝ գնացքի անվազույգերի ձեռքբերման համար: Ըստ հիմնավորման՝ գնացքի անվազույգերի ձեռքբերումը կարեւոր եւ հրատապ է մետրոպոլիտենի բնականոն եւ անվտանգ աշխատանքն ապահովելու համար։ «Ներկայում շահագործվող անվազույգերն ավելի քան տասը տարվա են, մի քանի ...
Կարդալ ավելին »Բարձր եմ գնահատում մեր միջև հաստատված կառուցողական երկխոսությունը. Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Բարձր եմ գնահատում մեր միջև հաստատված կառուցողական երկխոսությունը։ Կարևոր է, որ չնայած միջազգային ծանր իրավիճակին, Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունները շարունակեն հաջող զարգանալ։ Լիահույս եմ, որ Ձեզ հետ համատեղ ...
Կարդալ ավելին »Ռուսաստանի ԿԲ-ն բարձրացրել է պարտադիր պահուստավորման նորմատիվները
Հունիսի 1-ից Ռուսաստանի բանկը 0,5 տոկոսային կետով բարձրացրել է բանկերի համար ռուբլով եւ բարեկամական արժույթներով պարտադիր պահուստավորման գործակիցները եւ 1 տոկոսային կետով` ոչ բարեկամական արժույթներո Այս քայլն ուղղված է վարկային կազմակերպությունների հաշվեկշռի դեվալյուտիզացիայի միտումը պահպանելուն, ասվում է Ռուսաստանի բանկի հաղորդագրության մեջ, որը մեջբերում է ՏԱՍՍ-ը։ Ունիվերսալ լիցենզիա ունեցող բանկերի եւ ոչ բանկային վարկային կազմակերպությունների համար ռուբլով պահուստավորված պարտավորությունների բոլոր կատեգորիաների գործակիցները ...
Կարդալ ավելին »Իլոն Մասկը նորից գլխավորում է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանշային ցուցակը. Bloomberg
Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր և Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը չորեքշաբթի կրկին գլխավորել է Bloomberg-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը։ Մասկի կարողությունը գնահատվում է 192,3 միլիարդ դոլար։ Մասկը շրջանցել է LVMH ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոյին, որի կարողությունը գնահատվում է 186,6 միլիարդ դոլար։ Ամենահարուստ մարդկանց ցուցակի երրորդ հորիզոնականը, ըստ գործակալության, զբաղեցնում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, որի կարողությունը կազմում է մոտ 144 ...
Կարդալ ավելին »Բացահայտվել են առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտի իրացման խոշոր դեպքեր․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից, 2022-2023թթ-ին իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում, բացահայտվել են ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Ար. Տոբակո» ՓԲԸ-ի կողմից առանց ակցիզային դրոշմանիշերի 1,114,000 տուփ ծխախոտի իրացման դեպքեր: Արդյունքում, պետությանը պատճառվել է շուրջ 416 միլիոն ՀՀ դրամի վնաս, որի հիմքով նախաձեռնվել են քրեական վարույթներ: Մասնավորապես, 2022 թ. ապրիլին փորձ է արվել Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն ցամաքային ճանապարհով արտահանել շուրջ ...
Կարդալ ավելին »Հարավաֆրիկյան Հանրապետությունում բացվում է BRICS-ի երկրների արտգործնախարարների նիստը
Քեյփթաունի «Տասներկու Առաքյալներ» հյուրանոցային համալիրում այսօր կմեկնարկում է BRICS-ի երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) արտաքին գործերի նախարարների նիստը: Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը: Նախարարական նիստում նախագահում է Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) արտգործնախարար Նալեդի Պանդորը։ Հանդիպումը հիմքեր կնախապատրաստի BRICS-ի գագաթնաժողովի համար, որը կկայանա օգոստոսի վերջին Յոհանեսբուրգում։ Հունիսի 2-ին տեղի կունենա «BRICS-ի բարեկամների» հանդիպումը։ Դրան կմասնակցեն BRICS-ի երկրների և Գլոբալ հարավի ևս 15 ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ