• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի այսօրվա գնահատմամբ՝ հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը օդում՝ 0․․․-2 աստիճան, հողի մակերևույթին՝ -3․․․-4 աստիճան, որը կդիտվի լուսադեմին, ժամը 05։00-07։00 ընկած ժամանակահատվածում։ Հանրապետության նախալեռնային գոտում 1200-1500մ բարձրություններում, որտեղ ծիրանենին նույնպես գտնվում է ծաղկած վիճակում, ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը՝ -2․․․-4 աստիճան, ...

Կարդալ ավելին »

Վլադիկավկազ-Լարս ճանապարհը փակ է մեծ բեռնատարների համար

Վրացական ռազմավարական մայրուղու երկայնքով ծանր տրանսպորտային միջոցների համար տեղաշարժն արգելվել է ՝ վատ եղանակի պատճառով։ Factor.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության մամուլի ծառայությունը, տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը։ «Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև Վրաստանի սահմանապահ ոստիկանության առաջարկությունները հաշվի առնելով՝ Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությունը 2023 թվականի մարտի ...

Կարդալ ավելին »

Երկրաբանի օրը կնշվի հանդիսավորությամբ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, Երկրաբանական գիտությունների ինստիտուտը և Հովհ․ Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը  համատեղ կազմակերպել են Երկրաբանի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում, որը կկայանա ապրիլի 3-ին։ Հրավիրված են ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՇՄՆ նախարար Հակոբ Սիմիդյանը, ՏԿԵՆ ընդերքօգտագործման ոլորտը համակարգող, նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, ՏԿԵՆ ՀԵՖ ՊՈԱԿ-ի տնօրեն Հարություն Մովսիսյանը, ոլորտի ներկայացուցիչներ և այլ պատվավոր հյուրեր։ Նախատեսվում  է ելույթներ, զեկույցներ, ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը հաստատել է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ստեղծման նախագիծը

ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել ««Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը, այն համարվել անհետաձգելի և սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։ Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանցի զինծառայողները կրակել են դաշտավայրում աշխատող խաղաղ բնակչի ուղղությամբ

Ադրբեջանն Արցախում հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմը՝ կրակելով դաշտավայրում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակչի ուղղությամբ։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից։ Դեպքը տեղի է ունեցել մարտի 30-ին։ Բերդաշեն համայնքի 29-ամյա բնակիչ Հայկ Զարգարյանը գյուղի վարչական տարածքում իր կողմից շահագործվող «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ է իրականացրել, երբ ադրբեջանական բանակի ծառայողները հարակից մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով ...

Կարդալ ավելին »

Առանց զարգացած տնտեսության չենք կարող ունենալ հզոր բանակ, հզոր պետություն․ Վարդան Ջհանյան

Syuniacyerkir.am-ը զրուցել է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի հետ: հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի հիմնադրման 70-ամյակի առիթով մեր հրապարակումներում քանիցս անդրադարձ է կատարվել ընկերությունը ղեկավարող թիմին: Լեռնագործների հետ շփումներում բազմիցս գնահատանքի խոսքեր ենք լսել ընկերության կառավարումն իրականացնող պաշտոնյաների մասին: Միևնույն ժամանակ առնչվել ենք հարցերի, որոնց պատասխաններն ընկերության ղեկավարների գործառույթների տիրույթում են: Այդ իսկ ...

Կարդալ ավելին »

Անցած 1 օրում հանցագործության 69 դեպք է բացահայտվել

Մարտի 29-ից 30-ը ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 69 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ լրատվական ծառայությունից: Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 24, մարմնական վնասվածք պատճառելու՝ 13, անձնական ունեցվածքի գողության` 7, խարդախության՝ 5, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման և սառը զենք կրելու՝ 3-ական, վստահված գույքը հափշտակելու և խուլիգանության՝ 2-ական, մարդու առևանգման, բնակարանային գողության, ավտոմեքենայի գողության և պաշտոնեական կեղծիքի ...

Կարդալ ավելին »

Փետրվար ամսին 286 մլն 711 հազ. դրամ վերադարձնում ենք կենսաթոշակառուներին․ Փաշինյան

Բավական լավ տեմպ ունենք Հայաստանում կանխիկի շրջանառությունը կրճատելու առումով։ Հետք-ի փոխանցմամբ՝ այս մասին Կառավարության մարտի 30-ի նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով կենսաթոշակառուների անկանխիկ առևտրին՝ Փաշինյանն ընդգծեել է՝ «աճի շատ տպավորիչ տեմպը շարունակվում է»։ Ըստ նրա՝ փետրվարին անկանխիկ եղանակով իրականացվել է 3,4 մլրդ դրամի առևտուր։  «2022-ին այս ցուցանիշն, ըստ էության, ձգում էր 0-ի, իսկ դեկտեմբերին և հունվարին 2,7 մլրդ ...

Կարդալ ավելին »

Նախորդ տարվա համեմատ փետրվարին արդյունաբերությունն աճել է 0.7%-ով․ վարչապետ

Հայաստանում կանխիկի շրջանառությունը կրճատելու առումով լավ ցուցանիշներ են արձանագրվել։ Այս մասին Կառավարության մարտի 30-ի նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով տնտեսական ակտիվության ցուցանիշին՝ վարչապետը նշել է, որ առևտրի շրջանառությունը մոտ 18%-ով աճել է։ «Փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 11,3%, արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 79,5%-ով, արտահանումը՝ 2,1 անգամ, ներմուծումը՝ 163%-ով, շինարարությունը՝ 13.9%, ծառայությունները՝ 21%-ով։ Փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ ...

Կարդալ ավելին »

Գագիկ Սուրենյան․ Ծիրանենիները 20 օր շուտ են ծաղկել․որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կիջնի -2 աստիճան

«Այս տարի մարտ ամսին ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 4-5 աստիճան»,-այս մասին «Արմենպրես» մամուլի ակումբում ասաց Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Նրա ներկայացմամբ՝ մարտին տեղումները նորմային մոտ են, հանրապետության առանձին հատվածներում նույնիսկ նորմայից ավելի։ «Ամսի 31-ին սպասվող ցիկլոնից հետո շրջանների մեծ մասում տեղումների քանակը կլինի նորմայից ավելի»,-ասաց Սուրենյանը։ Արարատյան դաշտավայրում տաք եղանակով պայմանավորված՝ ծիրանենիները ծաղկել ...

Կարդալ ավելին »