Գազայի բժշկական աղբյուրները հայտնել են, որ Բեյթ Լահիա և Ջաբալիա ճամբարների, ինչպես նաև այլ շրջանների վրա Իսրայելի կողմից իրականացված ռմբակոծությունների հետևանքով մեկ օրում 143 մարդ է զոհվել։ Այդ մասին հայտնում է Al Jazeera-ն։ Միևնույն ժամանակ, բժշկական աղբյուրները հաստատել են, որ մայիսի 16-ի լուսաբացից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 52 մարդ։ Ալ-Ակսայի նահատակների հիվանդանոցի խոսնակը ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այդ մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ հերթական գագաթնաժողովին:
Կարդալ ավելին »ԱՊՀ-ում նախատեսում են ստեղծել տեղեկատվական համակարգ՝ հանցագործությունների թվային հետքերի փոխանակման համար
ԱՊՀ-ում աշխատանքներ են տարվում հանցագործությունների թվային հետքերի փոխանակման միջպետական տեղեկատվական համակարգի ստեղծման հիմքերը սահմանելու ուղղությամբ։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից, այդ մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Նուռլան Սեյտիմովը՝ Դուշանբեում ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 56-րդ նիստին։ Նրա խոսքով՝ ԱՊՀ գործադիր կոմիտեն ներկայում աշխատում է իրավապահ բլոկի վեց նախագծերի համաձայնեցման ուղղությամբ, և հատուկ ուշադրության է ...
Կարդալ ավելին »Գյումրու թանգարանները կմիանան «Թանգարանների գիշեր» միջոցառմանը
Գյումրիում գործող բոլոր թանգարաններն այս տարի ևս կմիանան Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը՝ ներկայացնելով բազմազան ու յուրահատուկ մշակութային ծրագրեր: Թանգարաններն իրենց դռները կբացեն այցելուների համար մայիսի 17-ին առավոտյան ժամը 11:00-ից մինչև կեսգիշեր, իսկ մայիսի 18-ին կաշխատեն իրենց սովորական ռեժիմով։ «Այդ օրը թանգարանները ողջ օրվա ընթացքում իրենց հյուրերին կընդունեն հետաքրքիր միջոցառումներով։ Կլինեն համերգային ծրագրեր, թատերական ներկայացումներ, գրական քննարկումներ, ...
Կարդալ ավելին »Երկրի առջև ծառացած մարտահրավերներին արձագանքելու ամենակարևոր եղանակներից մեկը կրթությունն է. ԿԳՄՍ նախարար
Երկրի առջև ծառացած բազում մարտահրավերներին արձագանքելու ամենակարևոր եղանակներից մեկը կրթությունն է: Այդ մասին շեշտեց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ շնորհավորական իր ուղերում: Նախարար ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Սիրելի՛ ուսանողներ և երիտասարդներ, 1919 թվականի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում ընդունեց՝ նշանավորելով Հայաստանի նոր պատմության ընթացքում ...
Կարդալ ավելին »Նավթի գները նվազել են․ 16/05/25
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.11%-ով և կազմել 61.72 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.08%-ով և կազմել 64.63 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 16/05/25
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 1.97%-ով և կազմել 3215.20 դոլար, արծաթի գինն աճել է 1.72%-ով և կազմել 32.54 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.35%-ով և կազմել 989.70 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներ․ 16/05/25
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.72%-ով և կազմել 23695.59 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.21%-ով և կազմել 7853.47 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.57%-ով և կազմել 8633.75 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 2.99%-ով և կազմել 1113.98 կետ:
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներ․ 16/05/25
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.65%-ով և կազմել 42322.75 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.41%-ով և կազմել 5916.93 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.18%-ով և կազմել 19112.32 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »Ռուսական «Միր» քարտերով հնարավոր է վճարել նաև Իրանում
Իրան մեկնող ռուսաստանցիներն այժմ կարող են իրանական տերմինալներում վճարել՝ օգտագործելով անհպում վճարման տեխնոլոգիա (NFC) ունեցող ռուսական «Միր» քարտեր եւ սմարթֆոններով՝ Mir Pay հավելվածի միջոցով։ Իրանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Թեհրանում հաջողությամբ ավարտվել է ռուսական «Միր» եւ իրանական Shetab վճարային համակարգերի ինտեգրման երկրորդ փուլը։ «Ներկայում Իրանի վճարային ցանցում հասանելի են NFC վճարումները, այդ թվում՝ փոքր գնումներ՝ առանց PIN ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ