• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Ճապոնիան առաջարկում է ստեղծել բնական գազի համաշխարհային պաշար. Bloomberg

Ճապոնիան մտադիր է առաջարկով հանդես գալ բնական գազի գլոբալ պաշար ստեղծելու մասին՝ ապագայում էներգառեսուրսների պակասից խուսափելու և համաշխարհային շուկայում գները կայունացնելու համար։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը։

Նրա աղբյուրների համաձայն՝ երկրի կառավարությունը Միջազգային էներգետիկ գործակալությանը առաջարկելու է ստեղծել մասնակից երկրների համար գազի պաշարների կուտակման մեխանիզմ։ Ճապոնական կողմն ակնկալում է, որ իր կողմից առաջարկված նախաձեռնությունը կդիտարկվի ՄԷԳ նախարարական հանդիպմանը, որը տեղի կունենա 2024-ի փետրվարին։

Ճապոնիան լիովին կախված է էներգառեսուրսների ներմուծումից և ձգտում է դիվերսիֆիկացնել իր մատակարարման աղբյուրները համաշխարհային գների աճի և մատակարարման բացակայության պայմաններում LNG-ի աճող պահանջարկի ֆոնին: