• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Նորություններ

Ամերիկյան ինդեքսներ. 12-04-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների ապրիլի 11-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.29%-ով և կազմել 33684.79 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 4108.94 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.43%-ով և կազմել 12031.88 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street ...

Կարդալ ավելին »

LME. գունավոր մետաղների գներ․ 12-04-23

Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը նվազել է 1.33%-ով և կազմել 2302.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.62%-ով և կազմել 8854.50 դոլար, կապարի գինը նվազել է 0.41%-ով և կազմել 2087.00 դոլար, նիկելի գինն աճել է 2.95%-ով և կազմել 23472.00 դոլար, անագի գինը նվազել է 2.37%-ով և կազմել 23733.00 ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են․ 12-04-23

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.97%-ով և կազմել 2032.10 դոլար, արծաթի գինն աճել է 1.67%-ով և կազմել 25.50 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.57%-ով և կազմել 1011.60 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են. 12-04-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.52%-ով և կազմել 81.51 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.11%-ով և կազմել 85.63 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

ՊՆ-ն` Ադրբեջանի սադրանքի հետևանքով վիրավորված հայ զինծառայողների առողջական վիճակի մասին

Հայաստանի պաշտպանության նախարարությունը մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորված զինծառայողների առողջական վիճակի վերաբերյալ։ «Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 6 զինծառայողներից երեքի վիճակը գնահատվում է բավարար, մյուս երեքինը` համապատասխանաբար միջին ծանրության, ծանր և ծայրահեղ ծանր: Ժամը 00:50-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ»,- ասված է պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության ...

Կարդալ ավելին »

Գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել․ՊՆ

Ապրիլի 12-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն: Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը դիրքային որևէ կորուստ չունի: Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի փոփոխություն այս պահի դրությամբ չկա (6 զինծառայողներից երեքի վիճակը գնահատվում է բավարար, մյուս երեքինը` համապատասխանաբար միջին ծանրության, ծանր և ծայրահեղ ծանր): Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը ...

Կարդալ ավելին »

ՊՆ հայտնել է ապրիլի 11-ին զոհված զինծառայողների անունները

Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով, ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողներն են՝ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.) Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.) Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.) Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.) պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Կարդալ ավելին »

Սոթքի հանքի աշխատակիցները տարհանվել են ադրբեջանական զինուժի կրակոցներից հետո

Սոթքի ոսկու հանքի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, աշխատակիցներին ստիպված են եղել տարհանել:Այս մասին լուրերը հաստատել են «Գեոպրոմայնինգ» ընկերությունից։ «Ժամը 17։15-ի սահմաններում փոխհրաձգություն սկսվեց, ընկերությունը ստիպված եղավ դադարեցնել հանքի աշխատանքը և տարհանել անձնակազմին աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Այս պահին հանքը չի աշխատում», – հայտնեցին ընկերությունից։ Հիշեցնենք` ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն այսօր` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ են բացել ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը կրակել է ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ, կան զոհեր և վիրավորներ. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է.  «Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող  ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր  և վիրավորներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»։ 

Կարդալ ավելին »

Ուկրաինայում ՀՀ դեսպանը մասնակցել է Պավլո Տիչինայի պետական մրցանակի 50-ամյակին

Ապրիլի 7-ին Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը ներկա գտնվեց ճանաչված ուկրաինացի բանաստեղծ, քաղաքական գործիչ Պավլո Տիչինայի պետական մրցանակի հիմնադրման 50-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որն անցկացվեց անվանի գործչի գրական տուն-թանգարանում։ Ողջույնի խոսքում դեսպանը միջոցառմանը ներկա մրցանակի տարբեր տարիների դափնեկիրներին պատմեց հայ գրականության տարածման ուղղությամբ Տիչինայի գործունեության վերաբերյալ, նշելով, որ բանաստեղծը մեծապես նպաստել է ուկրաինական և հայ մշակույթի մերձեցմանն ու փոխհարստացմանը։ Նա ...

Կարդալ ավելին »