• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Նորություններ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց տրանսպորտից անվճար օգտվողներին տուգանելու նախագիծը

62 կողմ, 27 դեմ, ձեռնպահ՝ 0 ձայներով հանրային տրանսպորտը չվճարելու դեպքում տուգանք նախատեսող, տրանսպորտում հսկիչների գործողությունները սահմանող նախագիծն ԱԺ-ում ընդունվեց առաջին ընթերցմամբ: Ավելի վաղ Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկել է Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելիս ուղեվարձը չվճարելու դեպքում վարչական տույժ սահմանելու հարցը։ Երևանի քաղաքապետարանն է առաջարկել  տրանսպորտի վճարումը բոյկոտող քաղաքացիներին տուգանել: Նախագծով առաջարկվում է տուգանել՝ -3.000 դրամ – տրանսպորտ նստելուց հետո տոմսը կամ կրիչը չվավերացնելու դեպքում -10.000 դրամ – չվճարելով օգտվելու դեպքում -15.000 դրամ – այլ անձի ...

Կարդալ ավելին »

Ալ Պաչինո. 85- ամյա դերասանի անսպառ հմայքը դեռ կիզակետում է

Հոլիվուդյան լեգենդ Ալ Պաչինոն ապացուցել է, որ տարիքը խոչընդոտ չէ սիրավեպի համար: 85-ամյա դերասանը լուսանկարվել է Հռոմում՝ իրենից շատ ավելի երիտասարդ լրագրող Կատերինա Դի Տերլիցիի հետ ընթրելիս, հաղորդում է Page Six-ը: «Կնքահայրը» ֆիլմի աստղը ընկերների հետ ընթրում էր Պիացցա դել Պոպոլոյի Il Bolognese ռեստորանում: Ելքի համար Պաչինոն ընտրել էր սև կերպար և բեյսբոլի գլխարկ, իսկ պապարացիները ֆիքսել էին, թե ինչպես ...

Կարդալ ավելին »

Նեքսուս Գորիս. «Ջերմատուն» ծրագիրը գալիս է Սյունիք

Միավորված ազգերի կազմակերպության զարգացման  «Կայուն համայնքներ» ծրագիրը հայտարարում է նոր «Նեքսուս Գորիս» նախաձեռնության մեկնարկի մասին։ «Նեքսուս» մոդելը ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի մշակած նոր պիլոտային մոտեցումն է, որը խթանում է համագործակցությունը և ռեսուրսների փոխանակումը գյուղական բնակավայրերի և քաղաքային կենտրոնների միջև։ ««Նեքսուս» մոդելի պիլոտային փուլի համար ընտրվել է ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի «Ջերմատուն» նախաձեռնությունը, որը կիրականացվի Սյունիքի մարզի Գորիսի համայնքի Վերիշեն և ...

Կարդալ ավելին »

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց էներգետիկ ոլորտում կանխարգելիչ միջամտության իրավական հիմքեր ստեղծող նախագիծը

Ազգային ժողովը հուլիսի 2-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած օրենսդրական փաթեթը, որը փոփոխություններ է նախատեսում «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում։ Oրինագծերի փաթեթին կողմ քվեարկեց 60 պատգամավոր, դեմ՝ 30։ Փաթեթի հիմնական նպատակը էներգետիկ ոլորտում պետական միջամտության կանխարգելիչ իրավական մեխանիզմների ներդրումն է։ Օրինագծերը ԱԺ-ում ներկայացրել էր պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։  Նա ընդգծել էր, ...

Կարդալ ավելին »

Մեկնարկել է Սևանի կողակի արհեստական վերարտադրության փորձնական փուլը

Սևանա լճի էկոհամակարգի կենսաբազմազանության պահպանման շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության և «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» համագործակցությամբ մեկնարկել է Սևանի կողակի արհեստական վերարտադրության փորձնական փուլը։  Ինչպես տեղեկացրեց  Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում գործող Սևանի իշխանի մանրաձկան գործարանի տնօրեն Տիգրան Վարդանյանը,  գործարանի ինկուբացիոն տեղամասում արդեն մոնտաժվել է կողակի վերարտադրման համար նախատեսված ժամանակակից ինկուբատոր, որը ձեռք է բերվել տարեսկզբին։  Ներկայում իրականացվում ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ Սենատն ընդունել է Թրամփի առաջարկած հարկերի կրճատման և ծախսերի օրինագիծը

ԱՄՆ Սենատն ընդամենը մեկ ձայնի տարբերությամբ ընդունել է նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած հարկերի կրճատման և ծախսերի մասին օրինագիծը, որով մեծապես կրճատվում են մի շարք հարկեր, սահմանափակվում սոցիալական ապահովության ծրագրերը և ավելանում ռազմական և միգրացիայի դեմ պայքարի ծախսերը։ Reuters-ը հաղորդում է, որ այս օրինագիծը կավելացնի ԱՄՆ պետական պարտքը 3,3 տրիլիոն դոլարով։ Օրինագիծն ընդունվել է ձայների 51-50 հարաբերակցությամբ, դրա շուրջ քննարկումները Սենատում ...

Կարդալ ավելին »

Այլմոլորակային կյանքը՝ մահացու աստղային ճառագայթմամբ․ անապատային քարաքոս

2025 թվականի հունիսին Astrobiology ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ Մոհավե անապատի քարաքոսերը կարող են դիմակայել ինտենսիվ ուլտրամանուշակագույն ճառագայթմանը, որը նախկինում համարվում էր մահացու: Այս հայտնագործությունը, որը կատարել են Անապատային հետազոտությունների ինստիտուտի և Նևադայի համալսարանի գիտնականները, ենթադրում է, որ ֆոտոսինթեզ իրականացնող օրգանիզմները, ինչպիսիք են քարաքոսերը, կարող են բարգավաճել էկզոմոլորակներում՝ իրենց աստղերից բարձր ճառագայթում ունենալու պայմաններում: «Մենք մոտենում ենք ...

Կարդալ ավելին »

Թոփ 7. այս ամռան լավագույն սմարթֆոնները

2025 թվականի ամառը սմարթֆոնների շուկային բերեց բազմաթիվ վառ նորույթներ՝ հզոր ֆլագմաններից մինչև եզակի մոդուլային սարքեր: Ichip-ը ներկայացրել է 2025 թվականի հունիսին թողարկված յոթ ամենահետաքրքիր մոդելները, որոնք առանձնանում են արտադրողականությամբ, նորարարություններով և գնի ու որակի հարաբերակցությամբ: Red Magic-ի խաղային հրեշներից մինչև էկոլոգիապես մաքուր Fairphone 6՝ յուրաքանչյուրը կգտնի իրեն հարմար բան: 1. realme GT7. մատչելի ֆլագման՝ հզոր բնութագրերով Բնութագրեր: Էկրան: 6.78 դյույմ, ...

Կարդալ ավելին »

Հիմնանորոգվում է Գավառ քաղաքի Պետրովի փողոցը

ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են Գավառ քաղաքի Պետրովի փողոցի հիմնանորոգման աշխատանքները։ Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Պետրովի փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 229 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։  Ծրագրով նախատեսվում է Պետրովի փողոցի երթևեկելի մասի ասֆալտապատում՝ 1231 մետր երկարությամբ և 8538 քմ մակերեսով, մայթերի ...

Կարդալ ավելին »

ՀՀ նախագահը հանդիպել է Առևտրի միջազգային պալատի գլխավոր քարտուղարի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման համաժողովի շրջանակներում հանդիպել է Առևտրի միջազգային պալատի (ICC) գլխավոր քարտուղար Ջոն Դենթոնի հետ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։  Հանդիպմանը մասնակցել է նաև Միջազգային առևտրի պալատի հայաստանյան ազգային կոմիտեի Գործադիր խորհրդի անդամ, Առևտրի և ներդրումային հանձնաժողովի նախագահ Հայկ Մարգարյանը:  Առևտրի միջազգային պալատը (ICC) աշխարհի խոշորագույն բիզնես կազմակերպությունն է, որը ներկայացնում է ...

Կարդալ ավելին »