• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Նորություններ

ՊԵԿ. հայկական կոնյակով բեռնված բեռնատարները կարող են հատել հայ-վրացական սահմանը

Վերջին օրերին Վրաստանի մաքսային մարմիններում կուտակումներով պայմանավորված՝ հայկական բեռնատարների հայ-վրացական սահմանով հատումը ժամանակավորապես դադարեցնելու հետ կապված խնդիրը կարգավորվել է։  «Մասնավորապես, հարցը վերաբերում է հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների կուտակմանը։ Վրաստանի մաքսային մարմինների թողունակության կարգավորման արդյունքում հունիսի 18-ից կազմակերպվել է հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների բացթողումը ՀՀ-ի մաքսային պահեստներից ու հունիսի 19-ի դրությամբ արդեն իսկ 33 բեռնատար բաց է թողնվել»,- ասվում ...

Կարդալ ավելին »

Վարկային կազմակերպությունները 379.8 մլրդ-ի վարկեր են տրամադրել

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ 2025 թվականի ապրիլի վերջի դրությամբ ՀՀ վարկային կազմակերպությունների վարկերի ծավալը 379,803 մլն դրամ (379.8 մլրդ) է։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ վարկերի ծավալն աճել է 51,386 մլն դրամով կամ 15.6%-ով։ Մասնավորապես ոչ ռեզիդենտներին տրամդրվել է 41,069 մլն դրամ, իսկ ռեզիդենտներին 338,734 մլն դրամ։ Ռեզիդենտներին տրամադրած վարկերի 18.6%-ը կամ 63,076 մլն դրամը բաժին է ընկնում տարադրամով վարկերին, որոնց ծավալը 2024թ.-ի ապրիլի ...

Կարդալ ավելին »

Cripto շուկաներ. ռեկորդային ամիս՝ Bitcoin-ի, DeFi-ի և Ethereum-ի համար

Աշխարհաքաղաքական անկայունության և ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև անկայուն առևտրային մթնոլորտի պայմաններում կրիպտո շուկան կայուն աճ է ցուցաբերել: Binance Research-ի նոր հետազոտության համաձայն՝ մայիսին կրիպտո շուկայի ընդհանուր կապիտալիզացիան աճել է 10.3%-ով, իսկ Bitcoin-ը սահմանել է նոր պատմական առավելագույն՝ $111,970: Այս պայմաններում, Հայաստանը, որը գտնվում է սեփական կրիպտո ենթակառուցվածքը զարգացնելու գործընթացում, ավելի ու ավելի շատ պատճառներ է ստանում ակտիվացնելու երկխոսությունը թվային ակտիվների ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ի փոխարժեքը նվազել է. 19/06/25

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները հունիսի 19-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 0.47%-ով և կազմել 40,269,955.45 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 0.51%-ով և կազմել 104,749.65 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 0.53%-ով և կազմել 2,520.31 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.024060284 (-0.03%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 1.98%-ով և կազմել 463.84 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.004428076 ...

Կարդալ ավելին »

Դրամի փոխարժեք. 19/06/25

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հունիսի 19-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 384.00 դրամ (+0.50 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 387.50 դրամ (+0.50 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 437.00 դրամ (-1.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 445.00 դրամ (-1.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.86 դրամ (+0.02 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.97 դրամ (+0.00 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 384.00 դրամ (+0.00 ...

Կարդալ ավելին »

Բյուջեի ծախսերի կատարողականը վատթարացել է․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ 2024թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։ Այսպես՝ 2024թ.-ին արտաքին աշխարհի զարգացումները հարաբերականորեն կայուն են եղել, իսկ ՀՀ տնտեսությունում նկատվել է տնտեսական աճի տեմպերի դանդաղում՝ նախորդ տարիների բարձր աճ ապահովող գործոնների չեզոքացման պայմաններում։ Գրանցվել է շուրջ 5.9% տնտեսական աճ՝ պայմանավորված հիմնականում ծառայությունների և առևտրի աճերով։ Տարեսկզբին նկատվել է ոսկերչական ապրանքների վերաարտահանման ծավալների էական աճ, որն աստիճանաբար չեզոքացել ...

Կարդալ ավելին »

«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն հեռացել է ֆուտբոլային ակումբից

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մասնագետը միացել էր ակումբին 2022 թվականի ամռանը։ «Ուրարտու»-ն Դմիտրի Գունկոյի գլխավորությամբ անցկացրել է 119 հանդիպում, որտեղ տոնել է 66 հաղթանակ։ 2022/23 մրցաշրջանում ֆուտբոլային ակումբը դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։  Ակումբը խորին շնորհակալությունն է հայտնել Դմիտրի Գունկոյին անցած ամբողջ ճանապարհի, անմնացորդ ...

Կարդալ ավելին »

Վարչապետի աշխատակազմը հայտարարություն է տարածել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում թեկնածուների կադրային բանկը համալրելու մասին

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում թեկնածուների կադրային բանկը համալրելու նպատակով վարչապետի աշխատակազմը հայտարարում է ինքնակենսագրությունների հավաքագրում։ ՀՀ կառավարությունից հայտնում են, որ դիտարկվելու են 30 տարին լրացած, բարձրագույն իրավաբանական կրթություն և առնվազն 5 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող, միջազգային իրավունքին, ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջազգային ակտերին, հայերենին, անգլերենին և այլ օտար լեզվի տիրապետող, միայն Հայաստանի Հանրապետության ...

Կարդալ ավելին »

Դատախազությունը պահանջում է Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետից բռնագանձել 8 անշարժ գույք, 1,5 միլիարդ դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Ինչպես տեղեկանում ենք Դատախազության տարածած հաղորդագրությունից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ներկայում՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե) նախկին պետ Արտյոմ Ժորայի Մովսեսյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 8 անշարժ գույք 2 շարժական գույք ...

Կարդալ ավելին »

Իրանը հայտնել է Թեհրանի մոտակայքում իսրայելական F-35 կործանիչ խոցելու մասին

Թեհրանից 35 կմ դեպի հարավ-արևելք գտնվող Վարամին քաղաքի մոտակայքում իսրայելական F-35 կործանիչ է խոցվել։ Այդ մասին հաղորդում է IRNA գործակալությունը։ Նշվում է, որ ըստ Վարամինի նահանգապետ Հոսեյն Աբասիի՝ առաջադեմ կործանիչը խոցվել է բանակի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։ Ըստ Tehran Times պարբերականի՝ հունիսի 13-ին Իրանի դեմ իսրայելական հարվածներից հետո սա իրանական ուժերի կողմից խոցված արդեն հինգերորդ կործանիչն է։

Կարդալ ավելին »