• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Հետաքրքիր փաստեր

Հնագիտական եզակի գտածոյի պատկերով ՀՀ նամականիշը՝ «ԵՎՐՈՊԱ» միջազգային մրցույթում

Հայաստանի փոքրիկ պատկերավոր «դեսպանը» կրկին գնում է «ճամփորդության». «ԵՎՐՈՊԱ» նամականիշերի միջազգային մրցույթին այս տարի ևս Հայաստանը կներկայանա հետաքրքիր, տարբերվող և երկրի հարուստ ու յուրօրինակ ժառանգությունը ներկայացնող նամականիշով: Այս մրցույթը ևս մեկ անգամ Հայաստանը դարձնում է նամականիշների սիրահարների ուշադրության կենտրոն: Հայաստանը ներկայացնող նամականիշի օգտին կարող է քվեարկել յուրաքանչյուր անձ:  «Հայփոստ» ընկերության Ֆիլատելիայի վարչության ղեկավար Աննա Բարխուդարովան ընդգծեց՝ յուրաքանչյուր նամականիշ պատկերում է ...

Կարդալ ավելին »

5,16 միլիոն․ Toyota-ն դեկորդ է սահմանել մեքենաների վաճառքով

Ճապոնական ավտոարտադրող Toyota Motor Corp.-ը 2025 թվականի առաջին կիսամյակում ավտոմեքենաների մատակարարումներն ավելացրել է 5.5%-ով՝ տարեկան արտահայտությամբ՝ մինչև 5.159 միլիոն միավոր։ Ընկերության փոխանցմամբ՝ սա վերջին երկու տարվ ընթացքում գրանցված առաջին աճն է, և այս ցուցանիշը ռեկորդային է այս ժամանակահատվածի համար։ Toyota-ի գլոբալ վաճառքները՝ ներառյալ դուստր ապրանքանիշերը՝ Daihatsu Motor և Hino Motors 2025 թվականի հունվարից հունիս ժամանակահատվածում աճել են 7.4%-ով՝ հասնելով 5.544 ...

Կարդալ ավելին »

AI ալգորիթմները վերծանում են լատինական անընթեռնելի տեքստերը

Transactions of the Philological Society ամսագրում հրապարակված հետազոտությունը պատմում է այն մասին, թե ինչպես են Բոլոնիայի և Օքսֆորդի համալսարանների գիտնականներն արհեստական բանականության աջակցությամբ կարողացել վերծանել տասնյակ լատինական արձանագրություններ, որոնք նախկինում համարվում էին անընթեռնելի։ Այդ արձանագրությունների մեծ մասը՝ քարերի, տախտակների և պատերի վրա, մասամբ վնասվել կամ ջնջվել էին ժամանակի ընթացքում։ Դրանք պարունակում էին տեքստի պատառիկներ, ամսաթվեր, անուններ, իրավաբանական բանաձևեր և նույնիսկ ...

Կարդալ ավելին »

Երկրի վրա սպասվում են հզոր մագնիսական փոթորիկներ

Արևի ակտիվությունը, որը 2025 թվականին հասել է իր գագաթնակետին, առաջիկա չորս տարիների ընթացքում (մինչև 2029 թվականը) աստիճանաբար կնվազի, սակայն դա չի բացառում Արևի վրա հզոր բռնկումների և Երկրի վրա մագնիսական փոթորիկների հավանականությունը: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԳԱ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի (ԻԿԻ ՌԱՆ) Արևային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը: Պերմի ազգային հետազոտական պոլիտեխնիկական համալսարանի (ՊՆՀՊՈՒ) և Պոլիտեխնիկական ...

Կարդալ ավելին »

Շվեյցարիան վերականգնում է ռազմական բունկերները

Շվեյցարիայի բանակը կոչ է արել տեխնոլոգիական ընկերություններին, հետազոտողներին և ստարտափներին օգնել պատերազմական դարաշրջանի բունկերները վերածել ժամանակակից պաշտպանական կենտրոնների։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։ Շվեյցարիան ձգտում է վերականգնել իր ռազմական բունկերների համակարգը, որոնցից շատերը չեն օգտագործվել 1990-ական թվականներից ի վեր: Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով շվեյցարական բանակը վերանայում է երկրով մեկ ցրված մոտ 8000 բունկերների դերը և դրանք արդիականացնելու լավագույն եղանակները: Բունկերներից մի ...

Կարդալ ավելին »

5,3 միլիոն դոլար. Sotheby’s-ում վաճառվել է Մարսից ընկած ամենամեծ երկնաքարը

Մարսյան ծագում ունեցող ամենամեծ երկնաքարը ռեկորդային 5,3 միլիոն դոլարով վաճառվել է Նյու Յորքում կայացած աճուրդում։ Այդ մասին ասվում է Sotheby’s աճուրդի տան կայքում։ «NWA 16788-ը ծածկված է կարմրաշագանակագույն միաձուլված կեղևով, որը նրան անսխալական ճանաչելի մարսյան երանգ է տալիս: Երկնաքարի մակերեսին նաև երևում են փոսիկներ, որոնք առաջացել են Երկրի մթնոլորտով արագ իջնելու ընթացքում տաքացման հետևանքով», – ասվում է հաղորդագրության մեջ  Ըստ ...

Կարդալ ավելին »

Թոփ 10․ բնական գազի պաշարներով ամենահարուստ երկրները

Բնական գազը կարևոր դեր է խաղում համաշխարհային էներգետիկ համադրության մեջ և լայնորեն օգտագործվում է էլեկտրաէներգիայի արտադրության, ջեռուցման և որպես արդյունաբերական հումք։ Այս գրաֆիկը ցույց է տալիս աշխարհի ամենամեծ ապացուցված բնական գազի պաշարներով 10 երկրները։ Երկրները խմբավորված և գունավորված են ըստ տարածաշրջանի։ Պաշարները ցույց են տալիս, որ բնական գազի պաշարները տնտեսապես հարմար են արդյունահանելու համար ներկայիս շուկայական գնով։ Տվյալները տրամադրվել են ...

Կարդալ ավելին »

Հազվագյուտ երևույթ՝ Միջազգային տիեզերական կայանից․ հսկայական սպրայթ

Ամերիկացի տիեզերագնաց Նիկոլ «Vapor» Այերսը, գտնվելով Միջազգային տիեզերական կայանում (ՄՏԿ)՝ Երկրից 400 կմ բարձրության վրա, լուսանկարել է մթնոլորտային հազվագյուտ երևույթ՝ սպրայթ, որը առաջացել է հզոր ամպրոպի վերևում: Այս վառ, բազմագույն երևույթը, որը լուսանկարվել է Մեքսիկայի և ԱՄՆ-ի վերևում, դարձել է խորհրդավոր անցողիկ լուսային երևույթների (TLE) ուսումնասիրության ևս մեկ քայլ: Պատմում ենք, թե ինչ են սպրայթները, ինչու են դրանք կարևոր գիտության ...

Կարդալ ավելին »

Jeep Compass 4xe՝ ամուր բամպեր, դիմացկուն սրահ

Jeep-ը ներկայացրել է հավելյալ մանրամասներ Compass 4xe մոդելի մասին, որը նախատեսված է ակտիվ ապրելակերպ վարող գնորդների համար։ Այս քրոսովերը տարբերվում է մյուս տարբերակներից՝ ամուր բամպերներով, մաշվածակայուն սրահով: Թեպետ Jeep-ը ցույց էր տվել լիաքարշ Compass 4xe-ի արտաքինը դրա համաշխարհային շնորհանդեսի ժամանակ՝ 2023 թվականի մայիսին, սա առաջին լիարժեք բացահայտումն է ինտերիերի վերաբերյալ։ Այս մոդելի առանձնահատկություններից են՝ նորացված գործվածքային ծածկը, որը մշակված է ...

Կարդալ ավելին »

Ինդոնեզիայում ժայթքած հրաբխի մոխրի սյան բարձրությունը հասել է 18 կմ-ի

Ինդոնեզիայի արևելքում գտնվող Լևոտոբի հրաբուխը ժայթքել է․ մոխրի սյան բարձրությունը հասել է 18 կիլոմետրի։ Այդ մասին հայտնում է Fox54 News-ը։  Հրաբխագիտության գործակալության հայտարարության մեջ նշվել է, որ Լևոտոբի Լակի-Լակի լեռը, որը Ֆլորես զբոսաշրջային կղզում գտնվող 1584 մետր բարձրությամբ հրաբուխ է, ժայթքել է տեղական ժամանակով ժամը 11:05-ին։ «Տեղի է ունեցել Լևոտոբի Լակի-Լակի հրաբխի ժայթքում…. որի դիտարկված մոխրի սյան բարձրությունը գագաթից հասել ...

Կարդալ ավելին »