ԱՄՆ Ձկան պաշարների եւ վայրի բնության ծառայության (USFWS) աշխատակիցները Փենսիլվանիայի ջրամբարներից մեկում հսկայական ոսկե ձուկ են բռնել։ Այս մասին USFWS-ը հայտնել է Facebook սոցիալական ցանցում։ Ձուկը հայտնաբերվել է Փրեսք այլ պետական այգում։ Իր չափերի պատճառով այն ստացել է «մեգալոդոն» անունը։ Ծառայության աշխատակիցները նշել են, որ ինչ-որ մեկը կարող էր ձկանը բաց թողնել ջրամբար։ Սակայն նման գործողությունները վնաս են պատճառում տեղի էկոհամակարգին, նշել են փորձագետները։ «Ոսկե ձկնիկներն աճում են վայրի բնության մեջ, որտեղ նրանք կարող են լճերն ու ջրամբարները վերածել ցեխապուրի, ուտելիք գողանալ տեղի ձկներից եւ փչացնել ջրի որակը: <…> Եթե չեք կարողանում ձուկը պահել ձեզ մոտ, վերաբնակեցրեք նրան: Պարզապես մի թողեք նրան ազատության մեջ»,- նշվել է հաղորդագրությունում:
Կարդալ ավելին »Հետաքրքիր փաստեր
Գազային հոսքեր՝ կլաստերի կենտրոնում․ ինչո՞ւ են գալակտիկաները տաք
XRISM միջազգային գիտական նախագծի շրջանակներում աշխատող աստղաֆիզիկոսների թիմը գրանցել է հզոր տաք գազային հոսքեր Ցենտավրոսի գալակտիկական կլաստերի միջուկում։ Այս տվյալները, որոնք ստացվել են XRISM ռենտգենային արբանյակի միջոցով, դարձել են առաջին ուղղակի ապացույցը, որ գալակտիկական կլաստերների բախումները գազի հոսքեր են առաջացնում դրանց ներսում։ Հետազոտությունը հրապարակվել է Nature ամսագրում։ Ինչպե՞ս են ձևավորվում գալակտիկական կլաստերները Գալակտիկական կլաստերները հսկայական կուտակումներ են, որոնք միասին պահվում ...
Կարդալ ավելին »Արեգակի վրա M դասի հզոր ժայթքում է տեղի ունեցել
Արեգակի վրա գրանցվել է M դասի հզոր ժայթքում։ Այդ մասին հաղորդում է լատվիական Biznes & Baltiya պարբերականը։ Նշվում է, որ Ռուսաստանի Ֆեդորովի անվան կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի տվյալներով՝ ժայթքումը տեղի է ունեցել մարտի 5-ի և տևել է 9 րոպե։ «Ռենտգենյան ճառագայթների տիրույթի 4016 (S25E43) խմբում գրանցվել է M1.7 դասի ժայթքում», – պարզաբանել են փորձագետները։ Արեգակնային ժայթքումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ...
Կարդալ ավելին »Լուսինը 4 անգամ կծածկի աստղային կուտակումներն ու մոլորակները
Աշխարհի տարբեր հատվածներում հնարավոր կլինի դիտարկել հետաքրքիր աստղագիտական երևույթ․ 2025 թվականի մարտին Լուսինը չորս անգամ կծածկի աստղային կուտակումներն ու մոլորակները։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Մոսկվայի պլանետարիումին։ Ի՞նչ և ե՞րբ է սպասվում Աստղագետների հաշվարկներով՝ Մարտի 1-ին Լուսինը ծածկել է Մերկուրին (տեսանելի է եղել Խաղաղ օվկիանոսի ջրերից)։ Մարտի 5-ին Լուսինը կփակի Պլեադները, որոնք ամենահայտնի աստղային կուտակումներից մեկն են (Սա միակ երևույթն է, որը կտեսնեն նաև ...
Կարդալ ավելին »Երևանին է նվիրաբերվել 19-րդ դարի աշխարհի եզակի ատլաս-քարտեզներից մեկը
Շվեյցարահայ Ավետիք Պողոսյանը Երևանին է նվիրաբերել ավելի քան 200 տարի առաջ հրատարակված աշխարհի քարտեզներից մեկը: Այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը։ Առաջիկայում այս բացառիկ ցուցանմուշը կհամալրի Երևանի պատմության թանգարանի մշտական ցուցադրությունների շարքը: Մանրամասները՝ տեսանյութում․
Կարդալ ավելին »Առաջին անգամ՝ 100 տարվա ընթացքում․ Եգիպտոսում հայտնաբերել են Թութմոս II փարավոնի դամբարանը
Եգիպտոսի զբոսաշրջության եւ հնությունների նախարարությունը հայտնել է, որ Բրիտանիայի եւ Եգիպտոսի հնագետները Թեբեի դամբանատեղիում հայտնաբերել են XVIII դինաստիայի փարավոնի դամբարանը, որը ղեկավարել է Հին Եգիպտոսը մ.թ.ա. մոտ 1500թ.։ Եգիպտոսի զբոսաշրջության եւ հնությունների նախարար Շարիֆ Ֆաթհին ասել է, որ սա փարավոնի առաջին դամբարանն է, որը հայտնաբերվել է 1922թ. Թութանհամոնի գերեզմանի հայտնաբերումից հետո։ Դամբարանի գլխավոր միջանցքի մուտքը հայտնաբերվել է Լուքսորի (հին Թեբե) շրջակայքում 2022թ. հոկտեմբերին։ Սկզբում գիտնականները ենթադրում էին, որ դամբարանը պատկանում է XVIII դինաստիայի թագավորական ընտանիքի անդամներից մեկին։ Դրա մասին է վկայում այն փաստը, որ մոտակայքում էր գտնվում Թութմոս II-ի կնոջ եւ խորթ քրոջ՝ Հաթշեփսութի դամբարանը, ինչպես նաեւ Թութմոս II-ի որդու՝ Թութմոս III փարավոնի կանանց դամբարանը։ Սակայն նոր պեղումները պարզել են, որ դամբարանը պատկանել է Թութմոս II փարավոնին։ Դրա մասին են վկայում հայտնաբերված առարկաները՝ առաջին հերթին ալաբաստրե սափորների բեկորները հանգուցյալ Թութմոս II-ի եւ նրա կնոջ՝ թագուհի Հաթշեփսութի անուններով։ Հնագետները նաեւ հայտնաբերել են փարավոնի հուղարկավորության կահույքի բեկորներ, որն առաջին նման գտածոն էր. Թութմոս II-ի հուղարկավորության կահույքը նախկինում չէր հայտնաբերվել: Հայտնաբերված բեկորների թվում են կապույտ մակագրություններով գիպսի մնացորդներ, ինչպես նաեւ տեսարաններ «Ամ-Դուատ գրքից», որը Հին Եգիպտոսի առանցքային մահարձանային տեքստն է՝ կապված թագավորական դամբարանների հետ: Թութմոս II փարավոն թաղումից շատ չանցած ջրհեղեղ է տեղի ունեցել, որը լրջորեն վնասել է դամբարանի ինտերիերը։ Հետազոտողները պարզել են, որ ջրհեղեղից հետո դամբարանի պարունակությունը տեղափոխվել է այլ վայր։ Թութմոս II-ի մումիան հայտնաբերվել է Թեբեի նեկրոպոլիսում՝ Դեյր էլ-Բահրի գաղտարանում, որը հայտնաբերվել է 1881թ.։ Կային տասնյակ մումիացված մարդկային մնացորդներ, այդ թվում՝ փարավոններ Թութմոս III-ի, Սեթի I-ի, Ռամզես II-ի եւ Ռամզես III-ի, գրել է N+1-ը։ Թութմոս II-ի սկզբնական թաղման վայրը մնում է անհայտ: Թութմոս II-ի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ։ Գիտնականները նույնիսկ վիճում են նրա թագավորության տեւողության մասին. ոմանք կարծում են, որ նա կառավարել է մոտ երեք-չորս տարի, մյուսները՝ ավելի քան 14 տարի։ Ինչպես նշել է առաքելության բրիտանական մասի ղեկավար, Նոր Թագավորության ուսումնասիրության հիմնադրամի հետազոտական տնօրեն Փիրս Լիթերլանդը, հայտնաբերված դամբարանը քիչ բան է ...
Կարդալ ավելին »Ռեկորդ․ Hermès-ի ժառանգները կստանան ավելի քան 5 միլիարդ դոլարի շահույթ
Ֆրանսիական Hermès International նորաձեւության տան սեփականատեր ընտանիքը կստանա ավելի քան 5 միլիարդ դոլար շահաբաժիններ չորս տարվա ռեկորդային շահույթի շնորհիվ, հայտնում է Bloomberg-ը։ Շքեղ ապրանքանիշը, որը հայտնի է իր բարձրորակ կաշվե պայուսակներով և հայտնի մետաքսե նախշերով շարֆերով, բարգավաճել է համաճարակի ժամանակաշրջանի շքեղ ապրանքների բումի ժամանակ և շարունակում է զարգանալ նույնիսկ այն ժամանակ, երբ մրցակիցները պայքարում են արդյունաբերության լայնածավալ անկման պայմաններում: Ընկերությունը ...
Կարդալ ավելին »Պապուա Նոր Գվինեա․ երկիր, որտեղ խոսում են 840 լեզվով
Մեր մոլորակը միլիարդավոր մարդկանց տունն է, որոնք խոսում են հազարավոր տարբեր լեզուներով, սակայն աշխարհում կա միայն մեկ երկիր, որտեղ մարդիկ խոսում են 840 լեզվով: Այդ երկիրը համարվում է լեզվաբանական առումով ամենաբազմազանն աշխարհում, գրում է IFLScience պարբերականը։ Խոսքը Պապուա Նոր Գվինեայի մասին է. այսօր այնտեղ դեռ խոսում են մոտ 840 լեզու, սա աշխարհում գոյություն ունեցող լեզուների ընդհանուր թվի ավելի քան 10%-ն ...
Կարդալ ավելին »Լուսնի վրա հայտնաբերվել են երկրաբանական ակտիվության նշաններ
Սմիթսոնյան ինստիտուտի և Մերիլենդի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են Լուսնի վրա անսպասելի երիտասարդ տեկտոնական կառույցներ: Այս բացահայտումը, որը հրապարակվել է Planetary Science Journal (PSJ) ամսագրում, կասկածի տակ է դնում այն տեսակետը, որ Լուսինը վաղուց կորցրել է իր երկրաբանական ակտիվությունը: Ի՞նչ են հայտնաբերել գիտնականները Վերլուծելով Լուսնի հակառակ կողմը՝ մասնագետները գրանցել են 266 փոքր լեռնաշղթաներ: Դրանց տարիքը չի գերազանցում 200 միլիոն տարին, այսինքն, ...
Կարդալ ավելին »Նոր մոլորակների ծնունդը՝ James Webb-ով
Կանադացի աստղագետները, օգտագործելով Ջեյմս Ուեբբի տիեզերական աստղադիտակը, կարողացել են ֆիքսել մոլորակների ձևավորման գործընթացը PDS 70 համակարգում։ Այս կարևոր բացահայտումը օգնում է ավելի լավ հասկանալ մոլորակային համակարգերի, այդ թվում՝ մեր Արեգակնային համակարգի ձևավորման մեխանիզմները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Astronomical Journal (AJ) ամսագրում։ Ինչպե՞սհաջողվեցտեսնելձևավորվողմոլորակները Հետազոտությունն իրականացրել է Վիկտորիայի համալսարանի ասպիրանտ Դորի Բլեյքլին։ Գիտնականները օգտագործել են Ջեյմս Ուեբբի աստղադիտակի NIRISS գործիքը, որի ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ