• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

IT

9 հայկական ընկերություններ «Armenia» միասնական տաղավարով մասնակցում են Convergence India 2024-ին

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի «Պրագատի Մայդան» ցուցահանդեսային համալիրում հունվարի 17-ին մեկնարկել է երկրի տեխնոլոգիական ամենամեծ միջոցառումը՝ «Քոնվերջենս Ինդիա 2024» («Convergence India 2024») ցուցահանդեսը: Այս մասին հայտնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: Նախարարության նախաձեռնությամբ ցուցահանդեսին «Հայաստան» միասնական տաղավարով մասնակցում է 9 հայկական ոլորտային ընկերություն, որոնք ներկայացնում են իրենց արտադրանքը, լուծումներն ու ձեռքբերումները տեխնոլոգիական, բժշկական, արհեստական բանականության, սարքաշինության և այլ ուղղություններով։

Կարդալ ավելին »

Bitcoin ETF-ները կապահովեն ավելի պարզ մուտք դեպի կրիպտոարժույթների շուկա

ԱՄՆ աժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC) հավանություն է տվել Bitcoin-ի (BTC) ներդրմամբ 11 ETF-ի (exchange traded fund)։ Սա թվային ակտիվների համար նշանակալի իրադարձություն է։ Հանձնաժողովի այս քայլը, ըստ էության, ԱՄՆ ֆինանսական շուկան ամբողջությամբ բացում է խոշորագույն թվային արժույթի համար։ ETF-ը բորսայական ֆոնդ է, որտեղ հավաքված են արժեթղթեր՝ ինչ-որ ինդեքսի, ապրանքի, ուղղվածության կամ այլ ակտիվի հիմքով։ ETF-ի մասնաբաժինը կամ արժեթուղթը հաստատում ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանն արգելափակել է աշխարհի առաջատար CRIPTO արժույթների բորսաների կայքերը

Հնդկաստանն արգելափակել է աշխարհի առաջատար կրիպտոարժույթների բորսաների և վիրտուալ թվային ակտիվների ծառայություններ մատուցողների կայքերը: Այս մասին հայտնում է The Economic Times-ը: Հրատարակության տվյալներով՝ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հնդկաստանի կառավարությունը ծանուցումներ է ուղարկել կրիպտոարժույթների արտասահմանյան բորսաներին՝ փողերի լվացման դեմ պայքարի երկրի օրենքներին չհամապատասխանելու համար: Հնդկաստանի ֆինանսական հետախուզության ստորաբաժանումը երկու շաբաթ ժամանակ է տվել արգելափակված հարթակներին՝ միջոցներ ձեռնարկելու ...

Կարդալ ավելին »

Kaspersky՝ 100%-անոց արդյունավետություն․ SE Labs-ի թեստը

Kaspersky Security բիզնեսի համար, Kaspersky Small Office Security և Kaspersky Plus լուծումներն առավելագույն գնահատական են ստացել 2023-ի երրորդ եռամսյակում SE Labs ընկերության թեստավորման արդյունքներով։ «Կասպերսկի» ընկերությունը հայտնում է, որ բոլոր երեք պրոդուկտները բացարձակ արդյունավետություն են ցույց տվել փոստի և վեբի միջոցով տարածվող վնասաբեր ԾԱ-ի գրոհների դեմ և ստացել ամենաբարձր միավորները: Թեստավորման ընթացքում օգտագործվել են չարագործների կողմից կիրառվող իրական մարտավարություններով, տեխնիկաներով ...

Կարդալ ավելին »

Եվրոպական կենտրոնական բանկը կարող է 4X նվազեցնել տոկոսադրույքները

Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) կարող է որոշում կայացնել 2024-ին չորս անգամ նվազեցնել տոկոսադրույքները, քանի որ գնաճը դանդաղում է։ Այд մասին հայտնում է Bloomberg-ը: Նրանց հաշվարկների համաձայն՝ կարգավորիչը 25 բազիսային կետով կնվազեցնի ավանդների տոկոսադրույքը հունիսին, սեպտեմբերին, հոկտեմբերին և դեկտեմբերին։ Արդյունքում տարեվերջին այն կհասնի 3%-ի։ Վերջին մեկուկես տարվա ընթացքում ԵԿԲ-ն աստիճանաբար խստացրել է դրամավարկային քաղաքականությունը։ 2022 թվականի հուլիսից տոկոսադրույքն ավելացել է 10 ...

Կարդալ ավելին »

P2P վճարումներ․ X-ն այն կգործարկի այս տարի

X սոցիալական ցանցը (նախկինում՝ Twitter) հայտնել է, որ նախատեսում է այս տարի գործարկել P2P (peer-to-peer) վճարումներ: Իր բլոգում ընկերությունը նշել է. «2024 թվականը X-ի համար փոխակերպման տարի կլինի: Մենք կգործարկենք P2P վճարումները՝ նոր հնարավորություններ ընձեռելով օգտատերերի եւ առեւտրի համար»: X-ը դեռ չի մանրամասնում, թե ինչպես կաշխատեն վճարումները կամ երբ դրանք պաշտոնապես կմեկնարկեն:

Կարդալ ավելին »

Աշխարհում ամեն 10-րդը կիբեռհարձակման է ենթարկվել ստվերային ՏՏ-ի պատճառով․ Кaspersky

Ընկերությունները կիբեռմիջադեպերի բախվելու ռիսկի են դիմում աշխատակիցների կողմից ստվերային ՏՏ-ի՝ պաշտոնապես չթույլատրված ծրագրերի, սարքերի և այլ թվային գործիքների օգտագործման պատճառով: Խնդիրը սրվել է հեռավար զբաղվածության ձևաչափի տարածվածության ֆոնին։ Кaspersky ընկերության հետազոտության համաձայն՝ վերջին երկու տարվա ընթացքում աշխարհում ընկերությունների 77%-ը տուժել է կիբեռմիջադեպերից, ընդ որում՝ դեպքերի 11%-ը տեղի է ունեցել ընկերությունում չթույլատրված թվային գործիքների օգտագործման պատճառով: Ստվերային ՏՏ-ի հետ կապված իրավիճակը բարդանում է ...

Կարդալ ավելին »

Telegram-ում կեղծ բոտը 50000 դրամ է խոստանում երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիքի. զգուշացում

Telegram-ում գործում է «социальная выплата на ребенка» անունով կեղծ բոտ, որը 50 000 դրամ է խոստանում վճարել երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիքի։ Այդ մասին ասված է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության Ֆեյսբուքի էջում: «Սա զեղծարարություն է, որի նպատակն է գողանալ անձնական ու բանկային տվյալներ։ Բոտն առաջարկելու է ընտրել բանկ ու լրացնել տվյալ բանկում ձեր ունեցած ինտերնետ բանկինգի մուտքանունն ու գաղտնաբառը կեղծ կայքում։ ...

Կարդալ ավելին »

2024-ի սկզբի 10 լավագույն սմարթֆոնները

Ո՞ր սմարթֆոնների վրա պետք է ուշադրություն դարձնել, եթե ցանկանում եք թարմացնել ձեր սարքը և գնել նորը: Phonearena.com կայքը ներկայացրել է 10 լավագույն սմարթֆոնների ցանկը, որոնք կարող եք գնել այսօր։ 1. Apple iPhone 15 Pro Max Apple iPhone 15 Pro Max-ը համարվում է լավագույն iPhone-ը, որն առկա է այս պահին՝ ամենաթարմ և ամենաարագ չիպսեթով, հետևի երեք տեսախցիկով և նոր Dynamic Island ...

Կարդալ ավելին »

X-ը կգործարկի վճարային ծառայություններ

Իլոն Մասկն ակնկալում է 2024 թ. կեսերին X-ի (նախկինում՝ Twitter) սոցիալական մեդիա հարթակում ներծրագրային վճարային ծառայությունների գործարկումը: Դեկտեմբերի 21-ին ելույթ ունենալով ARK Invest-ի Քեթի Վուդի հետ՝ Մասկը բացահայտեց իր ակնկալիքները վճարային ծառայությունների ամբողջական ներդրման վերաբերյալ մինչև հաջորդ տարվա կեսեր՝ սպասելով դրամական փոխանցումների լիցենզիայի մի քանի հայտերի հաստատմանը: Մասկը ցանկություն է հայտնել ավելի վաղ վճարումներ մտցնել հարթակում, սակայն որպես խոչընդոտ նշել ...

Կարդալ ավելին »