Օգոստոսի 20-ին՝ հանդիսավոր մթնոլորտում և մշակութային ծրագրի ուղեկցությամբ, կայացավ Հայկական Ստեղծարար Տեխնոլոգիաների Քոլեջի (ACT College) պաշտոնական բացման արարողությունը։ Նորաստեղծ կրթական հաստատությունը գործում է միավորելով արվեստն ու տեխնոլոգիան մեկ հարթակում։ ACT Քոլեջի առաքելությունն է ձևավորել նոր սերունդ՝ պատրաստ ապագայի պահանջներին ու մարտահրավերներին՝ թե՛ տեղական, թե՛ միջազգային մակարդակում։ Ուսանողները ստանում են գործնական գիտելիքներ և կիրառական փորձ՝ կառուցելով իրենց մասնագիտական ուղին ինովացիայի և ...
Կարդալ ավելին »IT
Google-ը 1.4 մլրդ դոլար կտրամադրի TeraWulf-ին տվյալների կենտրոնի համար
Google-ը մեծացնելու է իր բաժնեմասը TeraWulf ընկերությունում, որը հանդիսանում է ԱԲ ենթակառուցվածքների լուծումների մատակարար։ Ըստ TeraWulf-ի հաղորդագրության՝ Alphabet-ն ընկերությանը կհատկացնի 1.4 մլրդ դոլար, ինչը կօգնի ֆինանսավորել Նյու Յորքի նահանգում տվյալների կենտրոնի ընդլայնումը։ Փոխարենը Google-ը կստանա 32.5 մլն TeraWulf բաժնետոմսի ձեռքբերման վարանտ։ Այս ներդրումը կբարձրացնի Google-ի ընդհանուր ներդրումների ծավալը TeraWulf-ում մինչև 3.2 մլրդ դոլար, իսկ նրա բաժնեմասը կաճի մինչև 14%՝ նախկին ...
Կարդալ ավելին »Փաուերբանկեր` նոութբուքերի լիցքավորման համար
Փաուերբանկը կարող է զգալիորեն մեծացնել նոութբուքի ինքնավար աշխատանքի ժամանակը, սակայն հարմար մոդել ընտրելը հեշտ չէ: Ոչ բոլոր արտաքին մարտկոցները, որոնք նախատեսված են սմարթֆոնների համար, կարող են հաշվի առնել նոութբուքի լիցքավորումը: Պատմում ենք, թե ինչին պետք է ուշադրություն դարձնել նոութբուքի համար Փաուերբանկ ընտրելիս: Ինչպե՞սընտրելփաուերբանկնոութբուքիհամար Նոութբուքերի լիցքավորման համար անհրաժեշտ են հատուկ բնութագրերով փաուերբանկեր: Ահա հիմնական պարամետրերը, որոնք պետք է հաշվի առնել: Հզորություն. ...
Կարդալ ավելին »Robotaxi՝ 25.25 դոլար ժամավճարով․ Tesla-ն վարորդներ է հավաքագրում
Tesla-ն Flushing շրջանում հրապարակել է «Vehicle Operator, Autopilot» թափուր տեղ` առաջարկելով ամբողջական զբաղվածություն, սոցիալական փաթեթ և ժամավճար՝ 25.25-30.60 դոլար՝ կախված պաշտոնի մակարդակից։ Աշխատանքային հերթափոխերը կարող են լինել ցերեկային, երեկոյան կամ գիշերային։ Օպերատորները Robotaxi-ի ղեկին կանցկացնեն օրական 5-8 ժամ։ Նրանք կվարեն մեքենաները «Ավտոպիլոտի» աշխատանքի խափանման դեպքում, ինչպես նաև կուղարկեն տեսախցիկներից ու միկրոֆոններից ստացված տվյալները համակարգերի ուսուցման և թեստավորման համար։ Նրանց պարտականությունների ...
Կարդալ ավելին »Tesla-ն էլեկտրաէներգիա կմատակարարի Մեծ Բրիտանիային 2026-ին
Tesla Energy Ventures ընկերությունը, որը պատկանում է ամերիկյան Tesla-ին, դիմում է ներկայացրել Մեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի մատակարարման արտոնագիր ստանալու համար՝ ըստ բրիտանական Ofgem կարգավորողի կայքում հրապարակված տեղեկության։ Եթե դիմումը հաստատվվի, ընկերությունը կկարողանա արդեն հաջորդ տարի սկսել էլեկտրաէներգիայի մատակարարումները տեղական բնակչությանը և բիզնեսներին: Այս մասին հայտնում է CNBC-ը։ Tesla-ն, էլեկտրական մեքենաներից բացի, մշակում է արևային էներգիայի և էներգիայի պահպանման լուծումներ։ Tesla-ի դուստր ...
Կարդալ ավելին »Կիբեռմիջադեպերի բացահայտման նպատակով կստեղծվի Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմին
«Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքների, ինչպես նաև հարակից օրենքների նախագծերի փաթեթը պատրաստ է ԱԺ ուղարկելու: Այս մասին կառավարության այսօրվա՝ օգոստոսի 14-ի նիստում հայտարարեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։ «Կիբեռանվտանգության մասին» օրենքով մենք սահմանում ենք կենսական նշանակություն ունեցող ոլորտները և կրիտիկական ենթակառուցվածքները թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում: Սահմանվում են չափանիշներ՝ ռիսկերի և ազդեցության գնահատմամբ, սահմանվում են ...
Կարդալ ավելին »ՀՀ-ում գիտության և տեխնիկայի զարգացման՝ 2026-2030-ի գերակայությունները. նախագիծ
ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայությունները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Նախագծի մշակումը պայմանավորված է գիտության ոլորտում պետական քաղաքականության թիրախավորված և համալիր միջոցառումների կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայությունների սահմանման անհրաժեշտությամբ: Այն կապահովի ՀՀ տնտեսական ...
Կարդալ ավելին »Galaxy S25 Fan Edition․ Samsung-ն այն կթողարկի սեպտեմբերին
FN News-ի տեղեկություններով՝ Samsung Galaxy S25 FE մոդելի շնորհանդեսը տեղի կունենա արդեն սեպտեմբերի 19-ին, ինչը գրեթե մեկ ամիս շուտ է Galaxy S24 FE-ի շնորհանդեսից։ Samsung-ի պաշտոնական աղբյուրները նախապես հայտնել էին, որ մոդելի թողարկումը տեղի կունենա սպասվածից շուտ․ դեռևս 2025-ի երկրորդ եռամսյակի հանրային հաշվետվության ընթացքում հայտարարվել էր թողարկման ժամկետի արագացման մասին։ Հնարավոր է, որ համաշխարհային շնորհանդեսը համընկնի սեպտեմբերի 5-9-ը Բեռլինում անցկացվող ...
Կարդալ ավելին »4.3 միլիարդ դոլար․ LG-ն մարտկոցներ կմատակարարի Tesla-ին
Tesla Inc.-ը պայմանագիր է կնքել հարավկորեական LG Energy Solution Ltd.-ի հետ՝ լիթիում-երկաթ-ֆոսֆատային մարտկոցների գնումների համար: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ պայմանագրի գումարը կազմում է 4.3 միլիարդ դոլար։ Մարտկոցները չեն օգտագործվելու էլեկտրամեքենաներում: Դրանք նաախատեսված են էլեկտրաէներգիայի պահեստավորման համակարգերի համար։ Սա Tesla-ի երկրորդ խոշոր գործարքն է հարավկորեական ընկերությունների հետ այս շաբաթվա ընթացքում։ Հուլիսի 28-ին հայտնի դարձավ, որ ...
Կարդալ ավելին »Xiaomi-ի ձայնային AI-ը՝ մեքենաների և «խելացի» կենցաղային տեխնիկայի համար
Չինական Xiaomi ընկերությունը թողարկել է ձայնային ԱԲ մոդել՝ MiDashengLM-7B, որը կնպաստի ընկերության տեխնոլոգիական առաջխաղացմանը ավտոմեքենաների և «խելացի» կենցաղային տեխնիկայի ոլորտներում՞ 1այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը WeChat-ում։ Նոր մոդելը հիմնված է Xiaomi-ի սեփական հիմքային ԱԲ մոդելի վրա, որն արդեն կիրառվում է ընկերության ավտոմեքենաներում և խելացի սարքերում, և այն նաև ինտեգրված է Alibaba-ի մշակած տեխնոլոգիաներում: MiDashengLM-7B-ն բաց կոդով ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ