«Air Fest» փառատոնը ներկայանում է նոր ծրագրով ու թռիչքային ավելի մեծ հնարավորություններով։ Սեպտեմբերի 28-ին արդեն 5-րդ անգամ անցկացվելու է «Air Fest» փառատոնը։ Սկզբում այն անցկացվել է Ստեփանակերտում, նախորդ տարի՝ Ստեփանավանում, այս տարի օդային շոուների համար ընտրվել է Եղվարդը։ Հրավիրած ասուլիսին «Հայաստանի ընդհանուր ավիացիայի հիմնադրամ»-ի տնօրեն, «Air Fest» փառատոնի կազմակերպիչ, օդաչու Արմեն Սարգսյանը նշեց, որ փառատոնն արդեն բավական սիրված ու սպասված ...
Կարդալ ավելին »Relax
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը նոր ռոյալ ունի
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը համալրվել է նոր ռոյալով: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, գերատեսչությունը միջոցներ է հատկացրել Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան համար բարձրակարգ ռոյալ ձեռք բերելու նպատակով: Steinway & Sons մակնիշի Steinway Hamburg ռոյալը, որն իր տեսակի մեջ լավագույն գործիքներից է, արդեն Կամերային երաժշտության տանն է: Գործիքի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ...
Կարդալ ավելին »Կոմիտասի 155-ամյակին Երևանի օպերային թատրոնի բեմ կվերադառնա «Անտունի» բալետը
Ավելի քան հիսուն տարի անց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմ կվերադառնա Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» բալետը։ Նոր շնչով, նոր մոտեցումներով բալետային ներկայացումը արվեստասերներին կներկայացվի Կոմիտասի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին։ Լրագրողների հետ հանդիպմանը օպերային թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանն ընդգծեց՝ բեմահարթակ է վերադառնում մի ստեղծագործություն, որը գրվել է խորհրդային ժամանակներում։ «Այդ տարիներին մեծ հերոսություն էր ստեղծագործել, գրել այնպիսի ...
Կարդալ ավելին »Թուրքիայում արևածաղկի դաշտում մոտ 20 մետր խորությամբ փոս է գոյացել․ Լուսանկարներ
Թուրքական Էսքիշեհիր քաղաքի հարևանությամբ գտնվող գյուղատնտեսական հողատարածքում մոտ 20 մետր խորությամբ և 5 մետր տրամագծով փոս է գոյացել, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Էրքան Ջեյլանը՝ հողատարածքի տերը, լրագրողներին պատմել է, որ երբ եկել է իր հողատարածքում կաթիլային ոռոգման սարքավորումները հավաքելու, նկատել է, որ դրանց մի մասը բացակայում է։ Մտնելով դաշտ նա տեսել է փոսը և վախեցել։ Նա տեղեկացրել է համապատասխան մարմիններին, սկսվել ...
Կարդալ ավելին »Նորույթ ASUS-ից․ ProArt P16՝ ստեղծագործելու համար առավելագույն արտադրողականություն
Տեսանյութերի խմբագրման կամ 3D մոդելավորման համար իդեալական նոթբուք փնտրելը հեծտ գործ չէ։ Մի կողմից օգտատերերին պետք է առավելագույն արտադրողականություն, մյուս կողից՝ շարժունակություն։ Խնդիրն այն է, որ ոչ բոլոր նոթբուքերը կարող են համապատասխանել այս հատկանիշներին և հաճախ պետք է փոխզիջումների գնալ: Այսօր կանդրադառնանք ProArt P16-ին՝ ASUS ապրանքանիշի նոր պրոդուկտին: Այս նոթբուքը նախատեսված է հատուկ նրանց համար, ովքեր սովոր չեն քչով բավարարվել և ...
Կարդալ ավելին »Լոնդոնում աճուրդի են հանվել Սալվադոր Դալիի՝ ավտոտնակում հայտնաբերված վիմատպությունները
Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի (1904-1989 թթ.) վիմատպությունները, որոնք մոտ կես դար պահվել են Լոնդոնի կենտրոնի ավտոտնակներից մեկում, աճուրդի են հանվել Մեծ Բրիտանիայի Hansons աճուրդային տանը։ The Times-ը հաղորդում է, որ խոսքը հին հռոմեացի բանաստեղծ Օվիդիուսի «Սիրո գիտություն» պոեմի համար նկարազարդումների շարքի մասին է։ Այդ վիմատպություննրերը, որոնք պատկերում են հին հունական առասպելների հերոսների, Դալին ստեղծել է 1970-ական թվականներին։ Դրանք աճուրդով կվաճառվեն ...
Կարդալ ավելին »Վենետիկի 81-րդ կինոփառատոնին կներկայացվի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով-Ս. Փարաջանով» ֆիլմը
Ռեժիսոր Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով – Ս. Փարաջանով» վավերագրական ֆիլմը մեծ հաջողություն է գրանցել՝ ընդգրկվելով Վենիտիկի 81-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագրում, VENICE CLASSICS խմբի մրցութային բաժնում: Մեծն Փարաջանովին նվիրված ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունենալու սեպտեմբերի 6-ին Վենետիկում: Անդրանիկ ցուցադրությանը ներկա կլինեն ինչպես ֆիլմի հերոսները, այնպես էլ ստեղծագործական և պրոդյուսերական կազմը, Իտալիայի Հանրապետությունում ՀՀ Դեսպանատան ներկայացուցիչներ, ...
Կարդալ ավելին »«Հացօրհնեքը»՝ Հատիս լեռան լանջին
Սեպտեմբերի 7-ին, ժ. 11:30-ից մինչև 22:00-ն, Կոտայքի մարզի «Ակունք» համայնքի Զովաշեն գյուղում ՝ Հատիս լեռան լանջին, կկայանա հացահատիկի «Հացօրհնեք» փառատոնը, որը խոստանում է դառնալ ամենազանգվածային համահայկական տոնը և եկող տարվանից կրելու է միջազգային բնույթ: Փառատոնին կմասնակցեն 30-ից ավելի պարախմբեր տարբեր մարզերից, ինչպես նաև «Ակունք» ազգագրական և «Բերդ» պարային անսամբլները, «Հայ մյուզիք բենդ»-ը, «Դոմիսոլ» երգչախումբը, սիրված երգիչներ Վարդան Բադալյանը, Արսեն Գրիգորյանը՝ ...
Կարդալ ավելին »ԱՄՆ բանակի վետերան կինը ռեկորդակիր է դարձել մարմնի դաջվածքների քանակով
Ամերիկուհի Էսպերանս Լումինեսկա Ֆուերսինան պաշտոնապես դարձել է պատմության մեջ ամենաշատ դաջվածքներ և մարմնի փոփոխություններ կատարած կինը։ Նա կատարել է 89 մոդիֆիկացիա, իսկ նրա մարմնի 99,98 %-ը ծածկված է թանաքով։ Այդ մասին հայտնում է Գինեսի ռեկորդների գիրքը։ 36-ամյա ամերիկուհին, որը բանակի նախկին վետերան է, իր մարմինը վերածել է կտավի, որի թեման է «խավարի վերափոխումը գեղեցկության»։ Նրա դաջվածքները տարածվում են ձեռքերի և ...
Կարդալ ավելին »Ֆիլմեր, համերգներ, ներառական ճամբար. մեկնարկել է «Ֆրեսկո» փառատոնը
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը մինչև օգոստոսի 27 -ը կանցկացնի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնը: Փառատոնի հանդիսավոր մեկնարկը տրվել է Վանաձորում, տեղի են ունեցել վարպետության դասեր, ֆիլմերի դիտում- քննարկումներ։ «Ինչպես յուրաքանչյուր տարի` այս տարի ևս մտածել և իրականացրել ենք այնպիսի ծրագրեր որոնք կակտիվացնեն մարզային մշակութային կյանքը։ Ծրագրերը ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ