Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները պարզել են, որ «ՋՄԵՏԱԼ ԹՐԵՅԴԻՆԳ ԿՈՄՊԱՆԻ» ՍՊԸ-ին պատկանող Արարատի մարզի Մասիս համայնքի արդյունաբերական գոտում գործող մետաղաձուլման գործարանը ձուլման աշխատանքներն իրականացնում է փորձաքննական պահանջների խախտմամբ։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ավելի վաղ ահազանգ էր ստացել Մասիս քաղաքի կայարանի հարակից տարածքում գործող ձուլարանից արտանետվող թանձր ծխի վերաբերյալ։ Խախտումներով իրականացվող աշխատանքները դադարեցվել են։ Կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։
Կարդալ ավելին »Տնտեսություն
ՀՀ-ն կրճատել է Ռուսաստանից բնական գազի մատակարարումը՝ ավելացնելով հեղուկ գազի ներմուծումը
2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանը բնական գազի ներմուծումը կրճատել է 8,5% – ով ՝ մինչև 1 354 211 խմ, մաքսային արժեքի 8,3% անկման դեպքում ՝ մինչև 233,9 մլն դոլար։ Ինչպես վկայում են ՀՀ մաքսային ծառայության տվյալները, բնական գազի 83,3% – ը Հայաստան է մատակարարվել Ռուսաստանից։ Մասնավորապես, հաշվետու ժամանակահատվածում ՌԴ-ից Հայաստան է ներմուծվել 1 128 011 խմ բնական գազ՝ ծավալի տարեկան ...
Կարդալ ավելին »Եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը՝ նոյեմբերին․ ՊԵԿ տվյալներ
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է հարկ վճարողների կողմից 2024 թվականի նոյեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալները։ Ըստ այդմ՝ եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 782 832, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 44 946-ով կամ 6.1%-ով:
Կարդալ ավելին »Կառավարությունը 519 միլիոն 668,4 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի սուբվենցիոն ծրագրերի համար
ՀՀ կառավարության հերթական նիստում որոշում է կայացվել պետաբյուջեից Գեղարքունիքի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 4 սուբվենցիոն ծրագրի համար 519 միլիոն 668,4 հազար դրամ հատկացնելու մասին։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, 132 միլիոն 732 հազար դրամ հատկացվել է Սևան համայնքի Գագարին, Զովաբեր, Գեղամավան, Չկալովկա, Նորաշեն բնակավայրերի փողոցների հիմնանորոգման համար։ Աշխատանքներն արդեն ավարտված ...
Կարդալ ավելին »Հայաստանում միջին ամսական աշխատավարձը կազմել է 279 857 դրամ
2024թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 279,857 դրամ։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։ Նշենք, որ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 6․4% աճ։ Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 9.5%-ով և կազմել 217,449 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.3%-ով և կազմել 304,702 դրամ։
Կարդալ ավելին »Կառավարության որոշմամբ 20 համայնքի 29 սուբվենցիոն ծրագիր կֆինանսավորվի
Կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց ՀՀ-ի համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 2024 թվականի պետական բյուջեից համաֆինանսավորման նպատակով ՀՀ մարզպետների աշխատակազմին 2 մլրդ 43 մլն 744 հազար ...
Կարդալ ավելին »12.9 մլն եվրո Եվրահանձնաժողովից՝ ուղղվաժ միջուկային անվտանգությանը
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 28-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտպանության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ենթակառուցվածքների ամրապնդում» ֆինանսավորման համաձայնագրին: ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի խնդիրներից է մոտարկել միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորման ենթակառուցվածքը ԵՄ դիրեկտիվներին՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (CEPA) համապատասխան։ CEPA-ում ներառվել է նաև Հայաստանի պարտավորությունը` շարունակելու մոտարկման գործընթացը ԵՄ-ի ...
Կարդալ ավելին »Տնտեսական ակտիվության ցուցանիշը տասն ամսում աճել է 8.1 տոկոսով
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա 10 ամսում՝ հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 8.1 տոկոսով: Այդ մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Արդյունաբերական արտադրանքի ծավալը 10 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11.7 տոկոսով: Շինարարության ծավալն ավելացել է 15.5 տոկոսով: Առևտրի շրջանառությունում աճը կազմել է 18.8 տոկոս: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել ...
Կարդալ ավելին »Կառավարությունը պարզեցնում է պետական գույքի վարձակալության գործընթացները
Պետական գույքի կառավարման կոմիտեն ներկայացրել է պետական գույքի վարձակալության գործընթացները կանոնակարգող օրենսդրական փաթեթ: Նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի հրապարակման հարթակում։ Այն ներառում է փոփոխություններ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Գնահատման գործունեության մասին», «Հիմնադրամների մասին» և այլ հարակից օրենքներում: Նախագծերի հիմնական նպատակն է պետական մարմինների և կազմակերպությունների տնօրինության տակ գտնվող գույքերի վարձակալության գործընթացների հստակեցումը և օգտագործման արդյունավետության բարձրացումը: Օրենսդրական նախաձեռնությունը բխում ...
Կարդալ ավելին »Սևանում իրականացվում է «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականության» ծրագրի 2-րդ բաղադրիչը
Օրերս Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել «Թափոնների կառավարումը Հայաստանում» թեմայով համաժողով, որին մասնակցել են նաև Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ներկայացուցիչները։ Ինչպես տեղեկացանք Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, համաժողովն անցկացվել է «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» Շվեդիայի կողմից ֆինանսավորվող 4-ամյա ծրագրի շրջանակներում: Ֆորումի նպատակն էր հաղորդել անհրաժեշտ տեղեկատվություն թափոնների կառավարման ոլորտի բոլոր շահախնդիր կողմերին և դերակատարներին ոլորտում իրականացվող գործընթացների մասին և համակարգել ջանքերը, ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ