2023 թվականի հոկտեմբերի տվյալներով՝ Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ կա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Գերազանցել ենք 730 հազար թիվն, ու պետք է արձանագրեմ, որ 2018 թվականի մայիսից ի վեր՝ Հայաստանում ստեղծվել է շուրջ 183 հազար նոր աշխատատեղ»,- ասաց նա։ Վարչապետի խոսքով՝ տնտեսական դինամիկան ցույց է տալիս, որ աշխատատեղերը կշարունակեն ստեղծվել։«Մենք հույս ունենք, որ ...
Կարդալ ավելին »Տնտեսություն
Շիրակում իրականացվում է սուբվենցիոն 27 ծրագիր
Շիրակի մարզի համայնքների կողմից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 32 սուբվենցիոն ծրագրի ամբողջական փաթեթ՝ 130 ենթածրագրերով, որից հաստատվել է 27 ծրագիր՝ 108 ենթածրագրերով։ Ինչպես տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը, ծրագրերի ընդհանուր նախահաշվային գումարը կազմում է 7 մլրդ 477 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինը կազմում է 3 մլրդ 895 մլն դրամ ...
Կարդալ ավելին »Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են էներգետիկ գործակցության հարցեր
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեսակապով քննարկում է անցկացրել Հնդկաստանի նոր և վերականգնվող էներգիայի նախարար Ռաջ Կումար Սինգհի հետ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՏԿԵ նախարարությունը։ Նախարարը ողջունել է Ռաջ Կումար Սինգհին և ընդգծել, որ հատկապես վերջին շրջանում հայ-հնդկական հարաբերություններն արագ տեմպերով զարգանում են։ Նախարարը կարևորել է նաև օրերս Հայաստանի՝ Միջազգային արևային դաշինքին միանալու փաստը և ...
Կարդալ ավելին »Դեպի Հայաստան մասնավոր փոխանցումների ներհոսքը կրճատվում է․ ԿԲ
Մասնավոր փոխանցումների զուտ ներհոսքը Հայաստան 2023 թվականի 9 ամիսներին նվազել է մինչև 1.3 մլրդ դոլար՝ մեկ տարի առաջվա 1.7 մլրդ դոլարից։ Ինչպես վկայում են ԿԲ տվյալները, այս ցուցանիշի տարեկան դինամիկան կտրուկ ծավալվել է 2,6 անգամ աճից դեպի 23 տոկոս անկում։ Ծավալների նվազումը պայմանավորված է դրամական փոխանցումների ներհոսքի դինամիկայի վատթարացմամբ ՝ պահպանելով արտահոսքի բարձր մակարդակը: Մասնավորապես, փոխանցումների ներհոսքի գծով արգելակվել է ...
Կարդալ ավելին »Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական զեկույցը
Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական կտրվածքով ամփոփագիրը, ըստ որի՝ տնտեսական ակտիվության աճի տեմպը սեպտեմբերին դանդաղել է՝ հասնելով 5.3%-ի, որն օգոստոսին 10.9% էր: Զեկույցում նշվում է, որ սա հիմնականում պայմանավորված է ծառայությունների ոլորտի կտրուկ անկմամբ: «Հոկտեմբերին գնաճը կայունացել է՝ կազմելով 0.1%, ինչը սեպտեմբերին դարձել է 0.1% գնաճի: Դրա պատճառով միջին գնաճը նվազել է՝ հասնելով 2.5%-ի, ինչը բավական ...
Կարդալ ավելին »Պետական բյուջեի եկամուտները՝ ըստ հարկատեսակների. 2023
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի 1,702,636.7 մլն դրամ եկամուտների 94.97% կամ 1,617,050.2 մլն դրամը գոյացել է հարկերից ու տուրքերից։ Եթե խոսենք հարկատեսակների մասին, ապա. ԱԱՀ ծավալները 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 15.03%-ով և կազմել 538,432.5 մլն ՀՀ դրամ։ Ակցիզային հարկի ծավալներն աճել են 12.42%-ով և կազմել 95,720.3 մլն դրամ։ Շահութահարկի ծավալներն աճել են 43.63%-ով և ...
Կարդալ ավելին »69 միլիոն 834,5 հազար դրամ է հատկացվել Գեղարքունիքի սուբվենցիոն ծրագրերի համար
ՀՀ կառավարության հերթական նիստում որոշում է կայացվել 69 միլիոն 834,5 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզում ավարտին հասցված կամ ավարտական փուլում գտնվող մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից՝ 2 միլիոն 28 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրի ոռոգման համակարգի կառուցման և նորոգման, 28 միլիոն 556,3 հազար դրամ՝ Մարտունի ...
Կարդալ ավելին »Համատեղ նախագծեր՝ արդյունաբերության ոլորտում․ ֆինանսավորում է ԵԱՏՄ-ն
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման շուրջ համաձայնագրի նախագծին: Փաստաթղթին կից պարզաբանման համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագրում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը ստորագրվել է մայիսի 25-ին Մոսկվայում: Արձանագրությունը սահմանում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ոլորտում գործակցության համատեղ նախագծերի իրականացման համար ֆինանսական ռեսուրսների ձևավորման կարգը և այդպիսի նախագծերի ընտրության և իրականացման ...
Կարդալ ավելին »ԵՄ-ն 2 մլն եվրո կհատկացնի ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի անվտանգության համար
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ «Ֆուկուշիմայի դեպքից հետո իրականացված սթրես-թեստերից քաղած դասերի իրականացում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հայաստանի եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ նախատեսվում է «Ֆուկուշիմայի դեպքից հետո իրականացված սթրես-թեստերից քաղած դասերի իրականացում» ֆինանսավորման համաձայնագրի կնքում՝ €2 մլն արժողությամբ, որը կուղղվի շարժական դիզել պոմպերի ձեռքբերմանը: Նշվում է, որ պոմպերը կբարձրացնեն ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի անվտանգության մակարդակը՝ ուժեղացնելով դիմակայությունը ...
Կարդալ ավելին »Եկամտահարկ․ ինչպես օգտվել
Եկամտահարկի վերադարձի շնորհիվ հազարավոր մարդիկ նոր բնակարան գնելու կամ տուն կառուցելու հնարավորություն ստացան, անշարժ գույքի առաջնային շուկայի զարգացումը նոր թափ ստացավ: Հաշվի առնելով նորակառույցներում բնակարանների ձեռքբերման նկատմամբ պահպանվող պահանջարկը՝ եկամտահարկի վերադարձից օգտվելու հնարավորությունը ներկայացնում ենք հարցուպատասխանի տեսքով: – Ե՞րբ կարող եմ օգտվել եկամտահարկի վերադարձից: – Եկամտահարկի վերադարձից կարող եք օգտվել առաջնային շուկայից՝ անմիջապես կառուցապատողից անշարժ գույք՝ բնակարան, թաունհաուս, առանձնատուն ձեռքբերելու կամ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ