• USD 368.63
  • EUR 431.78
  • RUB 5.0126
  • GBP 497.91
DON'T MISS
hyen

Տնտեսություն

Գնել Սանոսյանն ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է վերականգնվող էներգիայի և թափոնների վերամշակման հեռանկարը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից: Նախարարը ողջունել է դեսպանին և հաջողություններ մաղթել հայաստանյան առաքելության ընթացքում։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և բարձր է գնահատել հայ-էմիրաթական հարաբերությունների առկա մակարդակը և այն խորացնելու անհրաժեշտությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են ...

Կարդալ ավելին »

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը վեց ամսում աճել է 11,4 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-հունիսին 11․4 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։ Արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 1 տոկոսով՝ կազմելով 1 տրիլիոն 167 միլիարդ 535 միլիոն դրամ: Շինարարության ծավալը 2023-ի ...

Կարդալ ավելին »

Ավանդական գյուղատնեսությունն անկում է ապրում, իսկ ժամանակակից ինտենսիվը՝ աճ. Փաշինյան

Հայաստանում գյուղատնտեսությունը պետք է արդիականանա: Այդ մասին շեշտեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում նախագծերից մեկի քննարկման շրջանակում, որը վերաբերում էր առաջիկա 3 տարում գյուղատնտեսության ոլորտի անելիքներին: «Տնտեսական աճի ֆոնին գյուղատնտեսության ոլորտում մեր ցուցանիշներն առնվազն տպավորիչ չեն: Մենք երբեմն անկման գործընթաց ենք ունենում: Մենք այդ թեմայի մասին շատ ենք մտածել, քննարկել: Մեզ մոտ անկում է ապրում ավանդական գյուղատնեսությունը, իսկ ժամանակակից ...

Կարդալ ավելին »

Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տնտեսական գործակցության հարցեր

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույցում քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգային հարցերն ու ընթացիկ ծրագրերը: Հայաստանի կառավարությունից հայտնել են, որ նրանք անդրադարձել են նաեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցերի: Ռուսաստանի կառավարության նախագահի մամուլի ծառայությունից էլ հայտնել են, որ երկրու երկրի վարչապետները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Վերին Լարսի սահմանային անցակետով ապրանքափոխադրումների ավելացման հարցը: ...

Կարդալ ավելին »

2023թ. հունվար-մայիսին Հայաստանում ցեմենտի արտադրությունն աճել է 42.8%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 492.7 հազար տոննա ցեմենտ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 42.8%-ով։ Միևնույն ժամանակ, շինարարական շաղախների արտադրությունը նվազել է 7.3%-ով և կազմել 42,441.9 տոննա։ Ապրանքային բետոնի արտադրության ծավալներն աճել են 2.5 անգամ և կազմել 684,798.6 մ3։ Գիպսի արտադրությունը նվազել է 7.7%-ով և կազմել 12,463.6 տոննա։ Կրի արտադրությունն ...

Կարդալ ավելին »

Հունիսին 30 հարկ վճարողի մոտ արձանագրվել է անկանխիկ գործառնությունների մասին օրենքի պահանջների խախտում

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. հունիս ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի հունիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 30 հարկ վճարողի մոտ արձանագրվել է  «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին, ընդհանուր առաջադրվել է 12․6 մլն դրամի չափով տուգանք: «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների ...

Կարդալ ավելին »

Վարչապետին են ներկայացվել Արարատի մարզպետարանի իրականացրած ծրագրերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 17-ին աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Արտաշատ քաղաքում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է մարզպետարանի՝ 2022 թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը: Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Արարատի մարզպետ Անդրանիկ Թևոնյանը և այլ պաշտոնատար անձինք: ...

Կարդալ ավելին »

Կառավարության պահուստային ֆոնդը համալրվեց լրացուցիչ 10 միլիարդ դրամով

10 միլրդ դրամ լրացուցիչ հարկային եկամուտների ծրագրային ցուցանիշի ավելացման հաշվին համալրվեց ՀՀ կառավարության պահուստային ֆոնդը: Կառավարության հերթական նիստի ժամանակ համատասխան նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ «Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2023 թվականին առաջին կիսամյակի արդյունքներով բյուջեի եկամուտների գերակատարմամբ. առաջին կիսամյակի պլանի նկատմամբ գերակատարվել է շուրջ 50 միլիարդ դրամով, և սրա արդյունքում 10 միլիարդ դրամով լրացուցիչ հարկային եկամուտների ծրագրային ...

Կարդալ ավելին »

Հայաստանից արտահանման մոտ 51 տոկոսը բաժին է ընկել ԵԱՏՄ-ին. ի՞նչ գործոններ են նպաստել

 Հայաստանից այս տարվա առաջին 5 ամսում կատարվել է 2 մլրդ 689 մլն 637.2 հազար դոլարի արտահանում՝ 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 93.3 տոկոսով: Նման աճը պայմանավորված է ինչպես վերաարտահանման, այնպես էլ արտահանվող հիմնական ապրանքատեսակների պահպանման ու աճի շնորհիվ: ԵԱՏՄ արտահանումն աճել է, ԵՄ արտահանումը՝ նվազել, թեև ԵՄ առանձին երկրներ արտահանումը նույնիսկ անգամներով է աճել: «Արմենպրես»–ի  փոխանցմամբ՝ այդ մասին ասաց տնտեսագետ Մերի ...

Կարդալ ավելին »

Դրամի գերարժևորումը կպահպանվի մինչեւ տարեվերջ․ ԵԱԶԲ

Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) փորձագետների կարծիքով, մոտ ապագայում հայկական դրամի փոխարժեքի ամրապնդմանը կնպաստեն դրամային փոխանցումների բարձր մակարդակի պահպանումը եւ արտահանման առաջանցիկ տեպմերը ներմուծման համեմատ, ինչպես նաեւ զբոսաշրջային բարձր ակտիվությունը ամռան ամիսներին։ «Մինչեւ տարեվերջ հայկական արժույթը կարող է որոշակիորեն թուլանալ ներկայիս մակարդակի համեմատ, քանի որ ավարտվում է զբոսաշրջային սեզոնը, մեծանում է հանքային ապրանքների ներմուծման պահանջարկը եւ նվազում են դրամական շուկայի տոկոսադրույքները։ ...

Կարդալ ավելին »