• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Etihad Airways-ը նոյեմբերից մեկնարկում է Աբու Դաբի–Երևան չվերթը

Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային ավիափոխադրող Etihad Airways տեղեկացրել է, որ 2025 թվականի նոյեմբերից մեկնարկում է Աբու Դաբի–Երևան չվերթը։ Շաբաթական  կիրականացվի 10 թռիչք։

«Երևանը աշխարհի ամենահին անընդմեջ բնակեցված քաղաքներից մեկն է՝ ճանապարհորդներին ընդունելով ջերմ ողջույնով՝ ընդարձակ հրապարակներով, վարդագույն քարից շինություններով և լեռնային տեսարաններով։ Թանգարաններն, պատկերասրահներն ու բացօթյա սրճարանները հանդիսանում են Հայաստանի ինքնատիպ ժառանգության և ստեղծագործական ոգու տոնակատարություն», – ասված է հաղորդագրության մեջ։