• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Միխայել Շումախերի Ferrari F355-ն աճուրդի կհանվի

Sotheby’s աճուրդի տունը վաճառքի կհանի իտալական Ferrari F355 սպորտային մեքենան, որը նախկինում պատկանել է F1-ի ավտոարշավորդ Միխայել Շումախերին:

Մրցարշավորդը մեքենան օգտագործել է 1996-2002 թվականները, որից հետո մեքենայի սեփականատերը փոխվել է:

Ferrari F355-ը համալրված է 3.5-լիտրանոց V8 շարժիչով և ավտոմատ փոխանցման տուփով: Սրահում՝ վարորդի նստատեղի հետնամասում հեղինակավոր ավտոարշավորդի ինքնագիրն է:

Բացի այդ, մեքենայի հետ մեկտեղ ներկայիս սեփականատերը տալիս է Ferrari-ի վկայական, որը հաստատում է, որ մեքենան պահպանել է իր սկզբնական տեսքը, փոխանցման տուփը և թափքը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ժնևում Christie’s աճուրդում վաճառվել է Շումախերի հավաքածուից ութ ձեռքի ժամացույց: Մրցարշավորդի ընտանիքը 3.4 միլիոն եվրո է հավաքել իրենց ունեցվածքի վաճառքից: