• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

«GeoLab. ապագայի միջավայր»․ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի և Կապանի ԼՀԿ կազմակերպած միջոցառումը

Դեկտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին, Երևանի պետական համալսարանի Մեծ դահլիճում տեղի կունենա ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի և «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի համատեղ կազմակերպած՝ «GeoLab. ապագայի միջավայր» խորագրով հանդիսավոր միջոցառումը։

Միջոցառումը խորհրդանշում է համատեղ ձևավորված մեկ տարվա արդյունավետ համագործակցությունը, որի շրջանակում իրականացվել են ուսանողների մասնագիտական կարողությունների զարգացմանն ու կիրառական հմտությունների կատարելագործմանը միտված աշխատանքներ։ Գործընկերության արդյունքներն արտացոլում են համատեղ ջանքերի կարևորությունը՝ բարձրակարգ կադրերի պատրաստման, գիտելիքի փոխանցման և ակադեմիական միջավայրի հզորացման տեսանկյունից։