• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Հայկ Ալոյան

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ՝ 2018-2022թթ․-ին

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ հիմնադիր և գործադիր տնօրեն

Հայկ Ալոյանը երկրաբանական գիտությունների թեկնածու է, պաշարների գնահատման փորձագետ, հեղինակել է հանքային երկրաբանության վերաբերյալ 51 գիտական հոդված, 3 գիրք: Նա նաև Քեմբրիջի համալսարանի բիզնեսի կառավարման մագիստրոս է:

Հայկ Ալոյանն հանքարդյունաբերության ոլորտում ունի 25 տարվա աշխատանքային փորձ: Նա գլխավորել է երկրաբանների այն խումբը, որը 2006թ.-ին Ամուլսարում սկսել է լայնածավալ երկրաբանահետախուզական ուսումնասիրությունները, որոնց արդյունքում հայտնաբերվել է Ամուլսարի ոսկու հանքավայրը: Այն Հայաստանի անկախությունից հետո հայտնաբերված առաջին ամենախոշոր ոսկու հանքավայրն է։

Նախքան Ամուլսարի հայտնագործումը Հայկ Ալոյանը գլխավորել է Հայաստանի տերիգեն-կարբոնատային հանքավայրերում մետաղաբերությունը ուսումնասիրող երկրաբաբների խումբը: Այնուհետև Լեռնամետալուրգիայի ինստիտուտում զբաղեցրել է Երկրաբանահետախուզական բաժնի պետի տեղակալի պաշտոնը: Նա ներգրավված է եղել Հայաստանի գրեթե բոլոր հանքային ծրագրերի տեխնիկա-տնտեսական հետազոտությունների մշակմա գործընթացում:

2005թ. Հայկ Ալոյանը հիմնադրել է «Լիդիան Արմենիա» (նախկինում` «Գեոթիմ») ընկերությունը և առ այսօր հանդիսանում է ընկերության գործադիր տնօրենը: