• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

HSBC-ն կդադարեցնի դեպի Ռուսաստան եւ Բելառուս գործարքների սպասարկումը

HSBC բանկային խումբը հոկտեմբերին կդադարեցնի դեպի Ռուսաստան եւ Բելառուս  իր կորպորատիվ հաճախորդների գործարքների սպասարկումը։

Այս մասին ասվում է խմբի ստորաբաժանումների հաճախորդներին ուղարկված ծանուցման մեջ, որը մեջբերում է Nikkei Asia-ն:

Նամակում ասվում է, որ հոկտեմբերի 27-ից HSBC խմբի բանկերը կդադարեցնեն առևտրային վճարումների մշակումը «առավել բարդ կարգավորիչ միջավայրի պայմաններում»:

HSBC-ի ներկայացուցիչները Nikkei Asia-ին ասել են, որ ակնկալում են ավարտել իրենց ռուսական բիզնեսի վաճառքը տեղական վարկատու Expobank-ին մինչև 2023 թվականի ավարտը: