• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Ադրբեջանում մեկնարկել է Lada-ի արտադրությունը

«Ավտովազը» գործարկել է Lada մակնիշի ավտոմեքենաների արտադրությունը Ադրբեջանում։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ընկերության նախագահ Մաքսիմ Սոկոլովին, առաջին մոդելը Granta-ն է, ապագայում նախատեսվում է թողարկել Legend եւ Travel մոդելային շարքի մեքենաներ։

«Lada-ի արտադրամասն այս տարի կարող է արտադրել մինչեւ 1 500 Granta մակնիշի ավտոմեքենա», – ասել է Սոկոլովը: Նա նշել է, որ մի քանի տարվա ընթացքում ընկերությունը կարող է տարեկան մինչեւ 4-5 հազար ավտոմեքենա արտադրել:

«Տեղական արտադրության հիմնումը կօգնի Lada-ին վերադարձնել տեղական շուկայի մասնաբաժինը նախաճգնաժամային մակարդակին եւ մեծացնել ապրանքանիշի ներկայությունը Ադրբեջանում»,- ասել է Սոկոլովը։