• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Հայ հիմնադիր ունեցող Moderna-ն իր առաջին գործարանն է կառուցում Չինաստանում

Հայ համահիմնադիր (Նուբար Աֆեյան), ունեցող բիոտեխնոլոգիական Moderna ընկերությունը սկսել է Չինաստանում իր առաջին դեղագործական գործարանի կառուցումը։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը։

Արտադրության մեջ ներդրումները կկազմեն մոտ 3.6 միլիարդ յուան ​​(ավելի քան 500 միլիոն դոլար)։ Գործարանում կլինեն արտադրական, հետազոտական ​​և մշակման սարքավորումներ:

Գործարանը կառուցվում է Շանհայի Սինչժուան արդյունաբերական գոտում: Ծրագիրն իրականացվում է տեղական իշխանությունների և ընկերության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն: Ակնկալվում է, որ նման համագործակցությունը կարագացնի նոր բժշկական արտադրանքի չինական շուկա մուտք գործելու գործընթացը։