• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Սուրեն Պապիկյանն այցելել է N բանակային զորամիավորում

Օգոստոսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է N բանակային զորամիավորում: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն առաջինը կանգ է առել մարտական հերթապահություն իրականացնող գումարտակի նոր կառուցված և մասնակի շահագործման հանձնված զինավանում, հետևել ուսումնական փուլի մեկնարկին անցկացվող ստուգատեսին: Սուրեն Պապիկյանը զրուցել է ժամկետային զինծառայողների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

Այնուհետև պաշտպանության նախարարը շրջել է զինավանի տարածքում, հետևել ընթացող շինարարական աշխատանքներին:

Շրջայցին մասնակցում էր նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։