• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

ԱՄՆ-ը մի քանի տասնյակ զինվորական կուղարկի Մերձավոր Արևելք. NBC

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը նախատեսում է մի քանի տասնյակ զինվորականներ ուղարկել Մերձավոր Արեւելք, որպեսզի պատրաստ լինեն տարհանել ամերիկացիներին տարածաշրջանից՝ Իսրայելի եւ շիական «Հեզբոլլահ» շարժման միջեւ հակամարտության դեպքում։ Այս մասին տեղեկացրել է NBC հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով Պենտագոնի երեք պաշտոնյաների։

Նրանց խոսքով՝ այդ զինվորականները, որոնց տարածաշրջան կուղարկեն առաջիկա օրերին, կգտնվեն «սպասման ռեժիմում», նրանց առաքելությունը ԱՄՆ քաղաքացիների տարհանման հարցում օգնության ցուցաբերումն է պատերազմի դեպքում։ Այժմ Մերձավոր Արեւելքում արդեն տեղակայված են մոտ 40 հազար ամերիկյան զինվորականներ, նշել է հեռուստաընկերությունը։

Նշվել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են հրեական պետության պլանների չիմացությունից «Հեզբոլլահի» դեմ հետագա գործողությունների իմաստով։ Ինչպես նշել են պաշտոնյաները, Իսրայելը ԱՄՆ-ին մանրամասն տեղեկություն չի հայտնում իր գործողությունների մասին։