• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Oգոստոսի 25-ից կգործարկվի վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր հրապարակել է հայտարարություն՝ վարչական դատավարության էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ:

Oգոստոսի 25-ից Արդարադատության նախարարության կողմից կգործարկվի վարչական դատավարության նոր էլեկտրոնային համակարգը, որը քաղաքացիներին, փաստաբաններին և պետական բոլոր մարմիններին հնարավորություն է ընձեռելու վարչական գործերով ամբողջությամբ թվային եղանակով ներկայացնել հայցադիմում, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ, ինչպես նաև կատարել բոլոր դատավարական գործողությունները՝ արագ և առանց ձգձգումների:

Օգոստոսի 25-ից համակարգի օգտագործումը պարտադիր է դառնալու վարչական գործերով հետևյալ մասնակիցներ համար, այդ թվում՝

պետական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների,

վարչարարություն իրականացնող այլ մարմինների, դրանց պաշտոնատար անձանց,

իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի,

ներկայացուցիչ հանդիսացող փաստաբանների,

սնանկության գործով կառավարիչների,

արտոնագրված հաշտարարների

նոտարների և այլն:

Ֆիզիկական անձանց համար համակարգի օգտագործումը պարտադիր է դառնալու, եթե տվյալ ֆիզիկական անձը վարչական գործի շրջանակներում առնվազն մեկ անգամ նոր համակարգի միջոցով կատարել է որևէ գործողություն և հետագայում գործը քննող դատարանին տեղյակ չի պահել համակարգից օգտվելու անհնարինության մասին: