• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ամսագիրն ընդգրկվել է Scopus միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «International Journal of Armenian Genocide Studies» գիտական ամսագիրն ընդգրկվել է Scopus միջազգային հեղինակավոր գիտատեղեկատվական շտեմարանում: Այդ մասին նշված է ՀՑԹԻ-ի «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառման մեջ:

cover journal  to print

«Սա կարևոր և նշանակալի ձեռքբերում է ոչ միայն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, այլև ողջ Հայոց ցեղասպանագիտության ոլորտի համար, որը վկայում է Հայոց ցեղասպանության հետազոտության աճող միջազգային արժեքի և գիտական հնչեղության մասին։ Շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր այս ուղու ստեղծման և կայացման մեջ ներդրում են ունեցել»,- ասված է գրառման մեջ: