• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Հայաստանը կմասնակցի Ֆրանսիայում կայանալիք Sial-2024 միջազգային ցուցահանդեսին

Հոկտեմբերի 19-23-ը Ֆրանսիայի Հանրապետության Փարիզ քաղաքում կանցկացվի Sial-2024 սննդի և խմիչքի միջազգային ցուցահանդեսը:

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ Sial-2024-ը աշխարհի ամենամեծ արտահանման հարթակներից մեկն է։ Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու տարբեր երկրներից ներկայացված՝ համաշխարհային ճանաչում ունեցող՝ սննդի և խմիչքի արտադրողներին։

Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական տաղավարով, որն ընկերություններին կտրամադրվի անվճար։ Կացության և ճանապարհային ծախսերը հոգում են մասնակիցները։