• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Tag Archives: ՀՀ

ՀՀ պաշտպանության նախարարն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:  Այդ մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Կարդալ ավելին »

Իրանը ՀՀ-ի հետ առևտրում կանցնի ազգային արժույթով հաշվարկի, ՌԴ-ի հետ կզրոյացնի մաքսատուրքերը

Մոտ ժամանակներս Իրանը Ռուսաստանի, Հայաստանի և Բելառուսի հետ առևտրային գործառնություններում կանցնի ազգային արժույթով հաշվարկի, իսկ մաքսային սահմաններն ամբողջությամբ բաց կլինեն այդ երկրներից ապրանքների ներմուծման համար, հոկտեմբերի 22-ին հայտարարել է Ռուս-իրանական համատեղ առևտրական պալատի մասնակից Կամբիզ Միրկազեմին: Այդ մասին, ինչպես հաղորդում է հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով IRNA-ն: Նրա խոսքով՝ Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են 2024 թվականի մարտին հանել երկու երկրներից ապրանքների ...

Կարդալ ավելին »

Աշխատանք փնտրողների թիվը նվազել է 16 տոկոսով

Նախորդ տարվա համեմատ Հայաստանի Հանրապետությունում աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվը նվազել է շուրջ 16 տոկոսով, ինչը պայմանավորված է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների կողմից նրանց գործատուների մոտ ուղղորդելով և աշխատանքի տեղավորելով։Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության գործատուների հետ համագործակցության և աշխատանքային միգրացիայի բաժնի պետ ...

Կարդալ ավելին »

ՀՀ քաղաքացիներն առցանց խաղատներում հաշիվները կհամալրեն բացառապես իրենց բանկային քարտերից

Հայաստանի քաղաքացիներն առցանց խաղատներում խաղալիս կարող են իրենց հաշիվները համալրել բացառապես իրենց բանկային հաշիվներից կամ քարտերից: Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում եւ հարակից օրենքների փաթեթում փոփոխություններ կատարելու նախագծին: Ներկայացված փաստաթղթի հեղինակ, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի խոսքով, բանկային քարտի իսկության ստուգման կարգը պետք է մշակեն ...

Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ: Ինչպես հայտնում են Հայաստանի վարչապետի աշխատակազմից, հոկտեմբերի 17-ին Եվրոպական խորհրդարանում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի ելույթը: Տեղի է ունենալու ՀՀ վարչապետի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հանդիպումը, որի ավարտին վերջիններս ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով: Նախատեսված են այլ հանդիպումներ ևս:

Կարդալ ավելին »

ՀՀ-ն մասնակցել է IFTM TOP RESA-2023 զբոսաշրջային ցուցահանդեսին

Հոկտեմբերի 3-5-ը Փարիզում Հայաստանը մասնակցել է IFTM TOP RESA-2023 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: Այդ մասին հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն: Կոմիտեն 12 ոլորտի կազմակերպությունների հետ ներկայացրել է Հայաստանը որպես հետաքրքիր զբոսաշրջային ուղղություն՝ ծանոթացնելով հյուրերին մեր երկրի տուրպրոդուկտներին, այդ թվում՝ հայկական մշակույթին և համեղ ուտեստներին, որոնք ներկայացված էին տաղավարում: Մասնակից երկրների զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները: «Փարիզից և Լիոնից դեպի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ներդրումային բանկը 70 միլիոն եվրո վարկ կտրամադրի ՀՀ կենտրոնական բանկին

Եվրոպական միության (ԵՄ) վարկային խումբ հանդիսացող Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) €70 միլիոնին համարժեք վարկ կտրամադրի Հայաստանի կենտրոնական բանկին (ԿԲ): ԿԲ-ից հայտնել են, որ վարկը տրամադրվում է Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) եւ միջին կապիտալիզացիայի կազմակերպությունների հասանելիությունը ֆինանսական ռեսուրսներին մեծացնելու նպատակով։ Այս նախաձեռնությունը ԵՆԲ-ի Հայաստանի տնտեսական դիմակայունության ծրագրի մի մասն է, որն աջակցություն է ստանում Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամի կողմից ...

Կարդալ ավելին »

Կհստակեցվեն կանոնավոր ուղևորափոխադրումների օրենսդրական կարգավորումները

Կառավարության որոշմամբ կհստակեցվեն կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում ՀՀ օրենսդրական կարգավորումները, միասնական երթուղային ցանցի ներդրման գործընթացը արագացնելու և ավարտին հասցնելու նպատակով կլրացվեն առկա օրենսդրական բացերը, կապահովվեն հաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտի մատչելիությունը։ Վերանայվում են կարգավորումները՝  1․կանոնավոր երթուղիները սպասարկող օպերատորների ընտրության մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպության հետ նրա կողմից հայտ-պարտավորությամբ նախատեսված տրանսպորտային միջոցները ժամանակացույցով սահմանված ժամկետում չներկայացնելու պատճառով սպասարկման պայմանագիր չկնքելու և այդ հիմքով ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները ՀՀ-ում աշխատանքի անցնելիս չեն մասնակցի որևէ մրցութային գործընթացի

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները պարտավորված չեն լինի մասնակցել որևէ մրցութային գործընթացի: Ուսուցիչները կստանան իրենց բազային աշխատավարձի 30 տոկոս հավելավճար: Այդ մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: «Գիտեք որ ՀՀ դպրոցներում ուսուցչի թափուր տեղի համալրումը տեղի է ունենում մրցույթով: ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների ընդգրկումը համակարգ կիրականացվի գործուղման տրամաբանությամբ, որպեսզի նրանք առանց մրցութային ընթացակարգի ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից առանց ուղեկցողի մնացած 20 երեխաև 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող ճգնաժամային կենտրոնում  ներկա պահին տեղավորվել են  Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված՝ առանց խնամքի, ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց։ Այդ մասին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը՝ հավելելով, որ  խնամքի հաստատությունում գտնվող տարեցների թիվն անընդհատ փոփոխվում է։ «Կան տարեցներ, որոնց հայտնաբերում են համայնքներում, ահազանգում են մեզ  և տեղավորում ենք։ ...

Կարդալ ավելին »