Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից օգոստոսի 28-ին 6 բուժառուներ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, տեղափոխվել են Հայաստանի Հանրապետության մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Ինչպես տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 3 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել ...
Կարդալ ավելին »Tag Archives: ՀՀ
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Սլովենիայում է
Օգոստոսի 27-29-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կայցելի Սլովենիա: Այդ մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի խոսնակի տարածած հաղորդագրությունից։ Նախարար Միրզոյանը կմասնակցի Բլեդի ռազմավարական համաժողովին, որն այս տարի անցկացվում է «Համերաշխություն համաշխարհային անվտանգության համար» խորագրի ներքո: Նախատեսվում է Արարատ Միրզոյանի մասնակցությունը «Անվտանգության նոր ճարտարապետներ. ովքե՞ր» պանելային քննարկմանը:
Կարդալ ավելին »Դեպի Ռուսաստան և Չինաստան․ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 8,9 մլրդ դոլար.
2023թ. հունվար-հունիսին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել 8.9 մլրդ դոլար, ինչը 2022թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 3.75 մլրդ դոլարով կամ 72.90%-ով։ Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։ ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, վերոնշյալ ժամանակահատվածում երկու երկրի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 3.081 մլրդ դոլար։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 87.29%-ով կամ 1.436 մլրդ դոլարով։ Երկրորդը տեղում Չինաստանն է՝ 1.012 ...
Կարդալ ավելին »ՀՀ կառավարությունն Արցախին 4 մլրդ դրամի միջպետական վարկ կտրամադրի
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել Լեռնային Ղարաբաղին տրամադրել 4 մլրդ դրամի միջպետական վարկ: Այդ մասին հայտարարվեց ՀՀ կառավարության՝ օգոստոսի 24-ի նիստի ընթացքում: «Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ազատ միջոցներից տրամադրել միջպետական վարկ Լեռնային Ղարաբաղին 4.0 մլրդ դրամի չափով՝ հետպատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորման համար»,- ...
Կարդալ ավելին »Երևանի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է ՀՀ և Ֆրանսիայի 21-ամյա քաղաքացու դի
Երեւանի Սեբաստիա փողոցում գործող հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը: «Ոստիկաններն ու քննիչները շոգեբաղնիքում հայտնաբերել են Հայաստանի և Ֆրանսիայի հանրապետությունների քաղաքացի 21-ամյա Վաչիկ Վ.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,– գրում է կայքը։ Ոստիկանությունում ահազանգը ստացվել է օգոստոսի 23-ին ժամը 00։40-ի սահմաններում։ Մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ էր, եւ շոգեբաղնիքում նա ...
Կարդալ ավելին »Ճանաչողական այցով Գյումրիում էր Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյին
Ճանաչողական այցով օգոստոսի 22-ին Գյումրիում էր ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Շիրակի մարզպետարանում ունեցած հանդիպման ժամանակ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը նախ շնորհավորել է դեսպանին պաշտոնում նշանակվելու առթիվ՝ մաղթելով հաջողություններ նախաձեռնություններում, ապա ներկայացրել Շիրակի մարզի հնարավորությունները, ներուժն ու անդրադարձել հիմնախնդիրներին ու առաջիկա անելիքներին․ «Որքան էլ դժվար ճանապարհ է անցել մեր մարզը՝ պահպանել է իր առանձնահատուկ ոգին, ունի ...
Կարդալ ավելին »ՀՀ և ՌԴ պաշտպանության փոխնախարարները քննարկել են գործակցության մի շարք հարցեր
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինի հետ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, hանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ գործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Կարդալ ավելին »Սպասվում է ՀՀ տնտեսական աճի մինչև 7,5% դանդաղում
ԼՈՒՅՍ հիմնադրամն ուսումնասիրել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կողմից հրապարակված հերթական (2023թ. օգոստոսի) ամսական մակրոտնտեսական վերլուծությունը (обзор)։ Այդ վերլուծությունները հանդիսանում են միջանկյալ հրապարակումներ առավել ընդգրկուն մակրոտնտեսական կանխատեսումների միջև և պարունակում են վիճակագրական տեղեկատվություն ԵԱԶԲ անդամ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ։ Ստորև ներկայացվում են վերլուծության Հայաստանին վերաբերող մասի առավել ուշագրավ դրույթները։ 2023թ. հունիս ամսին ...
Կարդալ ավելին »Ամփոփվել են առաջին կիսամյակում ՀՀ քննչական կոմիտեի կատարած աշխատանքները
ՀՀ քննչական կոմիտեում օգոստոսի 9-ին տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ՝ ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի անդամների, գործառութային ստորաբաժանումների ղեկավարների, քննիչների մասնակցությամբ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: Նիստին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալների, գլխավոր քարտուղարի ներկայացրած զեկույցների շրջանակներում քննարկվել են 2023թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեում կատարված աշխատանքների արդյունավետությանը, նախաքննության որակի ապահովմանը և արձանագրված խնդիրներին վերաբերող հարցեր։ Ինչպես ...
Կարդալ ավելին »ՀՀ պաշտպանության նախարարն ու ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են դիտորդական առաքելությանն առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն oգոստոսի 4-ին ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին` Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ: Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ նախարարն ու դեսպանը հանդիպման ընթացքում քննարկել են ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ