• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Tag Archives: ՀՀ

ՀՀ-ն տարածքային պահանջ չունի ոչ մի հարևանից, այդ թվում` Ադրբեջանից․ ԱԺ փոխնախագահ

Հայաստանը որևէ տարածքային պահանջ չունի ոչ մի հարևանից, այդ թվում՝ Ադրբեջանից։ Լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։ «Հայաստանը հանդես է գալիս այն դիրքից, որ մենք որևէ տարածքային պահանջ չունենք ոչ մի հարևանից, այդ թվում նաև Ադրբեջանից։ Դա նշանակում է, որ մենք անհրաժեշտություն ունենք ճշգրտել պետական սահմանները և այն տարածքները, որոնք մեր պետություններին են պատկանում։ ...

Կարդալ ավելին »

Բարձրաստիճան պատվիրակությունները ՀՀ կժամանեն նաև փոխվարչապետների հրավերով․ ԱԳՆ առաջարկը

Արտաքին գործերի նախարարարությունն առաջարկում է «բարձրաստիճան պատվիրակությունների» հասկացությունում ներառել նաև ՀՀ փոխվարչապետների հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա պետությունների փոխվարչապետների գլխավորած պատվիրակությունները։ Ազգային ժողովում համապատասխան նախագիծը ներկայացրեց ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։ Նա նշեց, որ «Պետական արարողակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին անհրաժեշտությունը առաջացել է շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, փոխվարչապետների գործառութային և արարողակարգային ավելի մեծ դերակատարում ...

Կարդալ ավելին »

Միրզոյանը և Դոքերթին կարևորել են գործընկերության համաձայնագրի ստորագրումը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին պատրաստակամություն են հայտնել գործնական քայլեր ձեռնարկել տնտեսական, գիտական, մշակութային ոլորտներում առկա ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` ընդգծելով, որ կողմերը կարևորել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հաստատված փոխգործակցությունը և լիահույս են, որ կկարողանան համատեղ ճանքերով նոր ...

Կարդալ ավելին »

ՀՀ–ում հիմնական դպրոցը կավարտեն մոտ 35 300, ավագ դպրոցը` 19 900 սովորողներ

Հայաստանում  2022-2023 ուսումնական տարում հիմնական դպրոցը կավարտի շուրջ 35.300 սովորող, իսկ 12-րդ դասարանը` 19.900 շրջանավարտ: Այդ մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը: Նա տեղեկացրեց, որ ուսումնական պլանով վերջին դասը կանցկացվի մայիսի 26–ին` հնգօրյա աշխատանքային ռեժիմի դեպքում և մայիսի 27–ին` վեցօրյա աշխատանքային ռեժիմի դեպքում: «Վերջին դասը պետք է դիտարկել որպես ուսումնական գործընթացն ամփոփող, այլ ոչ թե շատ ավելի ծավալուն միջոցառում: ...

Կարդալ ավելին »

Ծանր վիճակում 9 բուժառու ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից տեղափոխվել են ՀՀ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից ծանր առողջական վիճակում գտնվող 9 բուժառու, 7 ուղեկցողների հետ միասին, մայիսի 16-ին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ և շտապ օգնության մեքենաներով Արցախից տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ: Ինչպես տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, տեղափոխության անհնարինության պատճառով վերջին շաբաթներին ավելի քան 100 բուժառու զրկվել է ՀՀ-ում բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից, որից 25-ի տեղափոխումը ...

Կարդալ ավելին »

ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է

 Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Այդ մասին տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից: Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Կարդալ ավելին »

ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ակնկալում նույնը մեր հանդեպ. Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում է, որ Ադրբեջանը նույնը կանի՝ հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես ՀՀ: Վարչապետն այդ մասին ասաց ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցին ներկայացմանը: «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն իրատեսական կդառնա, եթե երկու երկրները հստակ, առանց  երկիմաստությունների ու որոգայթների, միմյանց տարածքային ամբողջականությունը ...

Կարդալ ավելին »

Խաղաղությունը հնարավոր է, եթե արձանագրենք՝ ՀՀ ենք ճանաչում 29 800 քկմ տարածքը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասելով՝ խաղաղությունը հնարավոր է, եթե Հայաստանն իր բոլոր միջազգային հարաբերություններում հստակ արձանագրի, որ Հայաստանի Հանրապետություն է ճանաչում 29 հազար 800 քկմ տարածքը, ավելի կոնկրետ՝ հայկական ԽՍՀ տարածքը: Վարչապետն այդ մասին ասաց ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցին ներկայացմանը: «Խաղաղությունը հնարավոր է, եթե մենք մեր բոլոր միջազգային հարաբերություններում ...

Կարդալ ավելին »

Շարունակվում են հանրապետության ճանապարհների վիճակի բարելավման աշխատանքները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումների կատարումն ապահովելու նպատակով: Որոշմամբ նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 62 կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 13.3կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 36.5 կմ, մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհներ՝ 12.2 կմ: Որոշման նպատակն է 2023 թ. հիմնանորոգման ծրագրով նախատեսված թվով 9 ճանապարհահատվածների և թվով 1 տրանսպորտային օբյեկտի հիմնանորոգման աշխատանքները 2023 ...

Կարդալ ավելին »

ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև կայացել են խորհրդակցություններ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացել են խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարությունների միջև՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում փոխգործակցության, Իրանի հետ կողմերի համագործակցության, ինչպես նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում բազմակողմ հարթակներում համագործակցության թեմաներով։ Հայկական կողմը ներկայացնում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալներ Մնացական Սաֆարյանը և Վահան Կոստանյանը, իսկ ՌԴ պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն: Քննարկվել է հիշյալ տարածաշրջաններում գործունեությանն, ...

Կարդալ ավելին »