Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 12-ին աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Կարդալ ավելին »Tag Archives: ՀՀ
34-րդ հորիզոնական․ ՀՀ-ն բարելավել է դիրքերը Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հրապարակած «Մամուլի ազատության համաշխարհային ինդեքս» 2025–ում Հայաստանը բարելավել է իր դիրքերը և հայտնվել 34–րդ հորիզոնականում՝ 73.96 միավորով : Նախորդ տարի Հայաստանը զբաղեցնում էր 43–րդ հորիզոնականը: Ինդեքսը ներառում է շուրջ 180 երկիր։ Հարևան Վրաստանն այս ինդեքսում 114–րդն է, նախորդ տարի 103–րդն էր: Ինդեքսում Ադրբեջանը 167–րդն է՝ 2024–ի համեմատ նահանջելով 3 հորիզոնականով, Թուրքիան 159–րդն է՝ նահանջելով 1 ...
Կարդալ ավելին »ՀՀ արդյունաբերական հատվածը 18,5% անկում է ապրել
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-մարտին խիստ դանդաղել է ՝ հասնելով տարեկան 4,1% – ի (2024թ. նույն ժամանակահատվածի 14,3% – ից)։ Ընդ որում, մեկ տարի առաջ աճի դրայվեր հանդիսացող արդյունաբերության հատվածն այժմ երկնիշ անկման մեջ է հայտնվել։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները, դա ուղեկցվել է արտաքին առևտրի միտման վատթարացմամբ՝ մի քանի անգամ աճից մինչև զգալի անկում։ Վիճակագրության ...
Կարդալ ավելին »Եկամտային հարկի ծավալով ՀՀ ամենախոշոր հարկատուն Սոֆթ Կոնստրակտն է
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025թ. հունվար-մարտ ամիսների Հայաստանի խոշոր հարկատուներից գանձված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այդ մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից։ 2025թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկատուների կողմից մուծված եկամտային հարկի ծավալը կազմել է 84.285 մլրդ դրամ, որը կազմել է ընդհանուր հարկային մուտքերի շուրջ 20.59% (-0.39 տոկ. կետ)։ 2024թ. նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել էր 81.208 մլրդ դրամ կամ ընդհանուր հարկերի 20.98%։ ...
Կարդալ ավելին »Կայացել է ՀՀ վարչապետի և Էստոնիայի նախագահի հանդիպումը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցի երկրորդ օրը մեկնարկել է Էստոնիայի Հանրապետության նախագահական նստավայր այցով, որտեղ վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում: Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի հանդիպումը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Էստոնիայի նախագահը ողջունել է Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը և համոզմունք հայտնել, որ այն նոր ...
Կարդալ ավելին »ՀՀ պաշտպանության նախարարն ու Ավստրիայի դեսպանը քննարկել են գործակցային հարցեր
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 23-ին ընդունել է Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռոբերտ Գերշներին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, և մաղթել հաջողություններ Հայաստանի ու Ավստրիայի միջև համագործակցության զարգացման գործում: ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ավստրիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքն ու հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն ...
Կարդալ ավելին »«Ջերարդ Լ. Գաֆէսճեան-100»․ շրջանառվում է ՀՀ նոր հուշադրամ
ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Ջերարդ Լ. Գաֆէսճեան-100» ոսկե հուշադրամը: Ջերարդ Լ. Գաֆէսճեանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ ՋԵՐԱՐԴ ԼԵՈՆ ԳԱՖԷՍՃԵԱՆ (1925–2013 թթ.)` ամերիկահայ հայտնի գործարար և բարերար: Ծնվել է Նյու Յորքի Բրուքլին թաղամասում, Հայոց ցեղասպանությանը նախորդող տարիներին ԱՄՆ ներգաղթած հայ ընտանիքում: Ավարտելով ավագ դպրոցը ծառայության է անցել ամերիկյան ռազմածովային նավատորմում, մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: Ուսանել է Նյու Յորքի Հանթեր քոլեջում ...
Կարդալ ավելին »ՀՀ բանկերում սպասարկվել է 4,9 մլն հաճախորդ
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների՝ 2025թ.-ի հունվարի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերում սպասարկվել է 4,915,488 հաճախորդ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 268,374-ով կամ 5․8%-ով։ Նրանցից 4,704,682-ը ֆիզիկական անձինք են, իսկ 210,806-ը՝ իրավաբանական անձինք: Ըստ ներկայացված վիճակագրության՝ ընթացիկ տարվա հունվար ամսվա դրությամբ բանկերի հաճախորդների հաշիվների քանակը կազմել է 10,146,689։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 658,446-ով կամ 6․9%-ով։ Մասնավորապես հաշիվներից 9,747,181-ը ֆիզիկական անձանց հաշիվներ ...
Կարդալ ավելին »Հայտնաբերվել է ՀՀ ներկրված շուրջ 85 կգ «հաշիշ» տեսակի թմրամիջոց
Քաղաքացիներին թմրանյութերի օգտագործումից ու դրանց վնասակար ազդեցությունից զերծ պահելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է սկզբունքային պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս «Ագարակ» մաքսային անցման կետում, Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցը ռենտգեն սարքավորման միջոցով մաքսային զննման է ենթարկել ԻԻՀ-ից ժամանած քաղաքացի Վ․Հ․-ի կողմից շահագործվող բեռնատար ավտոմեքենան և կցորդը: ...
Կարդալ ավելին »ՀՀ պետական պարտքը 13․03 մլրդ դոլար է (+1,085 մլն դոլար)
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025թ.-ի փետրվարի 28-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5,123,331.6 մլն դրամ: 2024թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքն աճել է 294,619 մլն դրամով կամ 6․1%-ով։ Մասնավորապես, արտաքին պարտքը նվազել է 105,793․1 մլն դրամով կամ 4․1%-ով և կազմել 2,498,560.5 մլն դրամ, որից ՀՀ կառավարության պարտքը՝ 2,300,464.6 մլն դրամ է, իսկ Կենտրոնական բանկի պարտքը՝ 198,095.9 մլն դրամ: Ինչ վերաբերում է ներքին ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ