Կորեայի գիտության եւ տեխնոլոգիաների ինստիտուտի (KIST) գիտնականները ստեղծել են աչքի կաթիլներ պեպտիդների (սպիտակուցների շինանյութ) հիման վրա՝ պայքարելու համար տարիքային մակուլյար դեգեներացիայի դեմ, որը տեսողության կորստի հիմնական պատճառն է 65-ից բարձր տարիքի մարդկանց համար։ Արդյունքները հրապարակվել են Advanced Science (AdvSci) ամսագրում։ Տարիքային մակուլյար դեգեներացիան (ՏՄԴ) բնութագրվում է մակուլայի (ցանցաթաղանթի կենտրոնական մասի) անոմալ փոփոխություններով, ինչը հանգեցնում է տեսողության նվազման եւ առարկաների տեսողական աղավաղման: Հիվանդությունը բաժանվում է թաց եւ չոր ձեւերի։ ՏՄԴ-ի չոր ձեւը կազմում է հիվանդության բոլոր դեպքերի 90 տոկոսը։ Չնայած տեսողության խանգարումը սովորաբար մեղմ է, հիվանդների մոտ 30 տոկոսի մոտ հիվանդությունը ի վերջո անցնում է ավելի ծանր թաց ձեւի, որը բնութագրվում է արնահոսությամբ եւ այտուցով: Այսօրվա դրությամբ չոր ՏՄԴ-ի բուժման միակ հաստատված միջոցները ներարկային դեղամիջոցներն են, որոնք ունեն արդյունավետության սահմանափակումներ եւ բարդությունների հավանականություն: Ի տարբերություն ներարկումների՝ նոր դեղամիջոցը մատակարարվում է աչքի կաթիլներով, ինչը զգալիորեն հեշտացնում է բուժման գործընթացը։ Գիտնականները կենտրոնացրել են ջանքերը Toll-like receptor (TLR)-անման ռեցեպտորների բորբոքային ազդանշանային ուղու վրա, որն առանցքային դեր է խաղում հիվանդության զարգացման մեջ: Ստեղծելով պեպտիդների թեկնածուների ընդարձակ գրադարան՝ գիտնականները կարողացել են բացահայտել մի քանի պեպտիդներ, որոնք կարող են արգելակել TLR ազդանշանային սպիտակուցների պաթոլոգիական փոխազդեցությունը՝ դրանով իսկ պաշտպանելով ցանցաթաղանթի բջիջները: Չոր ՏՄԴ ունեցող մկների ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ