• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Tag Archives: գործընթաց

Ջրծաղիկի դեմ պատվաստման գործընթացը շարունակվում է. պատվաստվել է 1900 երեխա

Ջրծաղիկի դեմ պատվաստման գործընթացին ուղղված աշխատանքները շարունակվում են ըստ պլանավորածի. հանրապետության ամբողջ տարածքում արդեն պատվաստվել է 1900 երեխա։  Այդ մասին ասաց  Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Սվետլանա Գրիգորյանը՝ նշելով, որ պատվաստանյութը բավական սպասված էր հանրության կողմից. գործընթացը ընթանում է ըստ պլանավորածի և առանց որևէ արտառոց դեպքերի:  Մասնագետի խոսքով՝ պատվաստումները մեկնարկել են ...

Կարդալ ավելին »

ԵՄ-ն կասեցրել է Վրաստանի անդամակցության գործընթացը․ ԵՄ դեսպան

Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը ներկայում կասեցված է, հայտնել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին։ Այդ մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։ «Ցավոք, Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը ներկայում կասեցված է։ Հուսով եմ, որ ընտրություններից հետո նորաստեղծ կառավարությունը կրկին լուրջ աշխատանք կսկսի Եվրամիությանն ինտեգրվելու ուղղությամբ»,- հայտնել է դեսպան Հերչինսկին։ Դեսպանը նշել է, որ Վրաստանի ներկայիս կառավարության մտադրությունները Եվրամիության ղեկավարների համար պարզ չեն։ ...

Կարդալ ավելին »

Ավարտվում է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը

Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը կավարտվի առաջիկայում։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին լրագրողներին տեղեկացրել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար, գնդապետ Անար Էյվազովը հանդիսավոր արարողության ժամանակ, որը կայացել է Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջանից ռուս խաղաղապահների դուրսբերման առիթով։ «Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ ձեռք բերված խաղաղապահների դուրսբերման համաձայնագրի համապատասխան՝ տեղի է ունենում միջոցառում ռուս խաղաղապահների գործունեության ավարտի հետ կապված։ ...

Կարդալ ավելին »

ԱԱՀ-ի հետվերադարձի գործընթացում լինում են խարդախություններ, կան կալանավորվածներ. վարչապետ

Ավելացված արժեքի հարկի հետվերադարձի գործընթացում տեղի են ունենում խարդախություններ, այս առիթով կան քրեական գործեր, նույնիսկ կալանավորված անձինք, մեծ չափերի գումար արդեն վերականգնվել է պետական բյուջե: ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը շատ ողջունելի համարեց ավելացված արժեքի հարկի վերադարձի գործընթացը՝ դա համարելով մեծ առաջընթաց տնտեսավարողների հետ փոխհարաբերություններում: Ըստ պատգմավորի՝ դա էապես խթանում է տնտեսավարողների մոտ շրջանառու ...

Կարդալ ավելին »

Մեկնարկել է զինծառայողների ատեստավորման գործընթացը

ՀՀ զինված ուժերում hունիսի 5-ին հանդիսավորությամբ մեկնարկել է զինծառայողների ատեստավորման գործընթացը: Մի քանի ուղղություններով ուսումնական կենտրոններում սկսվել է քննաշրջանի ակտիվ փուլը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, ատեստավորում անցնող առաջին խմբի զինծառայողներն  են «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները,  որոնք քննությունները բարեհաջող հանձնելուց հետո հետագա ծառայությունը կշարունակեն իրենց  ընտրած զորամասերում սոցիալական արտոնությունների շոշափելի փաթեթով:  Ըստ աղբյուրի՝ քննությունների առաջին օրը, հիմնականում լավ և գերազանց ...

Կարդալ ավելին »