Հայաստան ապրիլ ամսին այցելել է 163 հազար 970 զբոսաշրջիկ: Զբոսաշրջային կոմիտեն հրապարակել է ապրիլին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։ 2023թ ապրիլին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 179 հազար 639, 2022թ ապրիլին՝ 96 հազար 938։ 2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (42%), Վրաստանից (14%) և Իրանից (8%):
Կարդալ ավելին »Tag Archives: զբոսաշրջիկ
Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ
2024-ի մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ: Նախորդ տարվա մարտին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 159 հազար 918: Ընթացիկ տարվա մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից: Մարտի ընդհանուր այցելությունների առյուծի բաժինը՝ 42%-ը հենց ռուսաստանցի այցելուներն են: Մարտի այցելությունների թվով երկրորդը Վրաստանն է՝ 14%, որին հաջորդում են այցելություններն Իրանից՝ 8%:
Կարդալ ավելին »14,5 միլիոն. Մարոկկոն ռեկորդ է սահմանել զբոսաշրջիկների թվով
2023 թվականին Մարոկկո է այցելել ռեկորդային 14,5 միլիոն զբոսաշրջիկ, ինչը 34%-ով ավելի է 2022 թվականի համեմատ: «Մարոկկոյում զբոսաշրջությունը հասել է պատմական նոր հանգրվանի։ Թագավորությունը 2023 թվականին ընդունել է 14,5 միլիոն զբոսաշրջիկ, ինչը 34%-ով ավելի է, քան 2022 թվականին և 12%ով ավելի, քան 2019 թվականին»,– նշել են Մարոկկոյի զբոսաշրջության նախարարությունից: Արտերկրում ապրող մարոկկացիներին բաժին է ընկել երկիր այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թվի ...
Կարդալ ավելին »SpaceX-ը ՄՏԿ է ուղարկել զբոսաշրջիկներ տիեզերանավ
SpaceX-ը Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ) է ուղարկել Crew Dragon տիեզերանավը, որում կան նաև տիեզերական զբոսաշրջիկներ։ Տիեզերանավում է գտնվում նաև առաջին թուրք տիեզերագնացը: Արձակումը տեղի է ունեցել Axiom Mission 3 (Ax-3) ծրագրի շրջանակում:Տիեզերանավը արձակվել է Falcon 9 հրթիռի միջոցով Ֆլորիդայում տեղակայված Քենեդիի անվան արձակման համալիրից: Ըստ SpaceX-ի տարածած հաղորդագրության՝ ուղեծրային լաբորատորիայում գտնվելու ընթացքում անձնակազմը պետք է «անցկացնի ավելի քան 30 գիտական փորձ՝ ...
Կարդալ ավելին »Կանադան՝ 2024-ի ամենաանվտանգ ուղղություն զբոսաշրջիկների համար
Փորձագետները նշել են 2024 թվականի ամենաանվտանգ վայրը զբոսաշրջիկների համար, գրում է Complex-ը։ Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել բազմաթիվ գործոններ՝ բնակչության խտությունից մինչև կլիմա։ Berkshire Hathaway Travel Protection-ը Կանադան ճանաչել է ամենաանվտանգ ճանապարհորդական ուղղությունը 2024 թվականին: Անցյալ տարի այն վեցերորդ տեղում էր, սակայն այժմ առաջ է անցել Շվեյցարիայից և Նորվեգիայից, որոնք համապատասխանաբար զբաղեցրել են երկրորդ և երրորդ տեղերը: Ընկերության փորձագետները վարկանիշում ...
Կարդալ ավելին »Վրաստանն ավելի է գրավում Միջին Արևելքի զբոսաշրջիկներին․ ինչո՞ւ է զիջում Հայաստանը
Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության վիճակագրական տվյալներով (GTNA)՝ 2022 թվականին Վրաստան է այցելել 4 միլիոն 703 հազար 945 զբոսաշրջիկ, որոնց ավելի քան 80%-ը եվրոպացիներ են, իսկ 4,4%-ը՝ Մերձավոր Արևելքի քաղաքացիներ (գծապատկեր 1): Armenpress-ը համեմատականներ է անցկացրել Հայաստանի և Վրաստանի միջև զբոսածրջության ոլորտում։ Գծապատկեր 1․ 2022 թվականին Վրաստան այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թիվը՝ ըստ դոնոր-տարածաշրջանների՝ տոկոսով արտահայտված Աղբյուր՝ Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչություն, 2023 ...
Կարդալ ավելին »Մինչև տարեվերջ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կկազմի մոտ 2,4 միլիոն
Իրավական դաշտի բարելավման անհրաժեշտությունն առաջացել է զբոսաշրջության բնագավառին բնորոշ դինամիկ զարգացման եւ նոր մարտահրավերների պայմաններում զբոսաշրջային գործունեության, ծառայություններին ներկայացվող պահանջների հստակեցման եւ վերահսկողության միջոցների սահմանման անհրաժեշտությունից: Այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին: ԱԺ հաղորդագրության համաձայն՝ առաջին ընթերցմամբ քննարկվել է «Զբոսաշրջության մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Հարկ է նշել, որ ...
Կարդալ ավելին »Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է ավելի քան 48 տոկոսով
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 1 միլիոն 839 հազար 4 զբոսաշրջիկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի1 մլն 239 հազար 394-ի փոխարեն։Այդ մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեից՝ ներկայացնելով միջազգային զբոսաշրջության 2023 թվականի 9-ամսյա ցուցանիշները։Աղբյուրի տեղեկատվությամբ՝ զբոսաշրջիկների թիվը հաշվետու ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ աճել է 48.4 տոկոսով։Ըստ աշխարհագրության՝ 2023 թվականի 9 ամիսների ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվով առաջին տեղում ՌԴ-ից ժամանածներն են եղել, ...
Կարդալ ավելին »Հայաստանում մեկ զբոսաշրջիկը նախնական տվյալներով ծախսում է մոտ 1200 դոլար․ նախարար
Նախնական տվյալներով մեկ զբոսաշրջիկը Հայաստանում ծախսում է մոտ 1200 դոլար: Այդ մասին ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում: «Առաջին 9 ամիսների դրությամբ Հայաստան է եկել 1 մլն 850 հազար զբոսաշրջիկ: Մենք Հայաստանի սահմանային կետերում իրականացնում ենք անընդհատ ուսումնասիրություն: Նախնական տվյալներով՝ մեկ զբոսաշրջիկը Հայաստանում այժմ ծախսում է ...
Կարդալ ավելին »Հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանը գրանցել է 1 միլիոն 850 հազար զբոսաշրջային այցելություն
Ընթացիկ տարվա սեպտեմբերին Հայաստան է այցելել 260 հազար զբոսաշրջիկ։ Այս ցուցանիշն ավելին է, քան 2022 և 2019 թվականների սեպտեմբեր ամիսների տվյալները։ 2022 թվականի սեպտեմբերին գրանցվել է 198 հազար այցելություն, 2019 թվականի սեպտեմբերին՝ 221 հազար: Ընթացիկ տարվա 9 ամիսներին Հայաստանը գրանցել է 1 միլիոն 850 հազար զբոսաշրջային այցելություն։ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 25 տոկոս։ Հայաստան եկած զբոսաշրջային ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ