• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Tag Archives: վարչապետ

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Վրաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան․ տեղեկացնում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև քննարկումները կշարունակվեն ընդլայնված կազմով: Քննարկումների արդյունքներով Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես կգան հայտարարություններով:

Կարդալ ավելին »

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի բացման արարողությանը

Համաժողովը կազմակերպել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ Հնդկաստանի Դիտորդ հետազոտական հիմնադրամի հետ համագործակցությամբ, որին մասնակցում են 80-ից ավելի պետությունների պաշտոնական, փորձագիտական, ակադեմիական, գործարար շրջանակների ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, հանրաճանաչ անձինք, հանրային կարծիք ձևավորողներ, վերլուծաբաններ

Կարդալ ավելին »

Վարչապետը Սյունիքի մարզում մասնակցել է Վաղատին բնակավայրի նորակառույց դպրոցի բացման արարողությանը

Վարչապետը Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում մասնակցել է Վաղատին բնակավայրի նորակառույց դպրոցի բացման արարողությանը: Այդ մասին նա գրել է իր Տելեգրամի ալիքում և կից տեսանյութ հրապարակել:

Կարդալ ավելին »

Վարչապետը քաղաքացիներին հորդորել է հոգատարություն դրսևորել վերանորոգված փողոցների և մայթերի նկատմամբ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով երկրի տարբեր քաղաքներում վերակառուցված փողոցների թեմային, կարծիք է հայտնել, որ հասարակությունը պետք է ավելի ուշադիր և հոգատար վերաբերմունք ցուցաբերի երբեմն նույնիսկ միլիարդավոր դրամների հասնող ներդրումների արդյունքում իրականացված աշխատանքներին։  ՀՀ վարչապետն այս մասին խոսել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։   «Մենք բազմաթիվ համայնքներում սուբվենցիոն ծրագրերով փողոցներ և մայթեր ենք հիմնանորոգում և վերականգնում։ Ես սովորություն ունեմ․ ...

Կարդալ ավելին »

Բանգլադեշի վարչապետը հրաժարական է տվել և հեռացել երկրից

Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան հրաժարական է տվել և հեռացել երկրից՝ շուրջ 280 զոհի պատճառ դարձած հակակառավարական ցույցերի ֆոնին։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տարբեր աղբյուրներ։ Բանակի գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ երկրում ժամանակավոր կառավարություն կձևավորվի։  Տարբեր հրապարակումների համաձայն՝ 76-ամյա Հասինան ռազմական ուղղաթիռով իր քրոջ հետ միասին ուղևորվել է դեպի Հնդկաստան։ Ըստ CNN News 18 հեռուստաալիքի՝ նա վայրէջք է ...

Կարդալ ավելին »

Հայաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Աս-Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առթիվ:  Ուղերձում ասված է.  «Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և Եգիպտոսի բարեկամ ժողովրդին Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցու­թյամբ։ Մեծ գոհունակությամբ եմ արձանագրում, որ մեր երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունները և ...

Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետն ու Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը զրուցել են տարածաշրջանային գործընթացների շուրջ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը:  Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի և Նիդերլանդների միջև բազմոլորտ համագործակցությունը վերջին ժամանակաշրջանում կրում է դինամիկ բնույթ: Նա ընդգծել է այդ երկրի դերը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում:  Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկկողմ միջխորհրդարանական համագործակցությունն ու երկխոսությունը, այդ ...

Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Խավիեր Խերարդո Միլեյին՝ Անկախության տոնի առթիվ:  Ուղերձում ասված է. «Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Արգենտինայի բարեկամ ժողովրդին Արգենտինայի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ: Վստահ եմ, որ մեր երկրների միջև առկա փոխգործակցությունը՝ հիմնված դարավոր բարեկամության ավանդույթների և ընդհանուր արժեքների վրա, կշա­րունակի սերտանալ՝ ի նպաստ մեր երկու երկրների և ժողովուրդների ...

Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:   Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են Զինված ուժերի ընթացիկ բարեփոխումների և միասնական կառավարման ավտոմատացված համակարգի, ինչպես նաև կենսաբանական անվտանգությանն առնչվող հարցեր:

Կարդալ ավելին »

ՆԳՆ-ն մասնակցում է ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերին

Հուլիսի 1-ին մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը: ՆԳՆ-ից հայտնում են, որ առաջին օրն անցկացվել է «Կողմնորոշում» մրցաձևից մրցույթը: Մրցավարները հետևել են մասնակիցների գործողություններին, գնահատել նրանց արագությունը, ճշգրտությունը: Բանակային խաղերի ընթացքում առաջիկա օրերին կանցկացվեն տարբեր զենքերից հրաձգության, քառամարտի, ռազմականացված կրոսավազքի և փոխանցումավազքի մրցումներ: Բանակային խաղերին մասնակցում են ՀՀ ներքին գործերի, պաշտպանության, արդարադատության նախարարությունների, ազգային ...

Կարդալ ավելին »