ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունների ու ԱԱԾ տնտեսական անվտանգության և Կոռուպցիայի Հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ, «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել ԱՄՆ-ից Հայաստանի Հանրապետություն ուղարկված ծանրոցը: Ներմուծված առաքանիում բացի հագուստից և կոշիկից՝ հայտնաբերվել է 1148 գրամ քաշով փաթեթ, որի մեջ առկա է եղել պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված «կոկաին» տեսակի ...
Կարդալ ավելին »Tag Archives: ԱՄՆ
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման ՏՏՀ-ն
ԱՄՆ ՄԶԳ-ը նախատեսում է ուժեղացնել Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու էներգետիկայի դիվերսիֆիկացումը: Այդ մասին ԱՄՆ Պետդեպարտամենտում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Մաքին։ Նրա ասելով՝ գործակալությունը նպատակ ունի ամրապնդել Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը։ «8,6 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ մեր նոր ծրագիրը կընդլայնի Հայաստանի հնարավորությունները էներգիայի վերականգնվող աղբյուրների հասանելիության և ինտեգրման հարցում ։ Բացի այդ, ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ում մեկ մարդ մահացել, մի քանիսը վիրավորվել են ռեստորանում հրաձգության պատճառով
ԱՄՆ Թենեսիի նահանգի Նեշվիլ քաղաքի ռեստորանում տեղի ունեցած հրաձգության պատճառով մահացել է մեկ մարդ, մի քանի հոգի վիրավորվել են։ Այդ մասին կիրակի տեղեկացրել է ոստիկանության տեղի բաժանմունքը X-ի իր էջում։ «Քննիչներն աշխատում են, որպեսզի պարզեն դրդապատճառը, որն ստիպել է կրակողին դիմել այդ քայլին կիրակնօրյա բրանչի ժամանակ,- նշվել է հաղորդագրությունում։- Մեկ մարդ մահացել է, մի քանի հոգի թեթեւ վիրավորվել են»։ Նշվել ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ը նավթի արտահանման ռեկորդ է սահմանել
2023-ին ԱՄՆ-ն նավթի արտահանման պատմական ռեկորդ է սահմանել, որի հիմնական ծավալներն ուղարկվել են Եվրոպա։ Այս մասին ասվում է ԱՄՆ էներգետիկայի նախարարության Էներգետիկ տեղեկատվության վարչության զեկույցում։ «Միացյալ Նահանգներից նավթի արտահանումը ռեկորդ է սահմանել 2023 թվականին՝ միջինը օրական 4.1 միլիոն բարել, ինչը 13%-ով (482 հազար բարել/օր) ավելի է, քան 2022 թվականին գրանցված նախորդ տարեկան ռեկորդը»,- ասվում է զեկույցում: 2023-ին ԱՄՆ նավթի առաքումների հիմնական ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ում պտտահողմի պատճառով բազմաթիվ մարդիկ են տուժել
ԱՄՆ Ինդիանայի նահանգի Վինչեստեր և Սելմա քաղաքներում պտտահողմի պատճառով բազմաթիվ մարդիկ են վիրավորվել, զոհեր չկան։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը։ «Արձանագրվել են բազմաթիվ լուրջ վնասվածքներ, բայց թիվը չգիտեմ։ Չգիտեմ՝ որտեղ են նրանք», – հայտնել է Ինդիանայի ոստիկանության տեսուչ Դագ Քարթերը լրագրողներին։ Ավելի վաղ NBC News-ը, վկայակոչելով նահանգի ոստիկանությանը, հայտնել էր, որ պտտահողմի պատճառով Վինչեստերում 3 մարդ է մահացել։ ...
Կարդալ ավելին »Վաճառեք կամ կարգելենք․ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է TikTok-ի օրինագիծը
ԱՄՆ Կոնգրեսը քայլեր է ձեռնարկում TikTok սոցիալական ցանցի նկատմամբ։ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել մի օրինագծի, որի համաձայն՝ ByteDance չինական կոնցեռնը վեց ամսվա ընթացքում պետք է վաճառի սոցցանցի ամերիկյան բաժինը։ Հակառակ դեպքում այն կարգելվի ԱՄՆ-ում։ Հանրապետական պատգամավոր Սթիվեն Սքալիզը TikTok-ի վերաբերյալ որոշումն անվանել է «ազգային անվտանգության կարեւորագույն հարց»։ Առայժմ, սակայն, պարզ չէ, թե կաջակցի՞ արդյոք օրինագծին ԱՄՆ Սենատը։ ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ը նախատեսում է 52 միլիոն դոլար տրամադրել Հայաստանին. պետդեպ
Միացյալ նահանգները՝ Հայաստանում ժողովրդավարության և տնտեսության ամրապնդման նպատակով, նախատեսում է իր բյուջեից գումար հատկացնել Հայաստանին։ Այդ մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ընթացքում նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ «Բյուջեն Հայաստանի համար ենթադրում է 52 միլիոն դոլար»,- նշել է խոսնակը:
Կարդալ ավելին »Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպում կունենա ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը նախօրեին Անթալիայի դիվանագիտական ֆորումի փակմանը եզրափակիչ իր ելույթում հայտնել է, որ առաջիկայում մեկնում է ԱՄՆ՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հրավերով՝ մասնակցելու երկու երկրների ռազմավարական մեխանիզմի խորհրդի նիստին, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Նա հիշեցրել է, որ 2021 թվականի հոկտեմբերին Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Անկարայի և Վաշինգտոնի միջև ռազմավարական մեխանիզմ ...
Կարդալ ավելին »Իրանը 85 տարի անց ԱՄՆ-ից վերադարձրել է Աքեմենյան դարաշրջանի 3506 կավե սալիկ
Իրանն ավելի քան 85 տարի անց ամերիկացիներից վերցրել է Աքեմենյան դարաշրջանի (մ.թ.ա. 550-330 թթ.) 3506 կավե սալիկները: Ինչպես տեղեկացնում է IRNA գործակալությունը, այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին։ Իրանի նախագահը կավե սալիկների վերադարձի մասին հայտարարել էր դեռ 2023 թ․ սեպտեմբերին, երբ ավարտել էր իր եռօրյա ուղևորությունը Նյու Յորք, ուր նա մեկնել էր Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 78-րդ ...
Կարդալ ավելին »ԱՄՆ հանձնակատարը ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի հետ հանդիպմանն անհանգստություն է հայտնել Իրանի միջուկային մշակումների առնչությամբ
Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի պաշտոնակատար Աբրամ Փեյլին և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին քննարկել են Թեհրանի միջուկային մշակումները։ Վիեննայում Փեյլիի ու Գրոսիի հանդիպման մասին մանրամասներ է հայտնել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ «Մենք նախկինի նման լրջորեն անհանգստացած ենք Իրանի միջուկային ծրագրի շարունակական ընդլայնմամբ այնպիսի ձևերով, որոնք չունեն վստահելի քաղաքացիական ուղղվածություն, ներառյալ՝ բարձր հարստացված ուրանի շարունակվող ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ