Բիզնեսի աճի գլխավոր նախապայմանը տնտեսության ֆորմալացումն է. թեման քննարվկել է օրերս կայացած համաժողովի ընթացքում, որը նախաձեռնել էր Հայաստանի Գործատուների Հանրապետական Միությունը (ՀԳՀՄ՝, Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) աջակցությամբ։ Միջոցառման առանցքային թեման պետության հետ համատեղ բիզնեսի զարգացման նոր ճանապարհային քարտեզ ձևավորելն էր, որտեղ առաջ է մղվելու թափանցիկության կարևորությունը: Համաժողովին մասնակցում էին պետական շահագրգիռ գերատեսչությունների, գործարար համայնքի և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։ Հայաստանի գործատուների ...
Կարդալ ավելին »Tag Archives: Հանքարդյունաբերություն
«Հանքարդյունաբերություն և էներգիա․ միջազգային միտումները և Հայաստանի ներուժը»․ ոլորտի խնդիրներն ու առավելությունները
Երկօրյա համաժողով՝ Ծաղկաձորում․ «Հանքարդյունաբերություն և էներգիա․ միջազգային միտումները և Հայաստանի ներուժը» խորագրով միջոցառումը միավորել է ութ երկրների պետական կառույցների մասնավոր հատվածի ու ներդրումային ընկերությունների մոտ 250 ներկայացուցիչների։ Միջոցառմանը մասնակցել է նաև Հայաստանի վարչապետը։ Ոլորտում կան և՛ լրջագույն հնարավորություններ, և՛ մարտահրավերներ, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ հարթակը հնարավորություն է, այդ թվում՝ կառավարության համար, որպեսզի ոլորտի ներկայացուցիչների հետ այսպիսի ֆորմատով բոլոր ...
Կարդալ ավելին »Հանքարդյունաբերությունը պարզապես մասնագիտություն չէ, այն կոչում է․ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլի
ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղերձը՝ Հանքագործի և մետալուրգի տոնի առթիվ․ «Սիրելի գործընկերնե՛ր, Հուլիսը մեզ համար ավանդաբար դարձել է տոնական ամիս։ Ամեն տարի հուլիսի երրորդ կիրակին շատ երկրներում նշվում է հանքագործի և մետաղագործի օրը։ Հանքարդյունաբերությունը պարզապես մասնագիտություն չէ, այն կոչում է։ Դա աշխատանք է, որը պահանջում է ոչ միայն գիտելիքներ և հմտություններ, այլև քաջություն, տոկունություն և նվիրվածություն։ Քանի որ հենց ...
Կարդալ ավելին »Factor TV-ի փաստաքննությունը՝ «Լավագույն տեսանյութ» անվանակարգի հաղթող
Ծաղկաձորում տեղի ունեցած հանքարդյունաբերական երկօրյա համաժողովի շրջանակներում սեպտեմբերի 28-ին ամփոփվել են «Հանքարդյունաբերություն 2024» լրագրողական մրցույթի արդյունքները։ Մրցույթի կազմակերպիչներն են Տնտեսական լրագրողների ակումբը և Հանքագործների և մետալուրգների միությունը։ Մոնիթորինգի արդյունքում մրցույթում ընդգրկված շուրջ 50 նյութերից մրցութային հանձնաժողովի դատին ներկայացվել է 22-ը, որոնցից էլ 3-ն արժանացել են մրցանակների։ «Լավագույն տեսանյութ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Factor TV-ի լրագրող Գայանե Խաչատրյանի «Կամ կենդանի դուրս կգանք, ...
Կարդալ ավելին »Պետք է բարձրացնել Հայաստանի հանքարդյունաբերության արտադրողականությունը
Մենք պետք է որոշումներ կայացնենք հանքարդյունաբերության արտադրողականությունը բարձրացնելու համար, և մենք գնալու ենք այս ճանապարհով։ Այս մասին սեպտեմբերի 27-ին Հայաստանի հանքարդյունաբերությանը նվիրված ֆորումի ժամանակ ասաց Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը։ Նա հավելեց, որ կառավարության և հասարակության սպասելիքները պետք է արդարացվեն։ Նրա խոսքով, հանքարդյունաբերության ոլորտում առկա տեխնոլոգիաները արդյունավետության առումով անարդյունավետ են։ Հարությունյանը մատնանշել է նոր տեխնոլոգիաների ներդրման և ...
Կարդալ ավելին »Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության առանցքային և հիմնական ոլորտներից է․ Գնել Սանոսյան
Բարդ, պատասխանատու և նվիրված աշխատանքի շնորհիվ է, որ հանքարդյունաբերությունը համարվում է Հայաստանի տնտեսության առանցքային և հիմնական ոլորտներից մեկը մեր երկրի տնտեսության շարունակական զարգացման ճանապարհին։ Այդ մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ շնորհավորելով Հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնը։ Նախարարի շնորհավորական ուղերձն ամբողջությամբ մեջբերում ենք ստորև․ «Ավանդաբար հուլիսի երրորդ կիրակին նշվում է որպես հանքագործների և մետալուրգների մասնագիտական ...
Կարդալ ավելին »Պորտալ՝ հանքարդյունաբերության տվյալների հասանելիության համար
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում որոշել է Հայաստանի եւ Համաշխարհային բանկի միջև «Հայաստանի արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանն աջակցություն. լրացուցիչ ֆինանսավորում» (EGPS Grant No. TF0B4808) նամակ-համաձայնագրի շրջանակում պլանավորված բոլոր միջոցառումներն ավարտին հասցնելու համար երկարաձգել ծրագրի ժամկետը 9 ամսով՝ մինչեւ 2024թ. դեկտեմբերի 31-ը: Ծրագրի ժամկետն անհրաժեշտ էր երկարաձգել՝ ապահովելու համար Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ)՝ աշխատանքային ծրագրով նախատեսված և 2024 թվական ...
Կարդալ ավելին »Հանքարդյունաբերությունը Հայաստանում բնապահպանական առումով շատ ավելի լավ դիրքում է, քան Ադրբեջանում․ Ջհանյան
Ադրբեջանը, ի դեմս իր կեղծ բնապահպանների, ֆեյք փաստեր է ներկայացնում Հայաստանի դեմ՝ փորձելով խոչընդոտել մեր երկրի տնտեսական առաջընթացը։ Հրավիրած մամուլի ասուլիսին այդ մասին հայտարարեց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։ «Հանքարդյունաբերությունում բնապահպանական միջազգային չափանիշները պահպանելու առումով Հայաստանը շատ ավելի լավ դիրքում է, քան հենց Ադրբեջանը: Ավելին, բնապահպանական խնդիրները լուծելու, թափանցիկ ...
Կարդալ ավելին »Հանքարդյունաբերության զարգացման ռազմավարությունը կներկայացվի կառավարության հաստատմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մայիսի 6-ինկառավարությունում քննարկվել է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության նախագիծը: Կառավարությունից հայտնում են, որ ռազմավարության նպատակներն են երկրաբանական միասնական թվային տեղեկատվական շտեմարանների ստեղծումն ու վարումը, ընդերքի օգտագործման եւ պահպանության ոլորտում արդյունավետ որոշումների կայացումը, հանքարդյունաբերության ոլորտում միջազգային ստանդարտների եւ մոտեցումների կիրառումը: «Կարեւորվել է հանքերի ապօրինի շահագործման դեմ հետեւողական պայքարն ու այդ նպատակով հստակ մեխանիզմների ներդրումն ու կիրառումը, պոչամբարների ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ