«Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրի շրջանակում ձեռքբերված էլեկտրական ավտոբուսներն արդեն Գյումրիում են։ Ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել 5 էլեկտրական ավտոբուս։ «Ինչպես որ գնացքն է առաջինը Գյումրի մտել, այնպես էլ ամբողջ Կովկասում առաջին էլեկտրական ավտոբուսները մտան Գյումրի: Ծրագիրը մի քանի բաղադրիչ ունի իր մեջ, այդ թվում նաև՝ ավտոբուսները, որոնք ամբողջությամբ էլեկտրական են: Մենք ինֆորմացված ենք, որ Կովկասում ...
Կարդալ ավելին »Tag Archives: Գյումրի
Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կան զոհեր
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 26-ին ժամը 01:38-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են երկու ավտոմեքենա, կան տուժածներ։ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ պարզվել է՝ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Ա. Տ., ծնված 1983 թ.) և «Honda» (վարորդ՝ Ն. Մ., ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները. «Honda» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, իսկ վարորդը և ուղևոր Ն. ...
Կարդալ ավելին »2025-ին Հյուսիս-հարավի Երևան-Գյումրի հատվածը կառուցված կլինի. Սանոսյան
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Կառավարության այսօրվա՝ հուլիսի 25-ի նիստում անդրադարձավ Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման ընթացքին։ Նրա խոսքով՝ անավարտ են Աշտարակից Գյումրի հատվածները։ «Սկզբնական փուլում կենտրոնացել ենք այդ հատվածների աշխատանքները վերսկսելու և շինարարական պրոցես ունենալու վրա։ Եվ հիմա կարող եմ ասել, որ ունենք հետևյալ պատկերը՝ Աշտարակից Գյումրի առաջին կտորը 8 կմ է, որ շինարարության ակտիվ փուլում է, և հավանաբար հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կավարտենք։ ...
Կարդալ ավելին »Գյումրիում 56-ամյա կնոջը սպանողը հարազատ եղբայրն է եղել
Հուլիսի 21-ի՝ ժամը 11.09-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ ինքը եղել է Ռուսաստանի Դաշնությունում և Գյումրիի Ջափարիձեի փողոցի իր տանը բնակվող 56-ամյա քրոջից երկար ժամանակ տեղեկություն չի ունեցել, իսկ վերադառնալով Հայաստան՝ տան դուռը կոտրել, ներս է մտել և հայտնաբերել քրոջ դիակը: Այս մասին NEWS,am-ին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: «Ահազանգով նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը հյուրասենյակի ...
Կարդալ ավելին »Գյումրու 33-ամյա բնակիչը, պաշտպանելով քրոջը, սպանել է հարազատ եղբորը. նա ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ Գյումրի քաղաքի 34-ամյա բնակչի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից: «2024 թվականի հունիսի 30-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնից ահազանգ է ստացվել՝ Գյումրի քաղաքի 34-ամյա բնակչի՝ մարմնական վնասվածքներ ստանալու մասին։ Նույն օրը «Գյումրի բժշկական կենտրոն» ...
Կարդալ ավելին »Գյումրիում մեկնարկել է «Art շաբաթ-2024» դասական երաժշտության 4-րդ փառատոնը
Գյումրիում մեկնարկել է «Art շաբաթ-2024» դասական երաժշտության չորրորդ փառատոնը, որն անցկացվում է չորրորդ անգամ՝ Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ: «7 օր քաղաքի տարբեր համերգասրահներում, թանգարաններում և դահլիճներում հնչելու է դասական երաժշտություն, անցկացվելու է վարպետության դասեր, բանախոսություններ. ընդհանուր թվով «Art շաբաթ»-ը կանցկացնի 11 միջոցառում»,- տեղեկացրեց համայնքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժին պետ Լիլիթ Թովմասյանը՝ հավելելով, որ փառատոնը նաև ...
Կարդալ ավելին »Գյումրի, Իջևան, Եղեգնաձոր․ հուլիսի 27-ից կսկսվի «Ֆեստիվառը»
«Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնը վերադառնում է. այն այսուհետ կդառնա ամենամյա: Այս տարի «Ֆեստիվառ»-ը կրկին անցկացվելու է 3 քաղաքում՝ Գյումրիում, Իջևանում և Եղեգնաձորում: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հանրային հեռուստաընկերության կազմակերպած փառատոնի առաջին համերգը տեղի կունենա հուլիսի 27-ին Գյումրու Վարդանանց հրապարակում, որտեղ ելույթ կունենա ՀՀ վաստակավոր արտիստ Թաթա Սիմոնյանը: Օգոստոսի 10-ին Իջևանում նախատեսվում է հայ-վրացական համերգային ծրագիր: Իսկ երրորդ համերգը ...
Կարդալ ավելին »Գյումրիում 2-րդ անգամ կանցկացվի միջազգային թատերական փառատոն
Մայիսի 17-31-ը Գյումրիում երկրորդ անգամ կանցկացվի «Գյումրու միջազգային թատերական փառատոն»-ը: Թատերական մեծ իրադարձության շրջանակներում Գյումրիի հանդիսատեսին կներկայացվի հայաստանյան և միջազգային թատրոնների և թատերախմբերի 23 ներկայացում: Ինչպես տեղեկանում ենք «Գյումրու միջազգային թատերական փառատոն»-ի կազմկոմիտեի տարածած հաղորդագրությունից, փառատոնն այս տարի ընդլայնել է իր շրջանակը ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային թատերախմբերի ներգրավմամբ՝ Գյումրու դրամատիկական թատրոնում կլինեն ներկայացումներ Բելգիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի ու Վրաստանի հայտնի թատրոններից: ...
Կարդալ ավելին »ՌՈ-ն Գյումրիում մեծ քանակի զինամթերք է հայտնաբերել
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գյումրու բաժնի աշխատակիցների կողմից քաղաքացիների շրջանում անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են գնդացիրներ, նռնականետներ, ինքնաձիգներ, փամփշտատուփեր և 3007 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ։ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հաղորդում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ ընթացող աշխատանքները շարունակական են լինելու, և միաժամանակ հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ՌՈ տարածքային ստորաբաժանումներ՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Կարդալ ավելին »Կառավարության որոշմամբ մինչև 2027-ը Գյումրին պետք է ազատվի տնակներից
Մինչև 2027 թվականը կառավարությամբ որոշմամբ Գյումրին պետք է տնակներից ազատվի։ Այդ մասին այսօր լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը՝ տեղեկացնելով, որ այս տարի ապամոնտաժվել է 58 տնակ, նույնքան էլ սեփականաշնորհվել է։ Մոտ երկու հարյուր տնակ ևս, եթե համապատասխանեն քաղաքաշինական նորմերին, կսեփականաշնորհվեն։ «Հիմա մենք տարբեր բարերարների հետ աշխատում ենք՝ սոցիալական բնակարաններ ենք կառուցում ու փորձում ենք հնարավորինս շուտ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ