Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային, ինչի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի, իսկ վիրավորներինը՝ 86-ի, հայտնում է Al Jazeera-ն։ Հուսիների հետ կապված «Al Masirah» հեռուստաընկերությունը հաղորդել է, որ կիրակի օրը հարձակման թիրախ են դարձել Սանայում գտնվող նավթային օբյեկտը և էլեկտրակայանը: Իսրայելը նաև հայտարարել է, որ թիրախը Եմենի մայրաքաղաքում գտնվող նախագահական պալատն է եղել, որն, ըստ Իսրայելի, գտնվել է «ռազմական ...
Կարդալ ավելին »Tag Archives: իսրայելական
Իրանում իսրայելական կողմի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 1060-ի
Իսրայելական հարվածների հետևանքով Իրանի տարածքում զոհերի թիվը հասել է 1060-ի։ Նոր տվյալները հայտնել է Իրանի Նահատակների ու վետերանների հարցերով հիմնադրամի ղեկավար Սաիդ Օհադին։ Ինչպես հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը, Օհադին Իրանի հանրային հեռուստատեսության եթերում տեղեկացրել է նաև, որ, հաշվի առնելով ծանր վիրավորումների դեպքերը, զոհերի թիվը կարող է հասնել 1100-ի։ Իսրայելը հարձակում էր սկսել Իրանի դեմ հունիսի 13-ին, ինչին ի ...
Կարդալ ավելին »Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատասխանատու է իսրայելական հարվածների համար
Իրանի արտաքին գործերի նախարարությունը կարծում է, որ Իրանի միջուկային օբյեկտներին հասցված իսրայելական հարվածների համար պատասխանատվությունն ընկած է այդ թվում Միացյալ Նահանգների վրա։ Այդ մասին նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։ «Իրանի դեմ սիոնիստական ռեժիմի կողմից ագրեսիայի նման գործողությունները չէին կարող տեղի ունենալ առանց Միացյալ Նահանգների համակարգման և թույլտվության։ Հետևաբար, ԱՄՆ-ի կառավարությունը, որպես ռեժիմի գլխավոր հովանավոր, նույնպես պատասխանատվություն կկրի սիոնիստական ռեժիմի ...
Կարդալ ավելին »Իսրայելական հարվածներից զոհվել է իրանցի երկու բարձրաստիճան հրամանատար և երկու քաղաքացիական գործիչ. IRNA
Իրանի ռազմաօդային ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաքերին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին և այլ զինվորական ու քաղաքացիական գործիչներ սպանվել են Թեհրանում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով։ Այդ մասին հաղորդում է IRNA գործակալությունը։ Իսրայելի հարվածների հետևանքով սպանվել է նաև «Խաթամ ալ-Անբիյա» ռազմակայանի կենտրոնակայանի հրամանատար, գեներալ-մայոր Ղոլամ Ալի Ռաշիդը։ Բացի այդ, առանձին հարվածների հետևանքով զոհվել են ...
Կարդալ ավելին »Գազայում իսրայելական հարվածները 37 մարդու կյանք են խլել, զոհված լրագրողների թիվը հասել է 221-ի
Գազայի հատվածի մի քանի շրջանների վրա մայիսի 29-ի վաղ առավոտյան Իսրայելի կողմից իրականացված հրետակոծության հետևանքով զոհվել է 37 պաղեստինցի: Այդ մասին հայտնում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։ Զոհերի մի մասը, այդ թվում՝ կանայք և երեխաներ, գրանցվել են Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա ալ-Բալադ շրջանում բնակելի տան և մանկապարտեզի թիրախավորման հետևանքով։ Պաղեստինի լրագրողների միությունը հայտարարել է, որ մայիսի 28-ի երեկոյան լրագրող ...
Կարդալ ավելին »Գազայում հայտնել են իսրայելական հարվածներից մեկ օրում 80 զոհի մասին
Գազայի հատվածի տարբեր շրջանների ուղղությամբ իսրայելական շարունակական ռմբակոծությունների հետևանքով մեկ օրում 81 պաղեստինցի է զոհվել։ Այդ մասին հայտնում է Al Jazeera-ն։ Մայիսի 27-ի լուսաբացից ի վեր իսրայելական ուժերը գրոհել են Արևմտյան ափի հյուսիսում գտնվող Նաբլուս քաղաքը, Արևմտյան ափի հարավում գտնվող Բեյթ Ումմար քաղաքը։ Գազայի հատվածի հարավային մասում գտնվող Խան Յունիսի արևելյան և հարավային քաղաքներն ու թաղամասերը ենթարկվել են իսրայելական հրետանային ...
Կարդալ ավելին »Գազայում իսրայելական հարվածներից 24 մարդ է զոհվել․ 2 միլիոն պաղեստինցի մարդասիրական օգնության կարիք ունի
Իսրայելական ուժերը շարունակում են ինտենսիվ ռմբակոծությունների ենթարկել Գազայի հատվածի բնակելի տարբեր թաղամասերն ու տեղահանվածների վրանները։ Այդ մասին հայտնում է Al Jazeera-ն։ Գազայի բժշկական աղբյուրները հայտնել են, որ ապրիլի 22-ի լուսադեմից անկլավում Իսրայելի օդային հարվածների զոհերի թիվը հասել է 24-ի: Ինտենսիվ օդային և հրետանային ռմբակոծությունների թիրախում է հայտնվել Գազա քաղաքի Շուջաիյա թաղամասը: «Ալ-Քասամ» բրիգադը հայտնել է, որ խմբավորման անդամները Գազա քաղաքի ...
Կարդալ ավելին »Լիբանանի հարավում իսրայելական ավիահարվածը 20 մարդու կյանք է խլել
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարված են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Բարջա քաղաքին, ինչի հետևանքով փլուզվել է շենք, որտեղ բնակվում էին մի քանի փախստական ընտանիքներ։ Հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ գործողությունների կենտրոնը։ Գերատեսչության ամփոփագրում նշվում է, որ զոհերի թիվը 15-ից հասել է 20-ի, 14 մարդ ...
Կարդալ ավելին »Լիբանանում առնվազն 492 մարդ է զոհվել իսրայելական ավիահարվածներից
Լիբանանի իշխանությունները հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհվել է առնվազն 492 մարդ, տասնյակ հազարավոր մարդիկ տեղահանվել են։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ զոհերի թվում կա 35 երեխա։ 1645 մարդ վիրավորվել է։ Լիբանանի հարավում գտնվող բազմաթիվ ընտանիքներ սեպտեմբերի 23-ից փախչում են տներից՝ գերբեռնված մեքենաներով։ Դեպի երկրի հյուսիս տանող մայրուղիները ծանրաբեռնված են մեքենաների հոսքով։ Լիբանանում ճգնաժամերին ...
Կարդալ ավելին »Գազայում հայտնել են փախստականների ճամբարում իսրայելական հարվածից 29 զոհի մասին
Գազայի հատվածի հարավում գտնվող դպրոցում, որը ծառայում էր որպես փախստականների ճամբար, առնվազն 29 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել իսրայելական ավիահարվածի հետևանքով, հայտնել են Գազայի առողջապահական իշխանությունները։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։ Ըստ տեղի իշխանությունների՝ հարվածը հասցվել է Աբասեն ալ Քաբիրա քաղաքում գտնվող ալ Ավդա դպրոցի դարպասների մոտ։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ օգտագործել է ճշգրիտ զենքեր, որպեսզի թիրախավորի պաղեստինյան ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ