• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Tag Archives: փարիզ

Փարիզի Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է մեկ տարի․ ՀՀ-ն դեռևս ունի մեկ մասնակից

Փարիզի 2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է մեկ տարի: Հայաստանը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին դեռևս ունի մեկ մասնակից` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը: Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Խաղերի բացման արարողությունը կլինի բացառիկ, քանի որ առաջին անգամն է, որ այն անցկացվելու է ոչ թե մարզադաշտում, այլ Ֆրանսիայի սրտում` Սեն գետի երկայնքով: Փարիզը Լոնդոնից ...

Կարդալ ավելին »

Սփյուռքը պետք է ավելի ակտիվ ներգրավվի նորարարական լուծումներով Հայաստան կերտելու գործում․ փարիզյան համաժողովի մասնակիցներ

«ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական կենտրոնի և ՀԲԸՄ (AGBU) նախաձեռնությամբ Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում տեղի է ունեցել համաժողով՝ «Հայաստանը խաչմերուկում. խաղաղություն և բարեկեցություն Եվրոպայի հարևանությամբ» թեմայով։ Համաժողովը միավորել էր քաղաքական, դիվանագիտական, ակադեմիական և քաղաքացիական հասարակության առաջադեմ ներկայացուցիչներին՝ քննարկելու խաղաղության կառուցմանն ու կայուն զարգացմանն առնչվող կարևոր հարցեր։ «ԱՊՐԻ Արմենիա»-ի նախագահ Լարա Սեդրակյանը բացման խոսում ներկայացրել է համաժողովի հիմնական թեզերը, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն ...

Կարդալ ավելին »

Էյֆելյան աշտարակը փակում է դռները Փարիզի ցույցերի ֆոնին

Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքը 62-ից 64 դարձնելու մասին կառավարության որոշման դեմ բողոքի ցույցերի ֆոնին հայտարարվել է, որ Էյֆելյան աշտարակը փակում է դռները այցելուների համար, քանի որ աշխատակազմը նույնպես գործադուլ է հայտարարել: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Փարիզի տեսարժան վայրերի կայքը: «Համազգային գործադուլի կապակցությամբ Էյֆելյան աշտարակը ներկայումս փակ է», – նշված է հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին »