Վրաստանը տարածաշրջանում «կոռուպցիայի ցածր մակարդակի» կարգավիճակ ունի: Վրաստանի կառավարության փոխանցմամբ՝ այս մասին նշված է աշխարհի առաջատար վերլուծական կենտրոնի՝ շվեյցարական Global Risk Profile (GRP) կազմակերպության հրապարակած «Կոռուպցիայի համաշխարհային ինդեքս 2023» զեկույցում։ aliq.ge-ի փոխանցմամբ՝ Վրաստանը համաշխարհային վարկանիշում առաջադիմել է 2 տեղով և այժմ զբաղեցնում է 43-րդ տեղը՝ 196 երկրների շարքում: Սևծովյան տարածաշրջանում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում Վրաստանը զբաղեցրել է առաջին տեղը՝ «կոռուպցիայի ...
Կարդալ ավելին »Tag Archives: տարածաշրջան
Փաշինյանն ու Ղարիբաշվիլին քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները
Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական համագործակցության օրակարգին, այդ թվում՝ երկկողմ տնտեսական կապերին, առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Զրուցակիցները կարևորել են խաղաղության և կայունության ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:
Կարդալ ավելին »Շաքիի տարածաշրջանի և խանության պատմությունը․ հայկական, քրիստոնեական հետքը. աշխատաժողով` ԳԱԱ-ում
Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտում տեղի է ունեցել «Շաքիի տարածաշրջանի և խանության պատմությունը․ հայկական, քրիստոնեական հետքը» խորագրով աշխատաժողով։ Մասնակցել և զեկուցումներով են հանդես եկել ԳԱԱ արևելագիտության, պատմության, հնագիտության և ազգագրության ինստիտուտների գիտաշխատողները։ Զեկուցումներում արծարծվել են Աղվանքի, նրա տարածքում առաջացած պետական կազմավորումների, հոգևոր կենտրոնների, Շաքիի խանության, հայկական ժառանգության, ուդիների պատմության խնդիրները։ Աշխատաժողովի վերջում տեղի է ունեցել մտքերի փոխանակում և Շաքիի տարածաշրջանի ...
Կարդալ ավելին »Իրանը Հայաստանի և Ադրբեջանի հետ շփումներ է պահպանում տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու նպատակով
Թեհրանն ուշադրությամբ հետևում է Կովկասում տիրող իրավիճակին և կապի մեջ է Հայաստանի ու Ադրբեջանի հետ՝ խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար։ Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանաանին։Պատասխանելով Երևանի և Բաքվի միջև լարվածության հնարավոր սրացման մասին հարցին՝ Նասեր Քանաանին հայտնել է երկու երկրների պաշտոնյաների հետ շփումների մասին։«Հայ պաշտոնյաները մտահոգություն են հայտնել (ռազմական) բախումների հնարավորության վերաբերյալ, սակայն ...
Կարդալ ավելին »Սուրեն Պապիկյանն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը օգոստոսի 29-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ (Չիպ) Լեյթինենին և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Քևին Սթիլին։ Այդ մասին տեղեկանում ենք Սուրեն Պապիկյանի «Ֆեյսբուք»-յան գրառումից: «Շնորհավորել եմ գնդապետ Սթիլին` Հայաստանում առաքելությունը սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն»,- գրել է նախարարը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության ներկայիս ընթացքին, զարգացման հեռանկարներին, ...
Կարդալ ավելին »Ինչո՞վ փոխարինել Յունիստրիմ համակարգը
Տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ու գործող սահմանափակումներն էապես ազդել են Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ բանկերով դրամական փոխանցումների համակարգի վրա: Այսօր շուկայում գործում են դրամական փոխանցումների սահմանափակ տարբերակներ: Գրեթե բոլոր բանկերը դադարեցրել են համագործակցությունը Յունիստրիմ (Unistream) համակարգի հետ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Էդգար Աղաբեկյանը նշեց, որ ամենամեծ դրամական փոխանցման համակարգի՝ Յունիստրիմի (Unistream), հայաստանյան բանկերից դուրս մղվելու պատճառներն, ըստ էության, ...
Կարդալ ավելին »ԱԺ նախագահն ու Լեհաստանի դեսպանը քննարկել են տարածաշրջանի անվտանգության մարտահրավերները
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 23-ին ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սքվեչինսկիին: Ինչպես տեղեկանում ենք ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանը շնորհավորել է դեսպանի նորամուտը Հայաստան՝ մաղթելով արգասաբեր գործունեություն: Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի եւ Լեհաստանի խորհրդարանների ակտիվ փոխգործակցությունը: Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նախորդ ամսին Լեհաստան կատարած իր պաշտոնական այցին՝ այն գնահատելով արդյունավետ ...
Կարդալ ավելին »Արարատ Միրզոյանն ու Անջեյ Կասպրչիկը քննարկել են տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 22-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, ով Հայաստան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լաչինի միջանցք այցելելու և առկա իրավիճակի մասին զեկուցելու հանձնարարականի շրջանակներում: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող ...
Կարդալ ավելին »Իրանն առանձնահատուկ գործընկեր է, որը նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. Ալեն Սիմոնյան
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ինչպես տեղեկանում ենք Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանը շնորհավորել է դեսպանին առաքելության ստանձնման առթիվ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն: Այնուհետեւ Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել նախօրեին Իրանի Շիրազ քաղաքում ահաբեկչության զոհ դարձած մարդկանց հարազատներին եւ մտերիմներին, Իրանի ամբողջ ժողովրդին՝ շեշտելով, որ ահաբեկչության ...
Կարդալ ավելին »ՀՀ ներկայացուցիչն ընտրվել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության՝ եվրոպական տարածաշրջանը ներկայացնող անդամ
Դաքարում (Սենեգալ) կայացած Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) գլոբալ համաժողովին ընտրվեց 2023-2026թթ. ԱՃԹՆ միջազգային խորհուրդը։ ՀՀ կառավարության՝ արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության քարտուղարության ղեկավար Լուսինե Թովմասյանն ընտրվել է ԱՃԹՆ-ի խորհրդի՝ եվրոպական երկրների տարածաշրջանը ներկայացնող անդամ։ «Մեծ պատասխանատվություն է ներկայացված լինել խորհրդում և մասնակցություն ունենալ արդյունահանող ոլորտի թափանցիկության և հաշվետվողության համաշխարհային պահանջները ձևավորող և նախաձեռնության հաջողությունն ու արդյունավետությունն ապահովող մարմնի կազմում։ Խորհրդի ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ