• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Tag Archives: խաղաղապահ

ԶՈՒ Գլխավոր շտաբի պետն այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ

ՀՀ Զինված ուժերի ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ, մասնակցել Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը։ Ինչպես տեղեկանում ենք ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, Էդվարդ Ասրյանն իր և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի անունից ջերմորեն շնորհավորել է բրիգադի զինծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ ...

Կարդալ ավելին »

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի գործող հրամանատար Անդրեյ Վոլկովը պաշտոնանկ է արվել

Լրատվամիջոցներում երեկվանից լուրեր են շրջանառվում այն մասին, որ պաշտոնանկ է արվել Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի գործող հրամանատար Անդրեյ Վոլկովը։ Նշվում է, որ Վոլկովն արդեն վերադարձել է Ռուսաստան, հայտնի է նրան փոխարինողի անունը, որը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խորհրդական Ալեքսանդր Լենցովն է: Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Արցախի արտաքին գործերի նախարարը չի հերքել այս տեղեկատվությունը և նշել, որ դեռ տեղյակ ...

Կարդալ ավելին »

Շփման գծին հարակից տարածքներում գյուղատնտեսական աշխատանքների կիրականացվեն ռուս խաղաղապահների վերահսկողությամբ

Արցախի Հանրապետության ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնը, փոխգործակցելով Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ, ըստ ներկայացված դիմումների կազմակերպում է շփման գծին մոտ տարածքներում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգության ապահովումը։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնը: «Վերջին ժամանակահատվածում, հատկապես՝ Մարտունու և Ասկերանի շրջաններում, աշխատանքների կատարման վայրերին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հաճախակի են արձանագրվում տարբեր ...

Կարդալ ավելին »

ԼՂ Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմը խախտվել է. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմը Մարտունու շրջանում արձանագրել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, զոհեր և վիրավորներ չկան։ Զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։ Այդ մասին նշված է ՌԴ ՊՆ ամենօրյա տեղեկագրում: «Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։ Մարդասիրական բեռներով ավտոշարասյունն ուղեկցվել է Գորիս-Ստեփանակերտ երթուղով»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին »