• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Tag Archives: զոհ

Հայտնի են այսօր նահատակված սահմանապահների անունները

ՊՆ հրապարակել է փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհվածների անունները։ Նրանք են՝ Էդուարդ Համլետի Հարությունյան (1974 թ.),Գագիկ Վարազդատի Մանուկյան (1982 թ.),Արսեն Գագիկի Համբարձումյան (1979 թ.),Հրաչյա Թալիշի Հովհաննիսյան (1957 թ.)։ Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զոհվածների ընտանիքների անդամներին և հարազատներին:

Կարդալ ավելին »

Վրաստանում սողանքի զոհերի թիվը հասել է 4-ի

Վրաստանի Բաղդատի շրջանի Ներգեեթի գյուղում փրկարարները ևս մեկ դի են հայտնաբերել սողանքի գոտում։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մգեբրիշվիլին։ Նա նշել է, որ անհետ կորած անձանց որոնողափրկարարական միջոցառումները շարունակվում են։ «Այս պահի դրությամբ ինտենսիվ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է չորս մարդու դի։ Ներկայումս որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում հինգ անհետ կորածներին գտնելու համար։ ...

Կարդալ ավելին »

Մեկ օրում բացահայտվել է 54 հանցագործություն. գրանցվել է 8 ավտովթար․ զոհվել է 1, վիրավորվել՝ 7 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 5-6-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 54 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես, բացահայտվել է խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 8-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, բնակարանային գողության՝ 3, հոգեկան ներգործության, շորթման, համակարգչային հափշտակության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, ֆիզիկական ներգործության, մարդու առևանգման, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, պետական ունեցվածքի գողության, ...

Կարդալ ավելին »

Իրանը հարվածել է Պակիստանում մի քանի թիրախների․ Իսլամաբադը հայտնել է 2 երեխայի զոհվելու մասին

Պակիստանը հայտարարել է, որ Իրանը խախտել է իր օդային տարածքը, որի հետևանքով 2 երեխա է զոհվել։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Պակիստանի արտգործնախարարության հաղորդագրությունը։ Իսլամաբադը նախազգուշացրել է, որ այս միջադեպը կարող է «լուրջ հետևանքներ ունենալ» և «բոլորովին անընդունելի է»։ Իր հերթին իրանական Tasnim գործակալությունը հայտնել է, որ Թեհրանը հունվարի 16-ին հարվածներ է հասցրել և ոչնչացրել Պակիստանում գտնվող «Ջաիշ ալ Ադլ» ...

Կարդալ ավելին »

Գազայում զոհերի թիվը գերազանցել է 24 000-ը

Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 24 000-ը։ Այդ մասին հաղորդում է Al Jazeera լրատվամիջոցը։Զոհերից 10 400-ը երեխաներ են, այսինքն՝ անկլավի մանկահասակ բնակչության շուրջ 1 %-ը։Վիրավորների թիվը հասել է առնվազն 61 000-ի։ 8000 մարդ անհետ կորած է։ Նրանք, ենթադրաբար, մնացել են ավերված շենքերի փլատակներում։Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների ներխուժումից հետո Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ ...

Կարդալ ավելին »

Ճապոնիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 213-ի

Ճապոնիայի Նոտո թերակղզու շրջանում տեղի ունեցած մի շարք հուժկու երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 213-ի։Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել են Իսիկավա պրեֆեկտուրայի իշխանությունները։Առնվազն 52 մարդ դեռևս նշված է անհետ կորածների ցուցակում։ Վերջին տվյալներով՝ տուժածների թիվը 567 է: 

Կարդալ ավելին »

Ճապոնիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 168-ի

Ճապոնիայում հունվարի 1-ից շարունակվող երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 168-ի։ Այդ մասին են վկայում Ճապոնիայի իշխանությունների հրապարակած տվյալները։ Տարերքից տուժած տարածաշրջանների բնակիչների թիվը, որոնց հետ տեղական արտակարգ ծառայությունները չեն կարողանում  կապ հաստատել, հասել է 323-ի։ Ավելի քան 560 մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել շարունակվող ստորգետնյա ցնցումների հետևանքով։ Երկրաշարժերն ամենամեծ վնասը հասցրել են Իսիկավայի պրեֆեկտուրային. Այնտեղ առնվազն 1 370 ...

Կարդալ ավելին »

Մեքսիկայում զինված հարձակման հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել

Մեքսիկայի Սալվատիերա քաղաքի հյուրանոցներից մեկի վրա զինված հարձակման հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, ևս 11-ը` վիրավորվել։ Այդ մասին հաղորդում է El Universal պարբերականը։ Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 17-ի վաղ առավոտյան։ Անհայտ անձինք այրել են նաև հինգ ավտոմեքենա: Տեղի վարչակազմի ղեկավարը դատապարտել է բռնությունը և ցավակցություն հայտնել զոհերի ընտանիքներին։ Նշվում է, որ զոհերը հիմնականում երիտասարդներ են։

Կարդալ ավելին »

Մեկ շաբաթում գրանցվել է 154 արտակարգ դեպք՝ 7 ինքնասպանության փորձ, 1 պայթյուն. զոհվել է 10, փրկվել՝ 3 մարդ

Դեկտեմբերի 4-10-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 406 դեպք, որից 154-ը՝ արտակարգ: ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հաըտնում է, որ մասնավորապես, հրդեհի՝ 87, երկրաշարժի, դիակի հայտնաբերման, փլուզման, կենսաապահովման կոմունալ համակարգերում, մայրուղային խողովակաշարերում վթարի՝ 1-ական, պայթյունի՝ 2, բնական հրդեհի, թունավորման՝ 4-ական, կեղծ ահազանգի՝ 9, ինքնասպանության փորձի՝ 7, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 53, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 157, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 23, ...

Կարդալ ավելին »

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 88 դեպք. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 16 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 7-8-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 88 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 12-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 6, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 3-ական, հոգեկան ներգործության, մարդու առևանգման, խուլիգանության, կաշառակերության, թմրանյութի իրացման, ...

Կարդալ ավելին »